Հիբրիդային (և ոչ միայն) հարձակում Հայաստանի վրա Զելենսկու այցը՝ աշխարհաքաղաքական սադրանք (տեսանյութ) Մահաբերի «խաղաղությունը»
4
Ինչո՞ւ Եվրախորհրդարանը «հիշեց» Բաքվին «հայամետ» բանաձևով՝ միաժամանակ շարունակելով գազ գնել Ադրբեջանից ԵՔՀ 8-րդ գագաթաժողովը Երևանում (տեսանյութ) Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. Արgախgիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին. ՈՒՂԻՂ Մակրոնի արյունոտ ձեռքերն ու ցինիկ ժպիտը Սելֆի՝ Մակրոնի հետ. Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը Գագիկ Ծառուկյանն այցելել է Շիրակի մարզ (տեսանյութ) Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ) ԿԸՀ–ն գրանցեց 19 քաղաքական ուժերին, հայտնի է հերթականությունը քվեաթերթիկներում, ԲՀԿ-ն թիվ 7-ն է Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ Եվրախորհրդարանը «հիշեց» Բաքվին «հայամետ» բանաձևով՝ միաժամանակ շարունակելով գազ գնել Ադրբեջանից Եվրոպական երկրների առաջնորդների ժամանումից առաջ կարմիր գորգը մաքրում են ծնկաչոք ու ձեռքերով. Բացառիկ կադրեր ԵՔՀ 8-րդ գագաթաժողովը Երևանում (տեսանյութ) Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. Արgախgիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին. ՈՒՂԻՂ Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հիբրիդային (և ոչ միայն) հարձակում Հայաստանի վրա Մակրոնի արյունոտ ձեռքերն ու ցինիկ ժպիտը Զելենսկու այցը՝ աշխարհաքաղաքական սադրանք (տեսանյութ) Սելֆի՝ Մակրոնի հետ. Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը Գագիկ Ծառուկյանն այցելել է Շիրակի մարզ (տեսանյութ) Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Ֆինյանդիայի վարչապետները և միշարք այլ բարձրաստիճան հյուրեր ժամանել են Հայաստան Մենք գնում ենք Եվրոպա, բայց Փաշինյանն առաջին սերնդի բոլշևիկների կողմից ՔՕ մտցրած հանցակազմ է օգտագործում. Մելիքյանը՝ Իմնեմնիմիի գործով Ադրբեջանի բարեկամ Զելենսկին ժամանեց Հայաստան, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ջերմորեն դիմավորեց Ոչինչ չի կարող մեզ՝ Հայ Եկեղեցու հոգևորականներիս, հեռացնել մեր առաքելությունից. Կատարվել քահանայական ձեռնադրություն Մահաբերի «խաղաղությունը» Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ) Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար Անլրջություն. «Բոլորին դեմ եմ»-ը փորձում էր ԿԸՀ նիստին մասնակցել Մարվելի կերպարներով ԿԸՀ–ն գրանցեց 19 քաղաքական ուժերին, հայտնի է հերթականությունը քվեաթերթիկներում, ԲՀԿ-ն թիվ 7-ն է Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում ԿԸՀ-ն մերժեց «Այլանս» և ԴՕԿ կուսակցությունների 1-ին համարների` Տիգրան Ուրիխանյանի և Վարդան Ղուկասյանի գրանցումները Պենտագոնը հայտարարել է, որ Թրամփը Գերմանիայից դուրս է բերում զորքերն՝ ի պատասխան «անարդյունավետ հայտարարությունների» Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում. Սիվիլնեթ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանն iLur-ի հարցին Թալինում համայնքապետը, որը նաև ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. «Փաստինֆո» Զելենսկին վաղը կգա Հայաստան․ Փաշինյանն է հրավիրել Քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը ««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները

Կոռուպցիա, թալան չկա՞․ մահվանից հետո պրոթեզավորված քաղաքացի, 5 ընկերության հետ կնքված շուրջ 721 միլիոն դրամի պայմանագրեր…

Կոռուպցիան որպես թիվ մեկ թշնամի հռչակած իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք շտապ կարգով ստեղծեցին նաև հակակոռուպցիոն խորհուրդ՝ պայքարելու կոռուպցիայի երևելի և աներևույթ գայթակղությունների դեմ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության բազմաթիվ դրսևորումներով են աչքի ընկնում:

Օրեր առաջ Հաշվեքննիչ պալատն էր արձանագրել, որ տարբեր գերատեսչություններում գնումների ոլորտում առկա են տասնյակ անհամապատասխանություններ, 40%-ը մեկ անձից գնումներն են, պետական համակարգի գրեթե կեսում ներքին աուդիտ չի կատարվել, ծրագրային ֆինանսավորմամբ կատարված միջոցառումների 17.7 տոկոսի մոտ որևէ արդյունքային ցուցանիշ չկա և այլն։

