«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Փաշինյանը եղել է արևմտյան գործակալ և գործել է «Շակալ» ծածկանվան տակ. սենսացիոն բացահայտում

«Politik.am»-ը գրում է. «ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն օրեր առաջ հարցազրույց էր տվել ԱրմՆյուզ հեռուստաընկերությանը: Հարցազրույցի տարբեր դրվագներ քննարկվեցին հանրության կողմից, սակայն մի կարևոր դրվագ կարծես դուրս մնաց քննարկումների օրակարգից: Միքայել Համբարձումյանը խոսելով այն մասին, թե ինչու՞ են իշխանությունները պատերազմի օրերին անգործություն դրսևորել կամ ինչու՞ է անկազմակերպ վիճակ եղել ասաց. «Հնարավոր է մտածում էին, որ պատերազմով կլուծվի Արցախի հարցը: Այսինքն պարտությունը կարձանագրվի լիարժեք պարտության տեսքով:Դրանից հետո, եթե չկա Արցախի խնդիրը, ապա մեր անվտանգության հետ կապված ռիսկերը բավականին նվազում են, այսինքն Թուրքիայից և Ադրբեջանից սպառնացող ռիսկերը նվազում են: Արդեն երկրորդ էտապում կդրվեր 102-րդ ռուսական ռազմաբազայի Հայաստանում լինել չլինելու նպատակահարմարության հարցը: Այսինքն մտածում էի, որ էստեղ ավելի շատ գեոպոլիտիկ խնդիրներ են ու այս գնով գնում ենք դրան»:

Համբարձումյանն, իհարկե, այս տեսակետը հնչեցնելուց առաջ ասաց, որ սա վարկած է, սակայն պարզ է որ ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարած և համակարգում երկար տարիներ աշխատած անձը չէր կարող հիմքերից զուրկ վարկածի մասին խոսել: Իրականում Համբարձումյանի հարցազրույց տալու ամբողջ իմաստն այս նախադասությունն ասելու մեջ էր: Հետաքրքիր է, որ այս վարկածը հնչեցնելուց առաջ Միքայել Համբարձումյանը հիշում է, որ զրուցել է իր ռուս գործընկերների հետ, ովքեր իրեն տեղեկացրել են, որ կա հայանպաստ առաջարկ, որին չի արձագանքում Նիկոլ Փաշինյանը:

Միքայել Համբարձումյան, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին մեղադրեց հակառուսական ծրագրի մաս լինելու մեջ: Հնչեցրեց տեսակետ, որը քաղաքական որոշ շրջանակներում քննարկում են, սակայն չէին բարձրաձայնում, հասկանալով ծրագրի իրական վտանգավորութունը:

Այս վարկածը հատկապես հատկանշական է, երբ այն դիտում են ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած մի հաղորդագրության ֆոնին, որը տարածվել էր հարցազրույցից մի քանի օր առաջ. «Երեք տարի առաջ «երկրի հակառակ կողմում» օտարերկրյա հատուկ ծառայությունները կարողացան հավաքագրել մեկին: «Շակալը», այդպիսին էր գործակալի ծածկանունը, ոչ միայն չէր սիրում իր հայրենիքը, այլև չուներ նրա զգացողությունը, չուներ հավատ ու սրբություն, արնախում էր, փողասեր էր ու հիստերիկ, շանտաժի մեծագույն սիրահարար էր, մանիպուլյատոր էր ու անուղղելի սուտասան։

Իր այս որակներով նա բացառիկ գտածո էր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրենց շահերը հետապնդող օտարերկրյա հատուկ ծառայությունների համար։ «Շակալը» կատարելապես էր պատրաստ ավերիչ գործողությունների, իսկ գործը գլուխ բերելու համար գումարի պակաս չկար․ բարեգործական ու բարձրահունչ այլ անվանումների տակ երկրում գործում էին օտարերկրյա հիմնադրամներ՝ «USAID, NDI, Freedoom House, «Բաց հասարակություն-Հայաստան»․․․, որոնցից հոսում էին ֆինանսական հսկայական միջոցներ։ Այդ կառույցները շռայլ էին նաև մարդկային ռեսուրսների տրամադրման հարցում, անգնահատելի էին գունավոր հեղափոխությունների իրենց հսկայական փորձով ու ցուցումներով։

Պատրաստվող հեղափոխությունը ուժեղ կրակի վրա դրված կաթսայի օրինակով սատանայաբար եռում էր երկրում։ Այդ եռքն ի վերջո ավարտվեց նրանով, որ մեր հայտնի «Շակալի» գլխավորությամբ երկրի գլուխ անցավ մի մեծ գործակալական ցանց»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

Սա ըստ էության մեղադրանք է Նիկոլ Փաշինյանի հասցեին: ԱԱԾ պահեստազորի սպաները, որոնց թվում է նաև Միքայել Համբարձումյանը տիրապետելով գաղտնի տեղեկությունների հրապարակային նրան մեղադրում են օտարերկրյա գործակալ լինելու մեջ: Հաղոդրագրության մասով Միքայել Համբարձումյանը հարցազրույցի ընթացքում ասաց, որ այն գեղարվեսատակն ոճի տեքստ է.«Մեզ համար կարևոր է, որպեսզի հասցեատերը ինքը ընկալի մեր մեսիջը»:

Այս պահին ակնհայտ է, որ ԱԱԾ աշխատակիցները իսկզբանե չեն իմացել Նիկոլ Փաշինյանի օտարերկրյա գործակալ լինելու մասին: Հաշվի առնելով ռուսական հատուկ ծառայությունների և մեր ԱԱԾ-ի սերտ կապը ու նաև այն հանգամանքը, որ ըստ Համբարձումյանի Փաշինյանը հակառուսական աշխարհաքաղաքական մեծ պրոյեկտի մասնիկ է, ապա կարելի է վստահաբար ասել, որ տեղեկատվությունը հայկական կողմին տվել են ռուսները: Եվ արևմտյան գործակալ «Շակալի»-ի մասին այսպես կոչված գեղարվեստական նյութերը ինչպես Համբարձումյանն ասաց «մեսիջ են առաջին հերթին հենց «Շակալի»», այսիսնքն Նիկոլ Փաշինյանի համար: Ռուսներն, ըստ էության, Փաշնյանին ասում են, որ իր մասին ամեն բան գիտեն և եթե նա փորձի «խաղեր» տալ ապա ամեն բան կբացահայտվի:

Այս ամենը արվում է Փաշինյանի Գեղարքունիքի մարզ նաև արմտյան դիտորդներ հրավիրելու և ՀԱՊԿ-ի հեղինակության տապալման գործողության ֆոնին: Փաշինյանն, ըստ էության, անցել է կարմիր գիծը և Համբարձումյանի հայտարարությունը նախազգուշական կրակոց էր»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>