Սյունիքում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 31-ին, ժամը 01:01-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է ավտտոմեքենա: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 01:26-ին:
Այրվել է «VAZ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․)․ տուժածներ չկան:

