Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Փաշինյանի վերընտրվելը Հայաստանի ինքնաոչնչացման գործողության վերջին ակորդն է․ Տարասով

Հայաստանը գտնվում է աղետալի աշխարհաքաղաքական իրավիճակում: Ժամանակին Ռուսաստանից ասում էին, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը չլսեց բառերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նա հիշեցրեց, որ 2018-ի մայիսից հետո, երբ Փաշինյանը եկավ իշխանության, նա աստիճանաբար սկսեց կորցնել իր նախկին ազդեցությունը, եւ դա փաստ է: «Այո, պատերազմ էր: Բայց անցկացվել են արդյոք որեւէ բարեփոխումներ մինչ պատերազմը: Ոչ։ Եղել է մի տեսակ «զտում», անորոշ արտաքին քաղաքականություն եւ բացարձակապես անհասկանալի ներքին քաղաքականություն: Զգացողություն կար, որ Փաշինյանն աշխատում է իշխանությունը պահպանելու համար: Նա խորհրդարանում մեծամասնություն ուներ, բայց ոչինչ չարեց: Հիմա նա կարծես թե հաղթեց ընտրություններում, հայտնվեց նոր ընդդիմություն: Կարծում եմ՝ սրացումներ կլինեն, իրավիճակը կխորանա: Միգուցե փոխզիջումների որոնումներ լինեն, բայց առայժմ ես դա չեմ տեսնում: Այդ պատճառով չեմ բացառում, որ կարող են նաեւ փողոցային բախումներ լինել:

Հիմա մենք հետեւում ենք Հայաստանի ինքնալուծարման գործողությանը, հայկական պետականության կործանմանը: Հայերը չկարողացան ստեղծել կայուն պետություն, կորցրեցին անկախության տարիներին ձեռք բերած բոլոր նվաճումները: Ղարաբաղի խնդիրը կարելի էր այլ կերպ լուծել: Այն կարելի էր լուծել»,- նշեց փորձագետը:

Հայաստանի ղեկավարները, նրա խոսքերով, պարզվեց, ի վիճակի չէին դա անել, եւ գնալով՝ նրանք թողեցին ապաշնորհ, անգրագետ, անկիրթ, բացարձակ անհեռատես պոպուլիստի: «Փաշինյանի վերընտրվելը Հայաստանի ինքնաոչնչացման գործողության վերջին ակորդն է: Սա իմ հայտնագործությունը չէ: Բոլորն էլ հասկանում են, որ սա հայերի ողբերգությունն է: Ինչպե՞ս էր պետք հայերին հասցնել այնպիսի վիճակի, որ նրանք պատրաստ լինեն քվեարկել Փաշինյանի օգտին՝ հին ռեժիմից ազատվելու համար: Դա սարսափելի է: Հայաստանում ընդդիմությունը կքննադատի, բայց դա նախկինում էլ կար: Ի՞նչ օգուտ: Փոխվել է հայերի մտածողությունը: Փոխվել է Փաշինյանին կողմ քվեարկած հայերի մտածողությունը: Կա այնպիսի հասկացություն, ինչպիսին «զոմբիացված հայեր»-ն է, որոնք ոչնչացնում են իրենց պետությունը: Եթե նախկինում բոլորը հեգնանքով էին վերաբերվում Ալիեւի հայտարարությանը, թե Երեւանը ադրբեջանական քաղաք է, ապա ես սկսում եմ հավատալ այս գաղափարի իրագործմանը»,-ընդգծեց Տարասովը:

***

Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե չուներ ղարաբաղյան խնդրի կարգավորման ծրագիր: Նա ստում էր ժողովրդին: Նա չուներ խնդրի կարգավորման մեթոդներ: Այս մասին «NEWS.am»-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Փաշինյանը, ըստ նրա, հնարավորություն ուներ ավելի քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից, սակայն նա դա չարեց: Փորձագետը նշել է, որ այժմ Փաշինյանը կառչել է ԵԱՀԿ Մինսկի խմբից, որն ասում է, որ անհրաժեշտ է որոշել Ղարաբաղի կարգավիճակը: «Ինչպե՞ս է նա որոշելու կարգավիճակը: Նրան պահել են, որպեսզի ստորագրի նոյեմբերի 9-ին պարտության ակտը: Ալիեւը հետաքրքրված է դրանով: Մոսկվան զգուշությամբ հետեւում է, սակայն մենք չենք կարող հակադրվել հայ ժողովրդի կամքին: Այժմ թող լուծի ղարաբաղյան խնդիրը:

Մենք ցանկանում ենք տեսնել, թե նա ինչպես է դա անում: Հայերը չեն ցանկանում պահպանել Ղարաբաղը: Երեւանահայերը որոշեցին դեն նետել ղարաբաղյան խնդիրը, գործ չունենալ Ղարաբաղի հետ, հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին: Փաշինյանը կարծում է, որ առանց Ղարաբաղի Հայաստանում՝ դրա աշխարհագրական սահմաններում կկարողանա դրախտ, ժողովրդավարություն, կապիտալիզմ ստեղծել: Նա ոչ մի բան չի ստեղծելու, այլ միայն ոչնչացնելու է պետության մնացորդները: Հայաստանն առանց Ղարաբաղի երբեք գոյություն չի ունենա որպես պետություն, քանի որ առանց Ղարաբաղի Հայաստանը՝ որպես պետության, ոչ ոքի պետք չէ: Ոչ ոքի»,-եզրափակել է Տարասովը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>