Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 10 թիմ

Հուլիսի 9-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կայացվեցին մի շարք կարևոր որոշումներ, մասնավորապես, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից թիմերի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամի հաստատման վերաբերյալ:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն կողմ քվեարկեցին ԲԿՄԱ-ի՝ հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալուն: Հարցի շուրջ դրականորեն էին արտահայտվել նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մասնակից բոլոր ակումբները: Շատ կարևոր է, որ ԲԿՄԱ-ում հանդես եկող ֆուտբոլիստները, որոնք հիմնականում հանդիսանում են Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականների անդամներ, խաղան ավելի բարձր մակարդակի առաջնությունում՝ ավելի ուժեղ թիմերի դեմ, ինչը կնպաստի նրանց որակական աճին:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը նախապես չէր տեղեկացրել ՀՖՖ-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես չգալու որոշման մասին, ինչի պատճառով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների 2021/2022 մրցաշրջանի կանոնակարգը մշակվել և կազմվել էր 10 թիմերի մասնակցությամբ: Կարևորելով հենց 10 թիմով մրցաշար անցկացնելու հանգամանքը՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեին առաջարկվեց հավանություն տալ «Նորավանք» ՖԱ-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանում հանդես գալուն:

Չնայած նրան, որ «Նորավանք» ՖԱ-ն չունի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու ազգային արտոնագիր, սակայն առկա են այդ ակումբի մասնակցության նպատակահարմարությունը հաստատող մի շարք հանգամանքներ։

Նախևառաջ, «Նորավանք» ՖԱ-ն չի համապատասխանել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մասնակցության իրավունք ունեցող ազգային արտոնագիր ստանալուն ընդամենը մի կետով՝ մանկապատանեկան թիմերի համապատասխան քանակի թիմեր չունենալով: ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերի՝ սեպտեմբերին մեկնարկող նոր մրցաշրջանում «Նորավանք» ՖԱ-ն արդեն կունենա համապատասխան քանակի թիմեր:

Երկրորդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար շատ կարևոր է, որ «Նորավանք» ՖԱ-ն մարզային թիմ է, հանդես է գալու Վայոց Ձորի մարզում՝ արհեստական խոտածածկով սեփական մարզադաշտում (Վայքում): Ակումբը նաև նախատեսում է վերանորոգել բնական խոտածածկով մարզադաշտը Եղեգնաձորում: Մարզային ֆուտբոլի զարգացումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից մեկը:

Երրորդ, ՀՖՖ-ի համար շատ կարևոր է ունենալ 10 թիմով առաջնություն, որը կանցկացվի 4 շրջանով և թիմերից որևէ մեկը տուրերից մեկի ընթացքում ազատ չի լինի խաղեր անցկացնելուց:

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն կողմ քվեարկեցին «Նորավանք» ՖԱ-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանում հանդես գալուն:

Այսպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ՝ «Ալաշկերտ», «Նոա», «Ուրարտու», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Վան» «Փյունիկ» «Սևան», ԲԿՄԱ «Նորավանք»: Մրցաշարը կանցկացվի 4 շրջանով:

Այնուհետև քննարկումներ ծավալվեցին Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿՄԱ-ն այսուհետ հանդես է գալու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, ինչպես նաև 2002- 2003 թթ. ծնված, զորակոչային տարիքի ֆուտբոլիստների համար խաղային պրակտիկա ապահովելու համար ՀՖՖ-ն որոշել է ստեղծել նաև ԲԿՄԱ-2, որը հանդես կգա Առաջին խմբում: Այս թիմի կորիզը կկազմեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Թիմը կարող են համալրել նաև Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականում հանդես եկող, 2004 թվականին ծնված լավագույն ֆուտբոլիստները:

Չնայած Գյումրիի «Շիրակը» ուշացումով էր ՀՖՖ ներկայացրել Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակցության հավաստագիրը, ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց ընդառաջել «Շիրակ» ՖԱ-ին և թույլ տալ մասնակցել Առաջին խմբի առաջնությանը՝ կարևորելով Հայաստանի առաջնություններում Գյումրին ներկայացնող թիմի առկայությունը:

Այսպիսով Հայաստանի Առաջին խմբի առաջնության՝ 2021/2022 մրցաշրջանին կմասնակցեն 7 թիմեր՝ «Լեռնային Արցախ», «Շիրակ», ԲԿՄԱ-2, «Արարատ-Արմենիա-2», «Ուրարտու-2», «Փյունիկ ակադեմիա», «Ալաշկերտ-2»: Մրցաշարը կանցկացվի 5 շրջանով:

Այնուհետև հաստատվեց VBET Հայաստանի Գավաթի խաղարկության մասնակից թիմերի քանակը և ձևաչափը: Մրցաշարին կմասնակցեն 12 թիմեր: «Արարատ-Արմենիան», «Վանը» «Փյունիկը» «Սևանը», ԲԿՄԱ-ն, «Նորավանքը», «Լեռնային Արցախը» և «Շիրակը» պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից: Քառորդ եզրափակիչ դուրս եկած 4 թիմերին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում առաջին 4 տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Ալաշկերտը», «Նոան», «Ուրարտուն», «Արարատը»:

ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն կողմ քվեարկեցին ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության, ՀՖՖ Ապահովության և անվտանգության, ՀՖՖ Ենթակառուցվածքային և ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգերի հաստատմանը: Բոլոր կանոնակարգերն առաջիկայում կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում:

Այնուհետև քննարկվեց Արմավիրի մարզադպրոցի վերաբերյալ «Սարդարապատ» ՖԱ-ի առաջարկը: Որոշում կայացվեց կազմել պայմանագիր, համաձայն որի մարզադպրոցը 5 տարով վարձակալության կհանձնվի «Սարդարապատ» ՖԱ-ին: Ծրագրում ներկայացված ներդրումները ժամանակին կատարելու դեպքում վարձակալության պայմանագիրը կերկարաձգվի ևս 10 տարով, իսկ ներդրումների բացակայության դեպքում Արմավիրի մարզադպրոցը կրկին կվերադարձվի ՀՖՖ ենթակայության տակ:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր ՀՖՖ Գործադիր կոմիտեի թափուր տեղի համալրմանը: Գործադիր կոմիտեի անդամներին առաջարկվեց, որպես ՀՖՖ գործկոմի նոր անդամ, հաստատել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտեց, որ վերջին 2 տարիներին Մխիթար Հայրապետյանը մշտապես եղել է հայկական ֆուտբոլի կողքին, օժանդակել տարբեր հարցերով: ՀՖՖ Գործադիր կոմիտեն կողմ քվեարկեց Մխիթար Հայրապետյանի՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամության հաստատմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>