Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Գործող իշխանության վերարտադրման պարագայում ապագա կլինի, բայց շատ սարսափելի ապագա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր պետության համար շատ վճռորոշ ժամանակաշրջանում ենք ապրում, երբ երկրի ապագան մեծապես կախված է ընտրողների որոշումից։ Իրապես լինել-չլինելու խնդիր է դրված: Եվ քանի որ արդեն քարոզարշավի ամենաթեժ փուլում ենք, քաղաքացիները հստակ կարող են կողմնորոշվել, թե որոնք են այն քաղաքական ուժերը, որոնց՝ ապագայի հետ կապված ծրագրերը կարող են հույսեր ներշնչել։ Այս համատեքստում շատ կարևոր է, որ հանրությունը հաշվի առնի մի առանցքային իրողություն, թե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ինչպիսի խոստումներով իշխանության եկավ, իսկ դրա արդյունքում ինչպիսի հետևանքներ ունենք հիմա։

Մեկ անգամ չէ, որ Փաշինյանը հայտարարել է թռիչքաձև աճերի ու տնտեսական հեղափոխության մասին, այնուամենայնիվ, այսօր շատ ծանր տնտեսական ճգնաժամի առաջ ենք կանգնած՝ ժողովրդի սոցիոլտնտեսական վիճակը վատացել է, կրճատվել են աշխատատեղերը, աճել է գործազրկությունը, իսկ համատարած թանկացումների ճնշումն արդեն անտանելի է դառնում։ Նկատի ունենանք, որ հենց տնտեսական առաջընթացն է, որ պետք է հնարավորություն տա վերականգնել մեր խաթարված անվտանգության համակարգը, կարգի բերել պետական կառավարման համակարգի աշխատանքը, սակայն տնտեսության մասով այլևս Փաշինյանի գլխավորած թիմի հետ հույսեր կապելն անիմաստ է։

Ինչպես և, ի դեպ, բոլոր մնացյալ հարցերով ու ոլորտներով: Ըստ էության, «քայլականներն» այնքան ասելիք չունեն, այնքան ապաշնորհ են, այնքան ձախողված, որ իրենց միակ քաղաքական «ֆիշկան» դարձել է ճանապարհների ասֆալտապատումը։ Դրա համար էլ ամեն մի համայնք այցելելիս Փաշինյանը միանգամից սկսում է խոսել ճանապարհների բարեկարգումից, բայց, դե, սոսկ ճանապարհների ասֆալտապատումով երկիր չես պահի։ Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական մեգանախագծեր, սակայն իշխանություններն ի վիճակի չեն այդպիսի նախաձեռնությունների իրագործման համար պայմաններ ստեղծել, քանի որ բավարար չեն նրանց ո՛չ մասնագիտական և ո՛չ էլ քաղաքական որակները։ Մյուս կողմից՝ նրանք վստահություն չեն ներշնչում ներդրողների շրջանում, ինչի արդյունքում երեք տարում Հայաստանում փաստացի ներդրում չի արվել: Պատահական չէ, որ այդպիսի նախաձեռնությունների մասին նույնիսկ ՔՊ-ի նախընտրական ծրագրում որևէ խոսք չկա։

Ի վերջո, այդ որ մի ներդրողը կամ գործարարը նման ծրագրերի իրականացման նախաձեռնությամբ հանդես կգա, երբ երկրի ղեկավարը վենդետաներ է խոստանում հենց միայն քաղաքական հայացքների համար, մուրճը ձեռքին գնում է քարոզարշավների ու դրանով սպառնում իր քաղաքական մրցակիցներին, երբ դատարանների մուտքեր է փակում, երբ ընդդիմացողներին սպառնում է փռել ասֆալտին, երբ առավոտյան կարող է մի բան ասել, երեկոյան՝ մեկ այլ բան, երբ ամեն վայրկյան պարզապես ստում է։ Եվ հետո, ինչպե՞ս կարող է զարգանալ տնտեսությունը մի երկրում, որտեղ անվտանգության հստակ երաշխիքներ չկան։ Փաշինյանի կառավարման երեք տարին բավական էր, որ Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի քարուքանդ լինի։

Դա էլ քիչ չէ, հակառակորդը մուտք է գործել Հայաստանի ինքնիշխան տարածք և հրաժարվում է հեռանալ, սակայն մեր ապիկար իշխանությունները, կարծես, համակերպվում են դրա հետ և միայն քարոզարշավով են զբաղված, ավելի կոնկրետ՝ պարզապես աթոռ պահելով։ Փաշինյանն ու իր թիմը նույնիսկ ընդունակ չեն հարցը բարձրացնել միջազգային հարթակներում: Խնդիրն այն է, որ իշխանությունները հետևողականորեն փչացրել են մեր հարաբերությունները գործընկեր և դաշնակից երկրների հետ։ Հիմա քանի «կոպեկ» արժեն ՔՊ-ի ծրագրում տեղ գտած արտաքին քաղաքականությանը վերաբերող պաթետիկ դրույթները, երբ միջազգային հարթակում իշխանություններն անգամ ի վիճակի չեն բարձրացնել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիայի հարցը։ Զավեշտալի է, որ սրան զուգահեռ Փաշինյանը դեռ համարձակվում է խոսել բանակի բարեփոխումների մասին։

Բանակը հզորացնող լինեին, երեք տարվա ընթացքում զինված ուժերին չէին ներքաշի վարկաբեկման արշավի ու քաղաքական խաղերի մեջ, երբ անվտանգության զինված ուժերի ոլորտը դարձել էր ոչ թե բովանդակության ապահովման, այլ ընդամենը իշխանությունների փիառի առարկա։ Պատահական չէ, որ անգամ հենց իշխանությունները վստահ չեն իրենց ուժերի վրա, այլապես նախընտրական ծրագիրը չէին լցնի անորոշ ձևակերպումներով, որպեսզի քաղաքացիներն ի վերջո չհասկանան, թե ինչ են ՔՊ-ականները նախատեսում։

Ինչպես տեսնում ենք, ներկան շատ դառն է, իսկ Փաշինյանի վերարտադրման պարագայում ապագան ուղղակի կարող է այնքան սարսափելի լինել, որ այսօր նույնիսկ պատկերացնելն է ահասարսուռ՝ քաղաքացիական առավել մեծ պառակտում, նոր պարտություններ, միջազգային մեկուսացում և, ի վերջո, Աստված մի արասցե, պետականության կորուստ։ Ուստի յուրաքանչյուր քաղաքացի ընտրություն կատարելիս պետք է ուշադրություն դարձնի ռեալ իրողություններին։ Նիկոլ Փաշինյանին տված յուրաքանչ յուր քվե հսկայական մի հարված է մեր իսկ երեխաների, մեր իսկ ընտանիքների, մեր Հայրենիքի ու մեր պետականության ապագային»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>