Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություն-կոչը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս գտնում ենք, որ պետության և հասարակության համար կենսական խնդիրների քննարկման և դրանց լուծման ուղղությամբ քայլեր կատարելու համար առավել քան անհրաժեշտ է քվեարկության օրը և հետընտրական ժամանակահատվածում քաղաքակիրթ երկխոսության, բազմակարծության մթնոլորտի պահպանումը, բռնությունների, ատելության կոչերի բացառումը, հիմնարար իրավունքների՝ հավաքների  ազատության և կարծիքի արտահայտման իրավունքի երաշխավորումը և իրականացումը՝  անկախ ընտրությունների արդյունքներից: Այս մասին  հայտարարություն-կոչ են տարածել Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ:

 Հայտարարության ամբողջական տեքստը ստորև․

Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս,  արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։ Այն ուղեկցվեց քաղաքական մրցակիցներին ամեն գնով վարկաբեկելու, վիրավորելու, հասարակության աչքում նրանց ոչնչացնելու անթաքույց ու աննախադեպ դրսևորումներով, սուտ ու կեղծ տեղեկությունների, ապատեղեկատվության, վիրավորանքի, ատելության խոսքի տարածմամբ։ Այս իրավիճակը միայն խորացնում է մեր հասարակության ներսում անհանդուրժողականությունը՝ հանգեցնելով նոր բաժանարար գծերի առաջացմանը և բացառելով Հայաստանում համերաշխության վերականգնման ու երկրի ապագայի շուրջ քաղաքակիրթ երկխոսության ձևավորման հեռանկարը, ինչպես նաև շեղում է իրական բանավեճից այնպիսի կարևոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են Հայաստանի ժողովրդավարական զարգացման և անվտանգության ապահովման, իրավունքի գերակայության սկզբունքի իրականացման հարցերը, կրթության, առողջապահության, սոցիալական արդարության, թափանցիկ և հաշվետու կառավարման ոլորտների խնդիրները։

 

Ի վերջո, այս ընտրություններն առաջինն են 2018թ․ Թավշյա հեղափոխությունից հետո, և դեռևս օրակարգային ու հրատապ խնդիր են հանդիսանում սոցիալական արդարության հաստատումը, հաշվետու և թափանցիկ կառավարման ապահովումը, արդարադատության իրականացումը երաշխավորող հանրային վստահություն ունեցող դատաիրավական մարմինների ձևավորումը:

Հաշվի առնելով նախընտրական քարոզչության ընթացքում վերը նշված իրավիճակը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս գտնում ենք, որ պետության և հասարակության համար կենսական խնդիրների քննարկման և դրանց լուծման ուղղությամբ քայլեր կատարելու համար առավել քան անհրաժեշտ է նաև քվեարկության օրը և հետընտրական ժամանակահատվածում քաղաքակիրթ երկխոսության, բազմակարծության մթնոլորտի պահպանումը, բռնությունների, ատելության կոչերի բացառումը, հիմնարար իրավունքների՝ հավաքների  ազատության և կարծիքի արտահայտման իրավունքի երաշխավորումը և իրականացումը՝  անկախ ընտրությունների արդյունքներից։

ՀՀ իրավապահ և պետական մարմինները պարտավոր են գործել բացառապես օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում, ապահովելու համար հասարակական կարգի պահպանումը քաղաքացիների առանց զենքի, խաղաղ  հավաքների ազատությունն իրականացնելու ընթացքում՝ կանխելով բռնության դրսևորման ցանկացած դեպք։

Քաղաքական կուսակացություններն ու դաշինքները, նրանց ղեկավարները, որոնք հայտ են ներկայացրել ստանալու ՀՀ քաղաքացիների քվեն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, անմիջական պատասխանատվություն են կրում իրենց հրապարակային կոչերով և դիքրոշումներում գործել բացառապես ժողովրդավարական պետության սկզբունքներին համապատասխան, ջանքեր գործադրելու, որպեսզի իրենց համախոհներն ու աջակիցները գործեն սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրականացման հիման վրա։

Հորդորում ենք ընտրությունների քվեարկության օրն ու դրան հաջորդող ժամանակահատվածում ապահովել փոխադարձ հարգանքի մթնոլորտ ու քաղաքակիրթ երկխոսություն, զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող  վարքագծից և գործելակերպից, գործադրել անհրաժեշտ քաղաքական կամք և ջանքեր ազատ, արդար ընտրությունների իրականացման,  լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը ջանք չխնայեն հող նախապատրաստելու, որպեսզի Հայաստանի հասարակությունը ու հայ ժողովուրդը միավորվի և միասին, միահամուռ կերպով գտնի լուծումներ ստեղծված բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու համար։

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքների, մանիպուլյացիաների, չոտնահարել ուրիշների իրավունքները, հարգել այլ քաղաքացիների ազատ կամքն ու խոսքի իրավունքը։ Ակնկալում ենք փոխադարձ զսպվածություն և խոհեմություն բոլոր քաղաքական ուժերի համակիրների կողմից։

 

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու ընտրությունների դիտորդական առաքելություններ իրականացնող միջազգային կառույցներին ապահովել առավելագույն անաչառություն, անկողմնակալություն և թափանցիկություն դիտորդության ժամանակ  և  ընտրություններից հետո երկխոսությունը Հայաստանի իշխանությունների հետ կառուցել ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, օրենքի գերակայության հարգման սկզբունքի վրա։

Հայտարարությունը բաց է միանալու համար

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Կանանց ռեսուրսային կենտրոն»:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>