Ի՞նչ կա բանավիճելու կապիտուլյանտի հետ․ Վանեցյանը՝ Փաշինյանի հետ բանավեճի մասին
Դիտել նաև
«Կհայտարարենք, երբ որոշենք, որ պետք է հայտարարենք»․ Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել․ նորածնին անվանակոչել են Նոնա
Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. «Հրապարակ»
Արթուր Վանեցյանը վստահ է, որ եղբոր դեմ շինծու գործ է հարուցված, իսկ Փաշինյանի թերթի հրապարակմանը առաջարկում է վերաբերվել հումորով
Արթուր Վանեցյանը չի մասնակցի քաղաքապետի ընտրություններին
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար և վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանին հարցրինք՝ պատրա՞ստ է բանավեճի գնալ Նիկոլ Փաշինյանի հետ։
Վանեցյանը նախ ասաց՝ այս պահին կարծում է, որ ոչ։ Հետո ավելի հստակեցրեց․ «Ի՞նչ կա բանավիճելու կապիտուլյանտի հետ, երկիրը կործանման եզրին հասցրած մարդու հետ։ Ինչի՞ մասին խոսենք նրա հետ»։
Վանեցյանի կարծիքով՝ սա սովորական քաղաքական գործընթաց չէ, և Նիկոլ Փաշինյանն էլ սովորական քաղաքական գործընթացի մասնակից չէ։
«Նա մարդ է, ով մեր երկիրը հասցրել է ծայրահեղ վիճակի, նա մարդ է, ով մեր երկիրը տարել է պարտության, հազարավոր զոհերի, և բանավիճել նման անձի հետ ես գտնում եմ ոչ ճիշտ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն էլ է հայտարարել, որ հողերը հանձնածի հետ իրենք ի՞նչ բանավիճեն։

