Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին
Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած տիրադավ «եպիսկոպոսները» փորձում են արդարացնել իրենց ուխտադրժությունը
Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ
Ուշագրավ զարգացումներ՝ տիրադավերի թեմերում
Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը
Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտնում է «Բելտան»։
«Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայությունը դարձան երկրի համար կարեւորագույն հասարակական-քաղաքական արշավում հաջողության գրավականը»,- նշել է նա:
Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Մինսկի եւ Երեւանի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը այսուհետ եւս կզարգանա՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկամության եւ բարգավաճման:

