«Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով
24
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Պատերազմ Արցախում
«Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով «Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. «5-րդ ալիքի» բացառիկ հարցազրույցը՝ Իրանից Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ իրենց Փաշինյանին սատարելու համար․ Politico ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Հայտնաբերվել է հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ավա՞զ, թե՞ ասֆալտ ենք ուտելու. Եվրոպան ասում է՝ ՌԴ-ի հետ խզե՛ք կապերը, տոկոսով փող տամ. ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վերջն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանի Խուդաթյանը Կոսին 7 հատ ծիրան է տարել Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. Փաստաբան Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա

Մահվան տեսիլ․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արնարշավը

«168 ժամ» թերթը գրում է. «Արդեն չորրորդ օրը Հայաստանում շարունակվող միջոցառումը, որին բոլորը տալիս են «նախընտրական քարոզարշավ» անվանումը, իրականում ոչ թե քարոզարշավ է, այլ հոգեորսություն՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Նիկոլ Փաշինյանը՝ կանգ չառնելով ոչնչի առաջ, փորձում է մարդկանց հասցնել հոգեխանգարմունքի՝ նրանց մեջ արթնացնելով բոլոր այն բնազդները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բախումների, արյան հեղման համար։

Նիկոլ Փաշինյանը ամեն օր գեներացնում է այդ արյունը, որն ամեն պահի նրա դրդրմամբ կարող է թափվել Հայաստանում։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանին պետք է հենց քաղաքացիական արյուն, երևի այն պատճառով, որ նա շատ է սիրում ամեն ինչի հատկապես քաղաքացիականը։ Նա, ըստ ամենայնի, պլանավորում է սադրել հենց քաղաքացիական բախումներ, որոնց երկու կողմում կլինեն ոչ թե քաղաքացիներն ու ուժայինները, այլ քաղաքացիներն ու քաղաքացիները։ Եվ բացառված չէ, որ նա նախատեսում է ոչ թե հետընտրական, այլ նախընտրական արյունահեղություն, որը կարող է կանխել ընտրություններում իր պարտությունը։

Այն, ինչով այս օրերին զբաղված է Նիկոլ Փաշինյանը, իրավական պետությունում կկանխվեր ժամերի ընթացքում՝ քրեական օրենսգրքի բազամաթիվ հոդվածների ու նաև պաշտոնի հետ առողջական խնդիրների անհամատեղելիության կիրառմամբ։ Բայց քանի որ Հայաստանը ոչ միայն իրավական պետություն չէ, այլ լայն իմաստով պետություն չէ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր արնարշավը՝ հանրապետության բոլոր բնակավայրերում պատրաստելով մարդկանց խմբեր, որոնք մատի մի շարժումով կարող են նետվել «գլուխներ կտրելու», ինչպես Նիկոլ Փաշինյանի ժպտադեմ համաձայնությամբ կոչ էր անում նրա նվիրյալ քաղաքացիներից մեկը, կամ «շինելու», ինչպես քաղաքացիների սիրուց արբած խոստանում էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն ապրում է և դեռ մեկ շաբաթից ավելի ապրելու է մթնոլորտում, որում քաղաքացիական բախումների համար բավարար է աննշան մի կայծը, որն իր ամեն հանդիպման ընթացքում բոցավառում է Նիկոլ Փաշինյանը։ Թշնամու հետ պատերազմում պարտված այս անձը պատերազմ է հայտարարել սեփական քաղաքացիների դեմ, որովհետև ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ հիմա նրա համար, ամենայնից վեր, կարևոր է իշխանությունը։

Բնության մեջ կա ընդամենը մեկ սուբստանցիա, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ զոհել հանուն իշխանության, և այդ սուբստանցիայի անունը Նիկոլ Փաշինյան է։ Մնացյալ ամենայնը, այդ թվում՝ սեփական ընտանիքի անդամները, նրա համար ենթակա են զոհաբերության։

Իշխանությունը պահպանելու համար նա պատրաստ է զոհասեղանին դնել ամեն ինչ, բացառությամբ սեփական անձի։ Իսկ պատերազմի զոհերին «պլյուս-մինուսով» հաշվողին քաղաքացիական զոհերը ոչ միայն չեն մտահոգի, այլ նա կարող է առաջնորդվել «որքան շատ՝ այնքան լավ» սկզբունքով։

Հատկապես, եթե զոհաբերվողները լինելու են հպարտ քաղաքացիներ ու, առավել ևս, եթե դա հնարավորություն է տալու ապագայում խոնարհվել նրանց շիրիմների առաջ։ Այս ամենը թվում է հիվանդագին ու սատանայական, բայց Հայաստանն ապրում է հենց հիվանդագին ու հենց սատանայական իրականության մեջ։

Աստված պահապան Հայաստանին ու հայ ժողովրդին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>