Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Յուրաքանչյուրը, մտնելով ընտրատեղամաս, պարտավոր է հիշել մեր բազմապատկված Եռաբլուրը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել։ Քաղաքական ուժերն իրենց բոլոր ջանքերը ներդրում են ամեն կերպ քաղաքացիների վստահության քվեն ստանալու և հանրության աջակցությանն արժանանալու նպատակով։ Սակայն շատ հաճախ անտեսվում է այն հանգամանքը, որ, ի վերջո, խորհրդարանական այս արտահերթ ընտրությունը առանձնանում է նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրություններից, քանի որ այն աղետալի իրողությունների հետևանք է։ Առաջին հայացքից կարող է տրամաբանական թվալ, որ այս իրադարձություններից հետո պարտության և կապիտուլյացիայի սիմվոլ դարձած իշխանությունները պետք է հրաժարական տային և մի կողմ քաշվեին՝ նույնիսկ համարձակություն չունենալով մասնակցել արտահերթ ընտրություններին։

Սա կլիներ ինչ-որ առումով արժանապատիվ հեռացում, բայց Փաշինյանի դեպքում արժանապատվության մասին խոսակցություններն ուղղակի ո՛չ արժեք ունեն, ո՛չ իմաստ։ Հնարավոր է՝ թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով աթոռից կառչելը ինչ-որ առումով պայմանավորված է նրանով, որ վերջինս պատկերացնում է, թե ինչպիսի քաղաքական ապագա է սպասվում իրեն ու իր թիմին։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է որքան հնարավոր է երկարացնել իր պաշտոնավարումը և անբովանդակ աղմուկ-աղաղակ բարձրացնելու միջոցով հանրության ուշադրությունը շեղել օրախնդիր հարցերից։ Ընդ որում, Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հասարակությունը մոռանա «Նիկոլի անվան կապիտուլյացիան», մեր հայրենիքի տարածքների կորուստը, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք, հազարավոր զոհերին ու վիրավորներին և մեր այն տղաներին, ովքեր իշխանությունների ապաշնորհության պատճառով մինչև հիմա տանջվում են Բաքվի բանտերում։

Ուստի պատահական չէ, որ իրեն երկրի ղեկավար հռչակած անձը հանդես է գալիս «մուրճ-մանգաղով», «շինելով», ճչալով-գոռալով, հիստերիաներով, «ձեռքեր կտրելով», ընդդիմադիրների հասցեին բազմապիսի հոխորտանքներով, ընդ որում՝ այդ ճանապարհին նաև իր թիմակիցներին «փուռը տալով», որ անհեթեթություններ դուրս տան և ուշադրությունը գրավեն իրենց վրա։ Այդպիսով, Փաշինյանը ոչ միայն ստանձնել է ատելության քարոզիչի գլխավոր առաքելությունը, այլև փորձում է մինչև վերջ օգտվել իր կարգավիճակի ու պաշտոնի ընձեռած հնարավորություններից, միայն թե հերթական անգամ խաբի հանրության մի հատվածին։

Դրա համար նա պատրաստ է ամեն ինչի, նա տրամադրված է պետական լծակները մինչև վերջ ծառայեցնել իր անձնական շահերին։ Ոչ թիմի, այլ միայն իր անձնական, որովհետև նա թքած ունի նաև թիմի վրա, այդ թիմն այսօր իրեն պետք է, կօգտագործի, վաղը պետք չի լինի, կթողնի: Հիմա նա զբաղված է Հայաստանի մարզերը «գրավելով»: Փաշինյանը, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իբր թե հեծանիվով էր աշխատանքի գնում և շոուներ կազմակերպում, թե ինքը չի տարբերվում մյուս քաղաքացիներից և հանգիստ կարող է քայլել փողոցով, արդեն տևական ժամանակ խուսափում է քաղաքացիների հետ ինքնաբուխ հանդիպումներից։ Նա մարզեր է այցելում թիկնապահներով ու հազարավոր ոստիկաններով շրջապատված։

Միևնույն ժամանակ, իր հետ շարասյունով շրջիկ խմբեր է տանում այս կամ այն մարզ, որպեսզի տպավորություն ստեղծի, թե ինքը շարունակում է վայելել ժողովրդի աջակցությունը։ Իրականում բոլոր բնակավայրերում էլ ակնհայտ է դարձել, որ մասնակիցները միշտ նույնն են և նույնիսկ ամենախոշոր քաղաքներում տեղացի հազիվ 50-100 մարդ է լինում: Այսպիսի հնարքներով Փաշինյանն ընդամենն ինքնախաբեությամբ է զբաղված, իսկ ավելի կոնկրետ՝ քաղաքական երազախաբությամբ է տառապում, որովհետև ինչքան էլ հատուկ կադրեր որսան, որպեսզի երևա, թե իբր հավաքն անցնում է լեփ-լեցուն դահլիճում կամ հրապարակում, թե իբր շատ մարդ է եկել Փաշինյանի հետ հանդիպման, միևնույնն է՝ երկիրը փոքր է, մարզային բնակավայրերն առավել ևս, և բոլորն էլ տեսնում են, որ շրջիկ խմբերին ու քաղաքացիական հագուստով ոստիկաններին հանում ես, տակը մարդ չի մնում։

Սա ևս վկայում է այն մասին, որ Փաշինյանը վաղուց չունի բավարար հանրային վստահություն: Մենք, իհարկե, այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե ընդհանրապես զրոյական վարկանիշ ունի, թե իր ստերին հավատացողներ այլևս չկան, թե հազիվ է հաղթահարելու անցողիկ շեմը: Սակայն, միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նման մարդկանց քանակը հազիվ 17-18 տոկոսի սահմաններում է, վարչական ռեսուրսն էլ հաշվենք՝ մաքսիմում 25 տոկոս:

Սակայն այստեղ ամենաէականն այն է, որ յուրաքանչյուր ոք, անկախ իր քաղաքական հայացքներից, իրեն Հայաստանի ոչ միայն տեր զգա, այլև ծառա, որ յուրաքանչյուր ոք, մուտք գործելով ընտրատեղամաս, պարտավոր է հիշել մեր բազմապատկված Եռաբլուրը և Եռաբլուրում ծփացող եռագույն դրոշները, հազարավոր սևազգեստ որդեկորույս մայրերին, ոտքի վրա չորացած հայրերին, իրենց զավակների մասին տեղեկություն չունեցող ընտանիքներին։ Պարզապես հիշենք, թույլ չտանք ինքներս մեզ գեթե մեկ վայրկյան մոռանալ: Նաև հիշենք, թե ինչ նոր ողբերգություններ է պատրաստվում հայ ժողովրդին բերել Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ.- Ի դեպ, հետաքրքիր չէ՞, թե ինչու է Նիկոլն այսքան ծանր տանում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն Թուրքիայի դրոշներն է այրում, և ինչո՞ւ է ցանկանում, որ ՀՅԴ-ի դրոշներն այրված տեսնի։ Գուցե հենց դրա՞ համար․․․»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>