Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Լրագրությամբ չզբաղվածները որոշում են, թե ինչ գրեն լրագրողները եւ ինչ կարդան ընթերցողները 

Արևմտյան դրամաշնորհներով սնվող media.am-ի մասին վերջին օրերին անդրադարձել ենք, քանի որ այս կայքի թեթև ձեռքով ու արևմտյան գրանտների ուժով հայաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ հայտնվել են գրաքննության թիրախում և կորցնում են ֆեյսբուքում իրենց հրապարակումները տարածելու հնարավորությունը։

Արդեն տեղեկացրել ենք, որ այս կայքը վրացական factcheck.ge կայքի հետ համագործակցությամբ ստանձնել է հայաստանյան մամուլի գրաքննիչի դերը եւ ֆեյսբուքին հուշում է, թե որ լրատվամիջոցն է հակաիշխանական, որի դեմ պատժիչ սանկցիաներ կիրառեն՝ գովազդն անջատելու, նյութերի տեսանելիությունը սահմանափակելու ուղղությամբ։ Նրանք կամայական հրապարակումների «կեղծ» կամ «մանիպուլյատիվ» պիտակն են կպցնում, իրենց եզրակացությունն էլ վերնագրում՝ «վճիռ»։

Մենք ուսումնասիրեցինք այս վայ-փորձագետների կազմը եւ հասկացանք, որ հայտնի լրատվամիջոցների և բազմավստակ լրագրողների հոդվածները գրաքննում են երբևէ նորմալ լրագրությամբ չզբաղված, մի նորմալ հոդված չգրած, մի խելքը գլխին հարցազրույց չարած օրիորդներ ու պատանիներ, որոնք, ինչպես կասեր Գևորգ Պետրոսյանը, լրագրության հետ այնքան կապ ունեն, որքան մենք տիեզերագնացության հետ։ Իսկ ֆեյսբուքը, փաստորեն, հաշվի է առնում այս մարդկանց կամայական և հիմնազուրկ գնահատականները։ 

Հիմնական հեղինակները երեք երիտասարդ աղջիկներ են՝ Օֆելյա Սիմոնյանը, Արշալույս Բարսեղյանը և Կարինե Ղազարյանը, որոնց գլխավորում է media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյանը։ Մենք փորձեցինք հասկանալ, թե այս մարդիկ երբևէ մի օրախնդիր, հասարակությանը հուզող, իշխանության քիմքին ոչ հաճելի հրապարակոմով հանդես եկե՞լ են, գիտեն ինչ է լրագրողի աշխատանքը, ինչ է խոսքի ազատությոնը, թե՞ իրենց ողջ գործունեության ընթացքում միայն հակալրագրողական ուղով են անցել՝ այլոց աշխատանքը պիտակավորելով ու գրանտներից բարձր աշխատավարձ ստանալով։ 

Արշալույս Բարսեղյանի ֆեյսբուքյան էջում նախկին աշխատավայրերի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, անգամ մեր գործընկերներից շատերը չեն ճանաչում նրան, առավել եւս հայտնի չէ հայ ընթերցողին։ media.am կայքում փնտրեցինք, թե ինչ թեմաների է նա անդրադարձել։ Ի դեպ, իր ֆեյսբուքյան էջում մի գրառմամբ դժգոհել է, որ Հանրայինը լավ չի լուսաբանել Ռուսաստանի ընդդիմությանը, մինչդեռ այս հեղինակը ոչ մի անգամ չի անդրադարձել Հայաստանի ընդդիմությանը։ Պատճառը պարզ ու հասկանալի է՝ Հայաստանի ընդդիմությունը արևմուտքից գրատներ չի ստանում։ Արշալույսի հրապարակած նյութերից որևէ մեկը մեր կյանքի, մարդու իրավունքների խախտման, սոցիալական պրոբլեմների մասին չեն, երբևէ չի անդրադարձել, օրինակ, դպրոցների՝ աշխատանքից ազատված տնօրեններին, գործազուրկ դարձած սոցապ ոլորտի աշխատողների խնդիրներին, Արցախից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին։ Գրեթե բոլոր հոդվածները այս կամ այն մարդու հայտարարություններն ու գրառումները հերքելուն են ուղղված, իսկ հերքման ենթակա թեմաները հիմնականում վերաբերում են վարչապետի ընտանիքին և պաշտոնյաներին։ Առավել ջանասիրաբար նա ադրադարձել է արևմուտքից Հայաստանին ներկայացվող կոնվենցիաների դեմ արտահայտվող մարդկանց, այդ մարդկանց ներկայացրել է որպես նյութին չտիրապետող ու մանիպուլացնող։ Մի խոսքով՝ քննադատություն առ ընդդիմադիրներ, սեր՝ առ իշխանույուն։

Հաջորդ պերսոնաժը Օֆելյա Սիմոնյանն է։ Վերջինս մինչև media.am-ում աշխատանքի ընդունվելը աշխատել է կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում, որն հանրությանը առավել հայտնի է «ֆեյքերի ՊՈԱԿ» անվամբ, իսկ մինչ այդ էլ Օֆելյան աշխատել է Դանիել Իոաննիսյանի մոտ։ Այսինքն՝ մոտավորապես պարզ է, թե նա ինչպիսի պատկերացումներ ունի մամուլի գործունեության և խոսքի ազատության վերաբերյալ։ Նա ևս երբևէ կենդանի լրագրությամբ չի զբաղվել։

