Ադրբեջանից ու Թուրքիայից զանգում են արցախցիներին․ Արցախի ԱԱԾ
Դիտել նաև
«2026-ի տարեմուտը զգուշացնում է ճակատագրական լինելու մասին». Նաիրի Հոխիկյան
«Նիկոլի ներկայությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը հնչեցնելը կատաղեցրել է իշխանական ամբողջ թիմին»․ Նաիրի Հոխիկյան
«Ընդդիմադիր Գյումրին Նիկոլի ոհմակից ազատվելու կարևոր կենտրոն է»․ Նաիրի Հոխիկյան
«Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս»․ Նաիրի Հոխիկյան
«Վարդենիսում ասում են՝ Տարոն քահանան աբիժնիկ էր Վեհափառից»․ Նաիրի Հոխիկյան
Վերջին օրերին, ԱՀ ԱԱԾ կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։ Այս մասին տեղեկանում է Արցախի ԱԱԾ-ից:
«Արցախի ԱԱԾ-ն ևս մեկ անգամ կոչ է անում բացառապես զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։
Միաժամանակ հորդորում են զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է»,-ասված է հաղորդագրության մեջ:

