Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Դրսի թուրքերն ինձ չեն մտահոգում, նրանք այդ խրամատները, որ փորում են, իրենց գերեզմաններն են փորում, ինձ ներսի թուրքն է մտահոգում. Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Սյունիքի մարզի մի խումբ համայնքապետերի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել: Նախ` Քարահունջ համայնքի ղեկավարին ձերբակալեցին՝ ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու և մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով, այնուհետև բաց թողեցին, որին հետևեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելը, իսկ այսօր առավոտյան էլ խուզարկվել է Քաջարանի քաղաքապետի բնակարանը, քաղաքապետ Մանվել Փարամազյանին էլ Սյունիքից տեղափոխեցին Երևան։

168.am-ի հետ զրույցում Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի նկատմամբ իշխանությունների գործողություններին, նկատեց՝  հարցը քաղաքական է, սակայն այդ ամենը բնորոշելու համար մեկ ժողովրդական խոսք կա՝ պատը փլուզվելուց է փոշի հանում, և երբ փոշին անցնում է, ամեն ինչ պարզ երևում է։

«Ես այս ամենի հետ կապված մեկ պատմական ակնարկ կանեմ։ 1846 թվականին սուլթան Աբդուլ Մեջիդն Արևմուտքից բերեց ավետարանչական աղանդին, տվեց 200 կգ ոսկի և մեկ բան ասաց, որ իրենց և նրանց կրոնը գրեթե իրար նման են, նրանց պետք է իրենց նման դարձնեն։ Գիտե՞ք՝ ինչու բերեց, որովհետև նա տեսել է, որ սրանք զենք բռնող ու կռվող չեն, հանձնվող են։ Սրա հետ էլ կապված մեկ բան ասեմ՝ ուրեմն՝ սատանան զրուցում է մի սատանայապաշտի հետ, տեսնում է, որ դեպի իրենց մի մարդ է գալիս, այդ մարդը գալուց խոնարհվում է և գետնից մի բան է վերցնում, սատայանապաշտը սատանային հարցնում է՝ ի՞նչ վերցրեց, սատանան պատասխանում է՝ ճշմարտության մի մասը։ Մարդն ասում է, բա չե՞ս վախենում,  սատանան ասում է՝ ոչ, նա դրանից աղանդ կստեղծի։ Այսօր մենք տեսնում ենք, որ շատ աղանդավորներ զբաղեցնում են բարձր պաշտոններ և ճնշում են եկեղեցուն, սա նշանակում է, որ պատմությունը նորից կրկնվում է։

Այդուհանդերձ, բոլորին հիասթափեցնեմ՝ ես ասել եմ ու կասեմ՝ այս ամենը, ինչ տեղի է ունենում, դա մեր ազգին մեծ օգուտ է բերելու, սա լուրջ եմ ասում։ Թուրքիան՝ որպես պետություն, չի լինելու, Ադրբեջանն էլ, այսինքն՝ դրսի թուրքերն ինչ էլ անեն, չգիտեմ՝ խրամատ կփորեն, ինչ կանեն, իրենց գերեզմաններն են փորելու։ Նրանք ինձ չեն մտահոգում, ինձ ներսի թուրքն է մտահոգում։ Երբեմնի հզոր տերություն Ասորեստանն այսօր չկա, Բաբելոնը, Բյուզանդիան նույնպես չկան, որովհետև երբ իրենք շատ հզորացան, իրենց մեջ ապազգային գաղափարներ դրեցին»,- ասաց քահանան։

Հարցին՝ մտավախություններ չունի՞, որ իրեն ևս կհետապնդեն, քանի որ բազմիցս քննադատել է ներկայիս իշխանությունների գործողությունները, Տեր Ահարոն քահանա Մելքումյանը կրկին հիշեցրեց պատմական մեկ դրվագ՝ նշելով, որ հայոց պատմության մեջ եղել է Տիրան թագավորը, որը եկեղեցու դեմ մեծ արշավ էր սկսել, և բոլորին է հայտնի՝ ինչ վախճան ունեցավ, նույնը՝ նաև Պապ թագավորը։

«Եթե չեմ սխալվում, մեր օրերում ոմանք Պապ թագավորի պատիվն ու արժանապատվությունն իրենց վրա վերցրեցին։ Նա մեր կաթողիկոսին աքսորեց, իսկ Աստվածաշունչն էլ ասում է՝ հիմարի կործանումով իմաստունն ավելի իմաստուն է  դառնում։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ինձ մոտ էմիսարներ եկել են այդ հարցերով, ասել են՝ Սորոսից մի խոսի, այս մարդուն բան մի ասա, նրան մի ասա, քեզ կձերբակալեն, այսպես կանեն, այնպես կանեն, բայց կներեք՝ չէ՞ որ Քրիստոս տանող ճանապարհը խաչի ճանապարհն է»,- հավելեց քահանան։

Նա նաև հիշեցրեց, որ երբ 1906 թվականին Սիսիանի Դարպաս գյուղի քահանային գյուղում հաստատված թուրքերը փորձում էին չեզոքացնել, չէին կարողանում, ի վերջո, նրա վիզը կտրեցին։ Գյուղի բնակիչները հավաքվել են ու թուրքերին գյուղից քշել են, անգամ Խորհրդային Միության ժամանակ, երբ բոլորը համերաշխ էին, թուրքը ոտք չդրեց այդ գյուղ։

«Քանանան քահանա չէ, երբ մտնի մի տեղ ու ասի՝ տեղս տաք է, փորս էլ՝ կուշտ, հերն անիծած, թե ինչ կլինի, այդպես չի կարող լինել։ Ես խոսում եմ, երբ անհրաժեշտ պահը գալիս է, լռում եմ, երբ պետք է։ Առուշին ես շատ լավ գիտեմ, ես չեմ ասում՝ նա 100 տոկոս արդար ու ազնիվ է, ես դա ո՛չ իմ, ո՛չ էլ որևէ մեկի մասին չեմ կարող ասել, եթե ես նման բան ասեմ, Աստծո առաջ մեղք կգործեմ, բայց որ Առուշն իր ձգտումների մեջ հայրենասեր ու ազնիվ է, դա փաստ է։

Այս ամենի վերաբերյալ մեկ առակ պատմեմ, իսկ եզրակացությունը թողնեմ ընթերցողին։ Նավով մարդիկ նավարկում են, ափ չհասած՝ նավի հատակից ձայներ են լսում, մարդիկ իջնում՝ տեսնում են, որ նավաստիները ջարդում են նավի հատակը, զարմացած հարցնում են, թե ինչ են անում, նավաստիները պատասխանում են, թե նավապետն է հրամայել։ Նավաստիները պատրաստվել էին, որ երբ նավը խորտակվի, իրենք ծով կնետվեն և կփրկվեն, ի վերջո, ժողովուրդը նավաստիներին ու նավապետին ջուրն են նետում, մի խելամիտ մարդու են վստահում նավի ղեկը, ով նավը հասցնում է ափ»,- եզրափակեց նա։

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>