Մի պահ պատկերացրեք, որ բոլոր լրագրողները լինեին Արշալույսի եւ Օֆելյայի նման, ինչպիսի՞ տեղեկատվություն պետք է ստանար հանրությունը եւ ինչպիսի երկիր կունենայինք մենք։ Օֆելյայի «հետազոտությունների» մեծ մասն էլ է Փաշինյանի մասին, նա վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից ավելի ջանասիրաբար է հերքում Փաշինյանին ու նրա թիմին վերաբերող լուրերը։ Ֆեյսբուքյան հրապարակումներից մեկում նա կարծիք է հայտնում, թե «բոլոր մարդիկ մի քիչ խփնված են»․ «Վերջին 7-8 ամսվա մեջ անընդհատ լսում եմ, որ մարդիկ ադեկվատությունը կորցրել են, նույնիսկ ամենասթափերը, ռադիկալ բաներ են խոսում, տարօրինակ բաներ անում։ Իրենք իրենց նման չեն։ Իմ համար միշտ էնքան ակնհայտ ա եղել, որ բոլոր մարդիկ մի քիչ խփնված են, բոլորն անխտիր, ես էլ։ Սրա մեջ լավ կամ վատ բան չկա, դա տենց ա։ Ուղղակի պետք ա մոտիկից ճանաչել կամ ճիշտ պահին ճիշտ տեղում լինել։ Էս ընթացքում ուղղակի ավելի անկեղծացել են մարդիկ»,- գրել է մամուլի հրապարակումները կեղծ որակող Օֆելյան։ Եթե նկատեցիք՝ գրագիտության հետ կապված խնդիրներ էլ կան։

Կարինե Ղազարյանի հրապարակումներում էլ են նրա դարդն ու ցավը «կեղծ լուրերն» են։ Նրանցից մեկում նա մամուլին մեղադրում է, որ կորոնավիրուսը, Արցախյան հակամարտության թեման ու Լանզարոտեի կոնվենցիան ԶԼՄ-ները լուսաբանում են «քաղաքական ֆրեյմավորմամբ»։ Գրել է․

«Հետաքրքիր է, որ ուսումնասիրված հոդվածների 41%-ը հիմնված է եղել երրորդ անձի կարծիքի վրա, իսկ 31%-ը իրենից ամբողջությամբ ներկայացրել է երրորդ անձի խոսք, հիմնականում՝ սոցցանցերից կամ այլ լրատվամիջոցներից արտատպում։ Նյութերի միայն 15%-ն է պարունակել լրագրողի կողմից վերլուծություն»։ Այսինքն՝ Կարինե Ղազարյանը արտառոց բան է համարել, որ այս թեմաներով ԶԼՄ-ները այլ անձանց, օրինակ՝ բժիշկների, քաղաքական և ռազմական գործիչների խոսքն են ներկայացրել։ Փաստորեն, նորմալ է, որ լրագրողները՝ չունենալով, օրինակ, բժշկական կրթություն, պետք է վերլուծություն կատարեն կորոնավիրուսի վերաբերյալ, այսինքն՝ պետք է անեն նույնը, ինչ անում է ինքը՝ Կարինե Ղազարյանը, երբ գրում է լրագրողական նյութերի մասին։ Մեկ այլ միտք․ «Ընդդիմադիր թևից ամենամեջբերված կուսակցությունը ՀՀԿ-ն է, չնայած որ եթե դատենք խորհիդարանական ընտրությունների արդյունքներով, ապա այն ավելի փոքր հասարակական աջակցություն ունի, քան այլ ընդդիմադիր կուսակցությունները։ Վերջին խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն ստացել էր ձայների միայն 4.7%-ը՝ զգալիորեն ավելի քիչ, քան Ազգային ժողով անցած «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»»,- գրում է Կարինե Ղազարյանը։

Հիրավի հզոր քաղաքագիտական վերլուծություն։ Փաստորեն, կարևոր չէ, թե քաղաքական ուժն ինչ ասում, ինչ է առաջարկում, ինչ մարտավարություն եւ դիրքորոշում ունի, ինչ ծրագիր է առաջարկում։ Նույն տրամաբանությամբ այս ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժից առնվազն 20-ին մենք առհասարակ չպետք է ներկայացնեինք ու լուսաբանեինք։ 

Փաստորեն լրագրության և խոսքի ազատության մասին նման աղոտ ու կասկածելի պատկերացումներ ունեցող աղջնակներն են այսօր որոշում, թե ինչպես աշխատի ազատ մամուլը Հայաստանում եւ ընթերցողները ինչ կարդան սոցիալական ցանցերում։ Մինչդեռ նրանց կողմից գրաքննվող լրատվամիջոցներից շատերի տարիքը ավելին է, քան մեր այս նյութի պերսոնաժներինը։

Աղբյուր` Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>