Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Նա ուզում է կրկնել մարտի 1-ը. Այսօր խնդիրը նրա ձեռքը բռնելն է

Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրն է ընդամենը, բայց այն ընթանում էՆիկոլի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու կոչերով։ Նա հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանությունը և փորձում է երկիրը տանել ներքին բախումների։ Կա տպավորություն, որ նա «վա բանկ» է գնում։ Հաշվի առնելով նրա տեսակն ու փորձը, դա նրա համար այնքան էլ բարդ չի լինելու։ Այդ մարդը չի թաքցնում իր ծրագիրը. նա ուզում է կրկնել մարտի 1-ը։ Նա այսօր ցուցմունք է տալիս, թե ինչպես է 2008-ին կազմակերպել մարտի 1-ը։

Այսօր խնդիրը նրա ձեռքը բռնելն է։ Դա պետք է անենք բոլորովս։ Չի կարելի թողնել այդ գործը ինչ-որ մեկի վրա։ Կյանքը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր պարտավոր են դա անել՝ դատախազ, իրավապահներ, ուժայիններ, ԱԺ, քաղհասարակություն և այլն, չեն անում։ Առանձին-առանձին չեն անում, բայց միասնականորեն դա անել հնարավոր է։ Բռնել դրա ձեռքը, թույլ չտալ, որ տանի արյունահեղության։

Քարոզարշավի առաջին երկու օրերի նրա բացահայտ հայտարարությունները և վարքագիծը դա են վկայում՝ վրեժ, վենդետա, կադրային ջարդ, բոլորին պատժելու ենք և նմանատիպ արտահայտությունները, որ անում է նա համայնքից համայնք, ելույթից ելույթ, վկայում են, որ նրա սիրտը նոր մարտի 1 է ուզում, նոր արյուն։ Նրա համար արյունն իր գործունեության կոմֆորտ միջավայրն է։

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ՔՊ-ի և անձամբ իր ռեյտինգն օրեցօր ընկնում է, և իշխանության մնալու վերջին հույսը քաղաքացիական պատերազմն է, և նա ամեն կերպ փորձելու է հասնել դրան, ինչպես ամեն կերպ հասավ դրան 2008թ. մարտի 1-ին՝ չլսելով անգամ ամենամտերիմների հորդորները։

Մեծ հաշվով, սա նման է մի իրավիճակի, երբ հանցագործը վերարտադրում էր իր հանցանքը։ Եվ եթե մարտի 1-ին քաղաքական պատասխանատվությունը իշխանությանն էր, որը չարեց առավելագույնը՝ դեռևս հունվար- փետրվարին հետագա զարգացումները կանխելու ուղղությամբ, ապա իրավական մեղավորությունը Փաշինյանինն էր, որի հոգին փառավորվում էր, երբ իր կողմից ուղղորդվող մարդիկ ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ էին վերցնում, և կոչ էր անում նրանց՝ զինվել քարերով ու փայտերով։ Հիմա՝ տարիների հեռվից, երբ երկիրն ունի, ցավոք, «փաշինյանական» մեծ փորձ,այդ զարգացումների ընթացքը շատ ավելի պարզ է հասկացվում։

Հոխորտալով քաղաքացիական վրեժի, քաղաքական վենդետայի և  կադրային ջարդերի մասին, Փաշինյանը նմանվում է անկյուն քշված կենդանու, որն անում է իր վերջին ճիգերը, որոնք, սակայն, կարող են ճակատագրական լինել երկրի, հանրության և նաև իր կողքին կանգնողների համար, քանի որ նա դեռ իր ձեռքերում միանձնյա կենտրոնացած է պահում որոշակի պետական ռեսուրսներ։ Անգամ ամենաթույլ իշխանությունը, որը տիրապետում է կենտրոնացված ռեսուրսների, կարող է լուրջ վնասներ հասցնել երկրին և ժողովրդին։ Փաշինյանը համառորեն շարունակում է ժողովրդին այդ վնասները հասցնել հենց ժողովրդի անունից՝ նույնիսկ այս իրավիճակում պատասխանատվությունն իր վրայից դնելով իրեն վստահող և հավատացող մարդկանց վրա։

Նորմալ երկրում, աշխատող իրավապահ համակարգ ունեցող երկրում նա արդեն վաղուց մեկուսացված կլիներ, պետական համակարգի աշխատողները վաղուց արդեն տարանջատված կլինեին երկիրը հետևողականորեն փլուզողից։ Նորմալ երկրում նրա կողքին կանգնողները, թիմակիցները ծափերի փոխարեն կամ կբռնեին նրա՝ նոր արյունահեղության տանող խելագար ձեռքը, կամ կհեռանային նրանից, որպեսզի չկիսեն նոր մարտի 1-ի պատասխանատվությունը։Նորմալ երկրում միջազգային կառույցները, թեկուզ ձևականորեն, բայց արձագանքած կլինեին Փաշինյանի անհավասարակշիռ վարքագծին։

Դա՝ նորմալ երկրում, իսկ մեր նման կազմալուծված երկրում մնում է՝ համախմբվել բոլոր սթափ ուժերով, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, չտրվել Փաշինյանի սադրանքներին, թույլ չտալ, որ նա հերթական անգամ ժողովրդին տանի արյունահեղության։

Հիմա ժամանակն է, որ.

  • Պետական համակարգը տարանջատվի նրա արյունոտ ծրագրերից։ Ուղղակի ասի՝ ես քեզ հետ չեմ՝ ԱԳՆ օրինակով։
  • Ուժային կառույցները, իրավապահները բռնեն նրա ձեռքը, կատարեն իրենց պարտականությունները։ Ուժայինները շատ լավ հասկանում են, որ Նիկոլը հրահրում է բախումներ, ու դեռևս ոչինչ չեն ձեռնարկում նրա դեմը առնելու համար։ Վաղը, երբ այդ բախումներն իրականություն դառնան, նույն ուժայիններն են կրելու ամենամեծ հարվածներն իրենց վրա։
  • ԳՇ հայտնի հայտարարության մեջ կար ձևակերպում՝ «…միաժամանակ նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։»։ Հիմա ժամանակն է, որ հայկական բանակի հրամկազմը կոշտ հայտարարի, որ թույլ չի տա թե´ ուժի կիրառումը, թե´օլիգարխիկ բանդաների վայրագությունները, թե´ քաղաքացիական պատերազմի հրահրումը։
  • Բոլոր պատասխանատու մարդիկ, կազմակերպությունները, հեղինակավոր դեմքերն այսօր պարտավոր են խոսել։ Եթե դա չարվեց, ապա իրենց լռությամբ դառնում են հնարավոր արյունահեղության հանցակիցը։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>