Յո՞ երթաս, ազգ
Դիտել նաև
Որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը
Շատ «խելոք» եք,է...Սրճարանները բաց եք պահում ու ասում եք՝ մի գնացեք
Երևի մոտ տասը կամ ավելի տարի առաջ Վրաստանում ՀԴՄ կտրոն տրամադրելը դարձավ պարտադիր, գիտե՞ք ոնց
Դիվանագիտական անձնագրից զրկելուց հետո մի բերեք ու ասեք՝ անձնվիրաբար խաղա հանուն հայրենիքի (Տեսանյութ)
Յո՞ երթաս, ազգ
Ոչ ոքի քվե չկա էնքան,որ փոխի,կոտրի էն երազանքները,որոնք ունեցել եմ, որոնց հետևից 15տարի առաջ եկել եմ Հայաստան ու որոնք հերթով իրականացնում եմ։
Ես Հայաստանն եմ սիրում, ոչ թե օրվա իշխանությանը։
Ես ապրելո՛ւ եմ իմ երկրում, ես միշտ ու յուրաքանչյուր իրավիճակում թույլ, անես, անտիպ, միշտ իբր ժպտացող (իրենք ամենավտանգավորն են), մեկ էլ հանկարծ օրակարգում հայտնվող մարդկանց հաղթե՛լ ու հաղթելո՛ւ եմ,ես էս երկիրն եմ սիրում, ու իմ կողքին անդեմն է, կեղծ ժպտացողն է, անխելքն է իրեն վատ զգալու ու փախուստի ճանապարհներ որոնելու, հակառակը երբեք չի լինում։
Քվերակեք ում ուզում եք, ոնց ուզում եք,ես ձեր հետ կործանվողը չե՛մ,ես ժամանակավորների հետ անելիք չունեմ:
Պատմությունը գիտի ում ու ոնց չի ներում, իսկ պատմությունը կերտում են չփախչողները։ Ինձ փոքրուց են սովորեցրել շատով, թե միայնակ,միևնույն է, չփախչե՛լ, որ լինի այն, ինչ սովորաբար լինում է:
Ես ինչ սիրում եմ` սիրում եմ:
Բեթղեհեմ Արաբյանի ֆեյսբուքյան էջից