Նկատենք՝ 168.am-ն արդեն անդրադարձել է պալատի 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունների մի քանի հատվածների, այս անգամ առանձնացրել ենք Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունում կատարված հաշվեքննության ուշագրավ դրվագները:

Հիշեցնենք՝ ստուգումներն ընդգրկող ժամանակահատվածում՝ 2019 թվականին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Զարուհի Բաթոյանը:

Նկատենք՝ լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ անդրադարձել են «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչ այս նախարարուհու գործունեությանը՝ մասնավորապես, նրա ու նրա տեղակալների կողմից որպես պարգևավճար ստացված միլիոնավոր դրամներին:

Ըստ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների՝ նախարարության՝ «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռքբերելու համար հավաստագրերի տրամադրում» և «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաներով ապահովում և դրանց վերանորոգում» գործընթացները իրականացվել են բացառիկ խախտումներով:

Օրինակ, 2019թ.-ի օգոստոսի 10-ին մահացած քաղաքացին 2019թ.-ին օգոստոսի 12-ին «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է թվով 2 հատ «պրոթեզի կոշիկներ» աջակցող միջոցներ 2×13500 դրամ արժողությամբ, սակայն սարսափ ֆիլմ հիշեցնող այս պատմությունն առավել սարսափելի շարունակություն ունի. «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական ենթահամակարգ»-ում առկա է շահառուի կողմից 12.08.2019թ.-ին լրացված դիմում աջակցող միջոց ստանալու վերաբերյալ:

Արձանագրվել է նաև 67 դեպք, երբ շահառուները աջակցող միջոցները ստանալուց, ըստ համակարգի՝ տվյալների բացակայել են ՀՀ տարածքից:

Նույն ծրագրով պարզվել է նաև, որ սրունքի պրոթեզներից յուրաքանչյուրի համար վճարվել է 59.000 դրամով ավելի բարձր գին, քան ներկայացված է եղել 2018թ.-ին անցկացված մրցույթում, իսկ նախարարությունն աջակցող միջոցների հավաստագրերի արժեքները սահմանելիս չի ունեցել որևէ հիմնավոր գնագոյացման մեթոդիկա:

Հաշվեքննողները կասկածելի դեպքեր են հայտնաբերել նաև մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ծրագրում. 14.01.21թ. դրությամբ արձանագրվել են դեպքեր, երբ շրջանավարտները կնքել են առքուվաճառքի պայմանագրեր, սակայն երեսունօրյա ժամկետում չեն իրականացրել սեփականության իրավունքի պետական գրանցումներ, 7-ի դեպքում ԲԳՎ-ով նախատեսված գումարները նրանց արդեն վճարվել է՝ ընդհանուր 44,1 մլն դրամ, անորոշ է եղել նաև ծրագրով մերժված 157 քաղաքացիներից 24-ի ընտրության մեթոդիկան։

Նախարարության կողմից իրականացված գնման գործընթացի վերաբերյալ էլ Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ կենտրոնացված կարգով էլեկտրոնային եղանակով նախարարության համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ-ներ) կարիքների համար (սննդամթերք, տնտեսական, սանհիգիենիկ և մաքրիչ նյութեր, հանդերձանք և անկողնային պարագաներ, ծխախոտ և վառելիք) կայացած 73 մրցույթներում կնքվել են 1,034,754.2 հազ. դրամի պայմանագրեր, որոնցից շուրջ 721,220,0 հազ. դրամը կամ 70%-ը բաժին է ընկնում թվով 5 ընկերության:

Նշվում է նաև, որ հաշվեքննության ենթարկված կազմակերպություններում թերի է եղել, կամ առհասարակ բացակայել է գնումների ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությամբ պահանջված գնումների պլանները, բազմաթիվ դեպքերում դրանք կազմվել են սխալով, չեն ներկայացրել իրական պահանջարկի ծավալներն ու ժամկետները:

168.am-ն այս առնչությամբ մանրամասներ փորձեց ճշտել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջի գնումների գործընթաց բաժնից, սակայն ակտիվ հղումների տակ չկար որևէ տեղեկություն:

Ի դեպ, վերոգրյալը Աշխատանքի և Սոցիալական նախարարությունում հայտնաբերված անհամապատասխանությունների մի մասն է միայն:

Նկատենք՝ Հաշվեքննիչ պալատը դեռ մարտի 30-ի արտահերթ նիստում որոշել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքներով առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այսօր դատախազությունից տեղեկացանք, որ Հաշվեքննիչ պալատի կողմից ուղարկված նյութերը ուսումնասիրվում են պետական շահերի վարչությունում:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>