Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն
30
Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչ է հայտարարգրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում «Խեղճ լինի» Սամվել Ալեքսանյանը. Փաշինյանի տված 750 հազար դոլարի մաքսատուրքից ազատվելու արտոնությանն էր կարոտ մնացել Էջմիածնում ընտրություններն անցան, ՔՊ-ն իր ճռճռան խոստումների մասին մոռացավ Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ «Արարատը չկա, բայց զատո Խոր Վիրապի զուգարանը կա». Անժելա Էլիբեգովա ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի քարոզչական այցի հետ կապված ոստիկանության ավտոբուսի հայտնի վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնшuպшն եղել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Հանկարծ Փաշինյանի ականջը չընկնի... ԱՄՆ Պետքարտուղարությունը Թրամփի պատկերով անձնագրերի սահմանափակ քանակով սերիա է պատրաստում Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը (պաշտոնական) Անվերջանալի խցանումներ Շենգավիթում (տեսանյութ) Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Նիկոլիզմի օրոք որդերը դուրս են եկել ջրի երես (տեսանյութ) Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին Սպանության դեպք է կանխվել Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Հայաստանում հայտնաբերվել է խաղալիք, որի բաղադրության մեջ առկա են թունավոր նյութեր ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է Աղբահանության վարձը թանկացրին, բայց չեն մաքրում քաղաքը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ)

Վահագն Հովակիմյանն արդեն դիպլոմ ունի. երեկ «իրավագետ է դարձել», այսօր արդեն ՍԴ-ում է

Այսօր Սահմանադրական դատարանում, որտեղ քննվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից 4 քաղաքական ուժերի դիմումներն ընտրությունների արդյունքները վիճարկելու առնչությամբ, 168.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ով ՍԴ-ն կազմալուծելու ծրագրի կարկառուն համահեղինակներից է ու Ազգային ժողովում այդ նպատակով կատարված «օրենսդրական» փոփոխությունների հեղինակն ու զեկուցողը:

Դեռևս 2020թ. փետրվարին 168.am-ը գրել էր, որ իշխանական «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, փաստորեն, պարզվում է, ոչ միայն իրավաբան չէ, այլև առհասարակ չունի բարձրագույն կրթություն:

Գրել էինք, որ, ըստ parliament.am կայքում տեղադրված պատգամավորի կենսագրության՝ նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում:

Ինչպես նկատելի է, նախկինում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում լրագրող աշխատած Վահագն Հովակիմյանը երկու ֆակուլտետի անուն է նշել:

Իր նշած 1-ին ֆակուլտետում նա սովորել է մեկ տարի, իսկ այն, ինչ նշել է՝ որպես երկրորդ ֆակուլտետ, առհասարակ այդ անունով ֆակուլտետ չկա:

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կազմավորման մեջ, որի պատմությունը կա ԵՊՀ կայքում, նշվում է, որ 1992 թվականին ֆակուլտետում բացվեց նաև հոգեբանության բաժին, ուստի ֆակուլտետը վերանվանվեց Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: Մինչև 1998թ.-ը նրա կազմում էր գործառում նաև նոր ձևավորվող Քաղաքագիտության բաժինը, որը 1998 թ.-ին ներառվեց նորաստեղծ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմի մեջ:

Հետևաբար՝ Վահագն Հովակիմյանը չէր կարող սովորած լինել իր նշած 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում, պարզապես, որովհետև իր նշած ժամանակահատվածում նման ֆակուլտետ չի եղել:

Նկատենք, որ նրա նույն կենսագրությունն է այս պահի դրությամբ տեղադրված ԱԺ կայքում:

Պարզվում է, սակայն, որ Վահագն Հովակիմյանն արդեն ոչ միայն բարձրագույն կրթություն ունի, այլև իրավագետ է:

Իսկ հիմա՝ ուշադրություն. 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ, հուլիսի 8-ին, այսինքն՝ ՍԴ-ում ընտրությունների վիճարկման նիստից ուղիղ մեկ օր առաջ, Վահագն Միսակի Հովակիմյանին տրվել է շատերի համար անհայտ Մովսես Խորենացի համալսարանի դիպլոմ և իրավագիտության բակալավրի որակավորում:

168.am-ի հետ զրույցում «Մովսես Խորենացի» մասնավոր համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը հաստատեց, որ ինքն է ստորագրել Վահագն Հովակիմյանի՝ երեկ ստացած դիպլոմը: Նա ասաց, որ Հովակիմյանը սովորել է հեռակա ուսուցմամբ:

«Ինքն ընդունվել է 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից: Այս տարի ավարտել է 5-րդ կուրսը: Դիմել է 2018թ. փետրվարին ու ընդունվել 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակ: Մշտապես հեռակայել է»,-ասաց Արթուր Աղաբաբյանը:

Դե ինչ, շնորհավորում ենք Վահագն Հովակիմյանին. արդեն 47 տարեկանում, ոչ ավել, ոչ պակաս՝ ունի իրավագետի դիպլոմ: Եթե հավատանք մասնավոր այդ համալսարանի ռեկտորի խոսքին՝ հեռակա ուսուցում է անցել, վերջապես ստացել է իր առաջին բարձրագույն կրթությունը, դիպլոմ էլ ունի:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>