Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

«Կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափն այլևս իրականություն է․ Նիկոլի պարտությունը փաստացի երաշխավորված է․

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հետպատերազմյան իրականությունը բավական զգայուն իրավիճակ է ստեղծել։ Պարտության էմոցիոնալ հետևանքները շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ ներքաղաքական զարգացումներում։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կանգնած է կառավարման լուրջ ճգնաժամի առաջ։ Իսկ առջևում արտահերթ ընտրություններ են։ Շատերի կարծիքով, ավելի իդեալական կլիներ, որ ձևավորվեր ժամանակավոր կառավարություն, և միայն իրավիճակի կայունացումից հետո ընտրություններ տեղի ունենային, սակայն ունենք այն, ինչ ունենք։

Ավելին, ոչ ավել-ոչ պակաս, 27 կուսակցություն է մասնակցության հայտ ներկայացրել։ Սակայն մի կարևոր առանձնահատկություն պետք է հաշվի առնել, որ ընտրություններին 20 օր է մնացել, իսկ հանրության դեռևս չկողմնորոշված հատվածը բավականին մեծ է, ու այդ մարդկանց վստահությանն արժանանալու համար ներքաղաքական դաշտում ակտիվ պայքար է ընթանում։ Քանի որ իշխանությունները կոնկրետ ծրագրային ասելիք չունեն, ոչ մի խոստում չեն կատարել, գաղափարներ բացարձակ չունեն, երկիրը ավերել են, ձախողել են բոլոր ոլորտներում, այդ իսկ պատճառով փորձում են կրկին գործի դնել քաղաքական մանիպուլ յացիաների և ատելության բորբոքման «գործիքը»։ Մյուս կողմից՝ այսօրվա իշխող ուժը ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ընդհանրապես փաստացի միայնակ է մնացել, քանի որ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեցող անխտիր բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ բացառում են Փաշինյանի հետ որևէ քաղաքական համագործակցության ձևաչափ։

Այսինքն, ինչպես առիթ ունեցել ենք արձանագրելու, «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափն այլևս իրականություն է, ինչը նշանակում է, որ Նիկոլի պարտությունը փաստացի երաշխավորված է։ Իհարկե, կան նաև քաղաքական միավորներ, որոնք Նիկոլի հետ համագործակցությունը բացառելու հետ կապված հայտարարություն չեն արել։

Ավելին, որոշները նույնիսկ հենց այդ նպատակով էլ նետվել են դաշտ: Ճիշտ է, դրանք բոլորն էլ նույնիսկ 1 տոկոս ստանալու շանս չունեն, սակայն գոնե ընտրողների համար անհրաժեշտ է հասկանալ՝ ով ով է: Փաստացի ստացվում է, որ Նիկոլի հետ համագործակցության բացառման կամ չբացառման մասին որևէ քաղաքական ուժի դիրքորոշումը յուրատեսակ «լակմուսի» թղթի նշանակություն ունի: Նիկոլի ու նրա ուժի հետ կոալիցիա կազմելը բացառելու մասին հայտարարություն չանողներին կարելի է բաժանել երկու խմբի. մի խումբը նրանք են, որոնք բոլորի համար ակնհայտ «նիկոլական պրոյեկտ են», ու նրանց քաղաքական պայքարի ողջ էությունը լինելու է իշխանական ջրաղացին ջուր լցնելը, երկրորդ խումբը՝ երբ պարզապես «ոչինչ չեն բացառում»։

Առաջինների հարցը պարզ է, դրանց հանրությունը արդեն որակել է որպես ՔՊ-ի կլոններ: Սակայն, անկախ նրանից, որ խմբի մասին է խոսքը, ցանկացած պարագայում, եթե չես բացառում Նիկոլի հետ համագործակցությունը, ուրեմն պարզապես թելում ես Նիկոլի թելը, մանիպուլացնում ես հասարակությունը, մի խոսքով՝ նիկոլություն ես անում։ Մյուս կողմից՝ իշխանությունների կողմից ուշագրավ ինդիկատոր է իրական ընդդիմադիր հատվածին թիրախավորելու հանգամանքը։ Նորից նշենք՝ վերը նշված 2-3 «միավորների» դեպքում ամեն ինչ հստակ ու պարզ է. նրանք չեն կարող ազնիվ ընտրարշավ անցկացնել, նրանք երկու խնդիր ունեն՝ ամենժամյա ռեժիմով թիրախավորել իրական ընդդիմությանը, անընդհատ շահարկել «նախկինների» թեման, մի խոսքով՝ հնարավոր ու անհնար մեթոդներով պայքարել Նիկոլի վերարտադրության համար, քանզի Նիկոլի իշխանավարումը ձեռնտու է հենց այդ՝ առավելապես արևմտյան ֆինանսավորում ունեցող ու արևմտյան շահերն առաջ մղող ուժերին, որոնց ձեռնտու չէ ազգային, հայրենասեր, պետականամետ ուժերի՝ իշխանության գալը:

Բայց բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ընտրարշավի ժամանակ «ձեռքի հետ» քննադատելով այս իշխանություններին՝ կթիրախավորեն ընդդիմադիր ուժերին ու կշահարկեն «նախկինների» թեման, լիարժեք կտեղավորվեն վերը նշված ուժերի շարքում: Այսօր, վերոշարադրյալ ուժերից զատ, մնացյալին պետք է մտահոգեն առաջին հերթին երկրի շահերը, պետք է բոլոր ուժերը գործադրեն, որ այս իշխանությունների պառակտիչ գործողությունները որևէ արդյունք չունենան։ Ըստ այդմ, անհրաժեշտ է հստակ կարմիր գիծ անցկացնել իրական ընդդիմության և կեղծ ընդդիմության միջև։

Իսկ դրա համար պահանջվող քայլերից մեկն էլ այն է, որ երկրի ապագայով մտահոգ իրական ընդդիմադիր ուժերը քարոզչական դաշտում միավորեն իրենց ողջ ներուժը երկիրը Նիկոլի իշխանությունից ազատելու համար, քանի որ այն վաղուց արդեն Հայաստանի գլխին պատուհասի է վերածվել։ Այսինքն, այս ընտրությունների հիմնական թեզը բոլորի համար մեկը պետք է լինի՝ կա՛մ դու պայքարում ես Նիկոլից Հայաստանն ու հայ ժողովրդին ազատելու համար, կա՛մ նպաստում ես Հայաստանի վերջնական կործանմանը: Այլ ճանապարհ չկա…»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>