Պետությունը պարտավոր է հոգալ Քարվաճառում տուն կորցրածների խնդիրների մասին. Ռոբերտ Քոչարյան
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Պետությունը պարտավոր է հոգալ Քրվաճառում տուն կորցրածների խնդիրների մասին։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Արթիկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Քարվաճառից փախստականի հարցին։
«Պետությունը կազմակերպեց բնակեցումը եւ ինքն էլ հանձնեց շրջանը։ Ձեր հարցերի լուծումը պետք է պետությունը վերցնի իր վրա։ Պետությունը չի կարող ասել, թե կապ չունի խնդրի հետ։ Պետությունը, համենայնդեպս՝ նրա առաջին դեմքը, ստորագրել է այդ փաստաթուղթն ու հանձնել թշնամուն։ Իշխանությունն ընդունելուց հետո մենք չենք կարող ասել, թե մենք չենք ստորագրել, մենք կապ չունենք։ Մենք կհոգանք ձեր խնդիրների լուծման մասին»,-խոստացավ երկրորդ նախագահը։
Աղբյուր՝ NEWS.am

