Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
14
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Ես սիրում եմ իմ հայրենիքը, զինվորական եմ, բայց էլ մնամ Հայաստանում՝ ի՞նչ անեմ

«Հրապարակի» զրուցակիցն Ագարակի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գեւորգյանն է։ Գեւորգյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել, թե նա, իբրեւ թե, միջամտել է ընտրական գործընթացներին, զինվորներին ուղղորդել է ընդդիմության կողմը եւ այլն։ Մեզ հաջողվեց կապվել Արգամ Գեւորգյանի հետ, ով նշեց, որ ծառայողական քննությամբ պարզվել է, որ ինքը մաքուր է եւ ոչ մի խախտում էլ թույլ չի տվել։ 

- Ինչո՞ւ Ձեզ՝ մարտական ուղի անցած սպային, որոշեցին հեռացնել զինված ուժերի շարքերից։

- Հեռացրել են, որովհետեւ ինձ ասել են, որ վտանգ եմ Մեղրիի համար։

- Ձեզ մեղադրում էին քաղաքականությամբ զբաղվելու, ընտրությունների ժամանակ զինվորներին ուղղորդելու մեջ։

- Ես անկեղծ եմ ասում՝ ոչ մեկի համար ո՛չ աշխատել եմ, ո՛չ էլ կաշխատեմ։ Հայրս էլ թեկնածություն դնի, ես կյանքում քաղաքականության մեջ չեմ մտել, չեմ էլ մտնի։ Ես այդ բանը չեմ սիրել։

- Հեռանալուց հետո Ձեզ հանգիստ թողե՞լ են։

- Այո, ինձ հետ կապված խնդիր չկա, ինձ չեն էլ կարող անհանգստացնել։ Ես անհամբեր սպասում եմ, որ ինձ ինչ-որ մեկն անհանգստացնի։

- Այսօր նաեւ Գրիգորի Խաչատուրովին են հեռացրել ծառայությունից։ Դուք նկատո՞ւմ եք, որ փորձառու, հայրենասեր զինվորականների նկատմամբ ինչ-որ գործընթաց է սկսվել։

- Ես չգիտեմ, թե ինչու սկսվեց այդ գործընթացը։ Ես իրոք չգիտեմ։

- Գուցե զինվորականներից վախենալու առի՞թ ունի իշխանությունը։

- Չգիտեմ, իրենք ինչ-որ ագրեսիա են նկատել իմ կողմից դեպի քաղաքական ուժերը, թե իբր ես ուղղորդել եմ։ Այսինքն՝ մի աղջիկ գրել է, իրենք հիմնվել են այդ աղջկա գրածի վրա։

- Կարծիք կա, որ փորձառու զինվորականներից ազատվել են ուզում, որպեսզի Սյունիքի միջանցքի շինարարությանը, հողերի հանձնմանը խանգարող չլինի։

- Եթե ինձ այդպիսի հարց տային, ես իրենց կապատասխանեի, ինձ այդպիսի հարց չեն տվել։ Ինձ ասել են, որ Մեղրիից պետք է գնաս, դու պետք չես Մեղրիում։ Միառժամանակ կգնաս կադրերի ռեզերվ, ես էլ ասացի՝ ես չեմ ուզում ծառայել, ես գնում եմ մեր տուն։

- Պարզաբանումներ չե՞ն ներկայացրել, թե ինչի համար են նման բան ասում։

- Չէ, ես ինձ թույլ էլ չեմ տվել․․․, ոչ էլ բողոքելու բան ունեմ, որ բողոքարկեմ։ Ես այդքան նյարդեր չունեմ, գնալու եմ ծնողներիս մոտ, ծնողներս Ամերիկայում են։

- Այսինքն՝ երկրից արտագաղթելո՞ւ եք։

- Այո, էլ մնամ այստեղ՝ ի՞նչ անեմ։ Այդ աղջկա գրածը թող չբերեին դնեին դիմացս՝ որպես իրեղեն ապացույց, նույն ծառայողական քննության ընթացքում այդ աղջիկը գրել է, որ այդպիսի բան չի եղել։ Ինձ ասում են՝ մեզ հայտնել են, որ Դուք հայհոյում եք մեր իշխանություններին։ Ես էլ ասում եմ՝ ո՞վ է ասել, բերեք առերեսման։ Իրենց խնդիրն այն է, որ ես Մխիթար Զաքարյանի ընկերն եմ, բայց այդ մարդն էլ բառացի ասաց, որ Գեւորգյան Արգամը կյանքում քաղաքականությունով չի զբաղվել։ Ես քաղաքականության մեջ չկամ, բայց ես իմ ընկերներից ինչո՞ւ պիտի հրաժարվեմ։ Մարդ իր ընկերոջից կհրաժարվի՞, այն ընկերոջից, որի հետ մարտի դաշտում վիրավորվել է, իր կողքն է եղել, այն ընկերն է, որը մեր բանակին տոննաներով ցեմենտ է տվել, օգնել է, ես այդ ընկերոջից ինչպե՞ս հրաժարվեմ։ Կապ չունի, որ ինքը մտել է քաղաքականություն, բայց ես երդվում եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, ինքն էլ ինձ թույլ չի տվել որեւէ բառ ասել։

- Վերջնակա՞ն եք որոշել լքել Հայաստանը։

- Այո։ Ես Հայաստանից գնալու եմ ու էլ չեմ էլ գալու Հայաստան։

- Եթե այս պատմությունը չլիներ, պլանավորո՞ւմ էիք լքել զինված ուժերը։

- Ոչ։ Ես նույնիսկ մի ոտքով էլ եմ հիվանդանոցից փախել, գնացել եմ, իմ կռիվը շարունակել եմ։ Ես իմ հողուջրի համար գիտակցաբար գնացել եմ մեռնելու։ Ես հիվանդանոցից՝ «Նաիրի» ԲԿ-ից, մերոնց խաբել եմ, թե իջնում եմ սուրճ խմելու, նստել եմ մեքենան ու վարորդիս ասել եմ՝ քշի ուղիղ Մեղրի։ Ես զինվորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվել,  չեմ էլ զբաղվի, ոչ մի կուսակցություն չեմ մտնելու։ Ես դա փոքր ժամանակվանից էլ չեմ սիրել, ես սիրել եմ իմ հայրենիքը, սիրել եմ իմ ազգին ծառայելը։ Ուրիշ բան չունեմ ասելու։
 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>