Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Հայկական Արմագեդոնն ու հայկական հույսը

«Հրապարակ»-ը գրում է. «Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինն իր բլոգում անդրադարձել է հայաստանյան իրադարձությոններին՝ որպես հայացք կողքից։ Հոդվածը կոչվում է «Հայկական Արմագեդոնն ու հայկական հույսը»։

Հայաստանի ընտրությունների արդյունքները հայկական պատմագրության մեջ կգրվեն ցցուն սեպագրերով։ Դրանք շատ ավելի էական իմաստային կշիռ ունեն, քան քվեարկությամբ խորհրդային լծից ու կապանքներից ազատվելու վճռի (91թ․ Անկախության հանրաքվե ) հաստատումը։ Սա նաև շատ ավելին է, քան սոսկ ի ցույց դնելը հաղթանակն այն

մարդու, ում ուսերին դրվեց պատերազմում պարտության բեռը և ազգային երազանքից հիասթափությունը։

Սա Հայաստանի ներկայիս ղեկավարին կամ նրա իրավանախորդին մեղադրելու փորձ չէ, այլ վերջին տարիների բազում իրադարձությունների ծվենները ընդհանուր եզրահանգումների մեջ ի մի բերելու ձգտում։ Իսկ պատերազմից հետո ընտրությունները խորհելու համար կանգառի հարմար ժամանակահատված է։ 

Թագավորության ու պետականության բացակայության պայմաններում հազարամյա գոյութենաբանական վիճակներից հետո հայերի կողմից պետականության ձեռքբերման մետաֆիզիկական ամրագրված իմաստի բացակայության դեպքում անգամ չենք կարող չունենալ այս հինավուրց ժողովրդի ազգային գաղափարի նկատմամբ համերաշխություն։ Եվ չենք կարող չտագնապել այդ ազգային գաղափարի մայրամուտի նշաններից։

Հայկական ազգակից հասարակության գունապնակը խայտաբղետ է և հակասական։ Շատ դեպքերում հույսի երևացող ծիլերին հակադրվում են կործանարար փլուզումները։ Բայց կան ազգային պետականության ձևավորման կարևորագույն կողմեր, որոնք ներկայիս Հայաստանում ենթարկված են վտանգավոր կոռոզիայի։

Կա՞ վերածնվող ազգի համար առավել նշանակալից չափանիշ, քան ժողովրդագրական հավասարակշռությունն է։ Հայաստանն իր անկախությունը ստացավ հետպատերազմյան արագացված տեմպերով տնտեսական զարգացումից հետո։ Նորանկախ պետության համար հերթական փորձությունից հետո նշանակալի արդյունք պետք է դառնար սեփական ազգաբնակչության մեծացումն ու Սփյուռքից հայրենակիցների ներգաղթը։ Բայց ամեն ինչ տեղի ունեցավ ուղիղ հակառակը։ Հայաստանի հայերը համալրեցին Ռուսաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի բնակչության շարքերը, իսկ Հայաստան պետության սեփական բնակչությունը 2 անգամով կրճատվեց։ Այս մասին կարող ենք խոսել նախորդ ընտրությունների համատեքստում, քանի որ դրանց նախորդել է սեփական առաջնորդներից ու սեփական ապագայի նկատմամբ հիասթափությունը։ Փոխադարձաբար քննարկվում են երկիրը լքելու ծրագրեր, իսկ ազգային նպատակներին վերաբերող հարցերին ի պատասխան` մարդիկ ընկնում են ներկա ու նախկին կառավարիչներին ուղղված տոտալ հայհոյախոսության գիրկը՝ հրաժարվելով խոսել գլխավորի մասին։ Սրան կարելի է ավելացնել ռուսական հայկական սփյուռքի և Հայաստանի ներկայիս ղեկավարության միջև խորացվող անդունդը։ Հայերն իրենք հակված են այս ամենը քննարկել սոսկ մեղավորների փնտրտուքի համատեքստում, իսկ մենք դրան անդրադառնում ենք որպես համապարփակ ճգնաժամի նշան։

Եվ այստեղ անմիջապես առաջանում է հարց՝ ո՞րն է արվողի և քննարկվողի իմաստը։ Հայկական պատմության այսօրվա կրողները սեփական ժողովրդին ու աշխարհին ինչ գաղափարախոսություն են առաջարկում։ Մեծն Շրի Աուրոբինդոն սովորեցնում էր․ ազգային ինքնանկախությունը միայն այն դեպքում իմաստ ունի, երբ ժողովուրդը համաշխարհային սիմֆոնիայում իրեն կարող է տարորոշել որպես ունիկալ երաժշտական գործիք։ Իսկ ի՞նչ ենք մենք լսում Երևանից։ Միակ ձևակերպված ազգային գաղափարը ողջ աշխարհի կողմից 1915 թ․ Հայոց ցեղասպանության ճանաչումն է։ Այդուհանդերձ, հազիվ թե պետություն և ժողովուրդ կարելի է կառուցել միմիայն բացառիկ զոհի կարգավիճակում, քանզի 20-րդ դարում միայն Եվրոպայում զոհվել է 100 միլիոն մարդ։ Իսկ ազգային երազանքների ուղղորդումը 100-ամյա վաղեմության ցեղասպանության շուրջ հույզերի ու կրքերի, չէր կարող բերել որևէ այլ արդյունքի, քան ազգային ստագնացիայի՝ հյուծման։

Հայաստանում քաղաքական առաջնորդության համար պայքարը վերածվեց փոխադարձ մեղադրանքների և աննախադեպ ագրեսիվ հռետորաբանության։ Փաշինյանի կողմնակիցները Ռոբերտ Քոչարյանին ներկայացնում էին որպես թուրքական գործակալ, իսկ Քոչարյանի կողմնակիցները Փաշինյանին «մեծարում էին»՝ Փաշաև, և բաց տեքստով խոսում էին նրա՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համար աշխատելու մասին։

Ազգային գաղափարախոսության, մշակույթի վերածնման և հայկական սփյուռքին այս աշխատանքներում ներգրավելու հարցն իսպառ բացակայում էր։

Վերջին ընտրությունները, ըստ հեղինակի, հանգամանալից և սթափ վերլուծության առարկա պետք է դառնան։ Մենք փորձեցինք արձանագրել Հայաստանի համայնապատկերն ու ճգնաժամը վերջին ընտրությունների կետից։ Բարդ և տագնապեցնող, բայց ոչ անլույս պատկեր։ Եթե հայերն իրենք կարողանան տեսնել հույսի ուղին»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>