Իվետա Տոնոյանը հայտնել է՝ ովքեր կփոխարինեն ինքնաբացարկ հայտնած պատգամավորներին
Դիտել նաև
Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան
Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին
«Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան
«Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ
Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ)
Այսօր ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի բացառվում, որ ինքնաբացարկ հայտնած պատգամավորների մանդատները կվերցնեն Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը և Հակոբ Նազարյանը:
«Ըստ հերթականության՝ Հարություն Ղարագյոզյանին ռեյտինգային ցուցակում հաջորդում է Կարեն Առաքելյանը, իսկ Խաչիկ Մանուկյանին՝ Լյովա Խաչատրյանը, որոնք ևս ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել», - ասաց նա:
Հիշեցնենք՝ «Ծառուկյան դաշինք»-ի պատգամավորներ՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանն ու Արտյոմ Ծառուկյանը դեռ նախորդ նիստի ժամանակ էին ինքնաբացարկ հայտնել և սահմանված ժամկետում դիմումները հետ չեն վերցրել:
Zham.am

