Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կարլսենին
Դիտել նաև
Լևոն Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին ու դարձել Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
Լևոն Արոնյանն ու Անիտա Այվազյանն ամուսնացել են. Լուսանկարներ
Ցեղասպանությունը հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ. Լևոն Արոնյան
Լևոն Արոնյանի կնոջ և դստեր՝ Զաբելի լուսանկարը
Արոնյանը հաղթանակով է մեկնարկել WR Chess Masters մրցաշարում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարի նախնական փուլի երկրորդ մրցումային օրը հաղթանակ է տարել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ, հայտնում է armsport.am-ը։ Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Կարլսենի հետ պարտիայի 66-րդ քայլում։
Հայ գրոսմայստերն այժմ 4,5 միավորով առաջին հորիզոնականը կիսում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմիևի հետ։ Մրցումային առաջին օրը Արոնյանը 5 պարտիա էր անցկացրել, որոնցում տարել էր երկու հաղթանակ, երեք պարտիա էլ ավարտել էր ոչ-ոքի:

