Վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի քվեներն ավելանում են․ թարմացվող
Դիտել նաև
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել
Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ)
ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկով պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի քվեներն ավելանում են։
Ըստ այդմ պարզվել է, որ `
Վանաձորում 23/47 ընտրատեղամասում ձայների վերահաշվարկից հետո «Հայաստան» դաշինքի քվեները ավելացել են 90-ով` 10-ից դառնալով 100:
Կապան համայնքի Եղվարդ գյուղի ձայների վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է «Հայաստան» դաշինքի 45 ձայն, փաստացի 49 ձայնից արձանագրվել էր 4 ձայն։
Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի «Հայաստան» դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է «եվրոպական» կուսակցության օգտին:
14/8 ընտրատեղամասում, «Հայաստան» դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրվել է որպես 26։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ից մեկնարկել է քվեաթերթիկների վերահաշվարկի աշխատանքները։ Տարածքային ընտրական հանձնաժողովներում կիրականացվեն ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները։

