Վանաձորում անգամ թափառաշրջիկներին են համոզել-տարել Նիկոլ Փաշինյանի ցույցին
Դիտել նաև
Վանաձորը 3 օր շարունակ հյուրընկալել է «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսը (տեսանյութ)
Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին
Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին
Ողջունում ենք քաղաքական կալանավոր այս համայնքի համայնքապետ Մամիկոն Ասլանյանին. Սրբազան (տեսանյութ)
Ավտոերթ՝ դեպի Վանաձոր (ուղիղ)
«Հրապարակ» թերթը գրում է. «84 հազար բնակիչ ունեցող Վանաձորում Նիկոլ Փաշինյանի հետ երթին մասնակցել է մոտ 500 մարդ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեծ ջանք է գործադրել մշակույթի պալատի 500 նստատեղով դահլիճը լցնելու համար. կանչել են մարզի բոլոր գյուղապետերին, դպրոցների եւ բուժհիմնարկների տնօրեններին։
Շատերին անձամբ է զանգել, ասել է՝ հետներդ մարդ բերեք: Դահլիճում են եղել մարզպետի ընտանիքի անդամներն ու մերձավորները: Իսկ կամավոր մոտ հարյուր մարդ է ներկա եղել, մնացածը Փաշինյանի հետ է եկած եղել՝ Երեւանից, այլ մարզերից:
Ըստ վանաձորցիների՝ մարզպետարանի աշխատողներն անգամ շուկայի, եկեղեցու հարակից տարածքից թափառաշրջիկների են համոզել-տարել հանդիպմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

