Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
14
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Նորընտիր պատգամավորները կզրկվեն ամառային հանգստից

«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը, այսինքն՝ հունիսի 27-ին, այս կիրակի։ Դրանից հետո ԿԸՀ-ն կկազմակերպի մանդատների հանձնման արարողությունը։ Թեև, ըստ օրենքի, ընտրություններից երկու շաբաթ հետո պետք է գումարվի խորհրդարանի առաջին նիստը, սակայն, քանի որ ընդդիմադիրները հայտարարել են, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու են Սահմանադրական դատարանում, ուստի առաջին նիստը կգումարվի ոչ թե հուլիսի 5-ին, այլ ավելի ուշ՝ կախված այն փաստից, թե երբ ՍԴ-ն որոշում կկայացնի։

Իսկ թեկնածուները ՍԴ կարող են դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը, այսինքն՝ մինչև հուլիսի 2-ի 18։00-ն։ ՍԴ-ն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո, կարող է, իհարկե, նաև ավելի վաղ կայացնել որոշումը։ Միայն դրանից հետո կարելի է նշանակել ութերորդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստը։ 

Առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև ԱԺ նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: 8-րդ գումարման խորհրդարանում այդ պատվին կարժանանա 76-ամյա Կնյազ Հասանովը, ով ազգային փոքրամասնության քրդական համայնքի ներկայացուցիչն է, նախորդ գումարման ԱԺ-ում ևս նախագահում էր առաջին նիստը։ 8-րդ գումարման առաջին նիստի օրն էլ կհամարվի նախորդ գումարման ԱԺ-ի լիազորությունները դադարեցված։ Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը և Ամենայն հայոց կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են։ Հայտնի է նաև երդման տեքստը։

Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը․

- հաշվիչ հանձնախմբի ստեղծում

- Ազգային ժողովի նախագահի ընտրություն

- Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ

- մշտական հանձնաժողովների ստեղծում

- մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։

Ազգային ժողովի նախագահն ԱԺ առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների և մշտական հանձնաժողովների, ինչպես նաև խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ: Երբ առաջին նիստի գումարմամբ խորհրդարանը համարվում է ձևավորված, հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում՝ Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իսկ սա նշանակում է, որ Փաշինյանը, որպես կայուն մեծամասնության ներկայացուցիչ, մեխանիկորեն, առանց անվանական քվեարկության, նշանակվելու է վարչապետ, ինչպես եղավ նախորդ ընտրություններին։ Այսինքն՝ խորհրդարանի նիստի մեկնարկից վայրկյաններ անց Փաշինյանը կդառնա ՀՀ վարչապետ։ 

Իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ հրամանագրում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:

ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն է տալիս 7-օրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ինչն այս դեպքում անիրատեսական է, և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան՝ չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե ԱԺ-ն ընտրում է վարչապետ, սակայն հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Առաջին նստաշրջանն ավարտվում է խորհրդարանի խոսնակի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ: Նկատի ունենալով սահմանված ընթացակարգերը՝ նորընտիր երեսփոխանները կզրկվեն ամառային հանգստից կամ ընդամենը մեկ-երկու շաբաթ կկարողանան հանգստանալ, քանի որ սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից, ըստ օրենքի, կսկսվի հերթական նստաշրջանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>