Սերժ Սարգսյանի մասին նյութը հավանելու համար Իջևանի քաղաքապետարանի աշխատակցին ազատել են աշխատանքից
Դիտել նաև
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում «ներքաղաքական կրքերը» բավականին թեժացել են: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանում աշխատակցին ազատել են աշխատանքից՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին լուրը Ֆեյսբուքում լայքելու համար:
Իջևանյան մեր աղբյուրը նշում է, որ վերոնշյալ աշխատակիցը հասկանալի պատճառներով չի ցանկանում նշել իր անձնական տվյալները: Սա Նիկոլ Փաշինյանի բռնատիրական Հայաստանն է, որտեղ ժողովրդավարություն ասվածը լուսանցքից դուրս է մնացել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

