Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Ուզում ես տանդ քնես, ուրիշը գա քո տան պարիսպը պաշտպանի, չի լինում այդպես․ Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հարցազրույց՝ պաշտպանու­թյան նախկին նախարար, այժմ «Հայաստան» դաշինքի ներկայա­ցուցիչ Սեյրան Օհանյանի հետ։

-Ինչպե՞ս եք ընկալել Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանից երկուստեք հետ քաշել զինված ուժերը, տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող Երկրների դիտորդներ, որից հետո կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Կարո՞ղ է, արդյոք, դա իրավիճակը լիցքաթա­փել սահմանին, ինչի մասին խոսում է Փաշինյանը:

-Երկու ուղղությամբ կա­րող եմ մեկնաբանել: Առաջինը․ յուրաքանչյուր երկիր պետք է իր սահմաններն ինքը կարողանա պահպանել, պաշտպանել: Դրա հա­մար գոյություն ունի Պաշտպանու­թյան նախարարության գլխավոր շտաբ և Ազգային անվտանգության ծառայություն՝ իր սահմանապահ զորքերով, և ամբողջ անվտանգային համակարգը, որոնք երաշխավորն են մեր պաշտպանության, անվտան­գության, տարածքային ամբողջա­կանության և սահմանների անձեռնմխելիության:

Եթե երկիրն ի վիճակի չէ ինքնուրույն սահմանները պահել, արդեն ինքնիշխանության կորստի խնդիր է, և այդ ամենը, ես կարծում եմ, մեր անիշխանության պատճառն է: Գաղտնիք չէ, որ պարտված իշխա­նություններն անընդհատ գտնվում են ճնշման տակ՝ և՛ քաղաքական, և՛ միջազգային, և՛ ռազմական, և նաև՝ աշխարհագրական: Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է գալիս, որ հետագա­յում, երբ որ պայմաններ լինեն դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինքն իր դրած ոտքը երբևիցե հետ չի տանե­լու, հնարավորինս շատ տարածքներ է փորձելու վերցնել: Դա շարունա­կությունն է նրա, որ Ադրբեջանը տեսավ, որ հայաստանյան այսօրվա իշխանություններն ադեկվատ չեն, և քանի որ այս ոչ ադեկվատ, անգրագետ և թույլ իշխանություններն են, ես պատերազմը սկսեմ և հաղթեմ: Օգտվելով նրանից, որ այսօր նույն իշխանությունն է, դրան գումա­րած նախընտրական ժամանակա­հատվածում կասկած ունեն, որ ընտ­րություններում Նիկոլը չի դառնալու իշխանություն, շարունակում են ճնշումները՝ ՀՀ-ի շուրջ այդ օղակն ավելի սեղմելու համար: Այս իրա­կանության մեջ իր առաջարկը, իմ կարծիքով, անիրագործելի է:

-Ինչո՞ւ է անիրագործելի, եթե քննարկումներ կան, որ, ի հա­կակշիռ Ռուսաստանի, հնարավոր է այլ ուժեր բերի տեղակայի:

-Ես չեմ համարում իրատեսական, որ որևէ երկրի դիտորդ կգա և դի­տորդություն կանի, համենայնդեպս, դա մոտ ժամանակներս անիրա­գործելի է: Հայելաձև հետ քաշվելն էլ չեմ պատկերացնում: Կարող է մենք հետ քաշվենք, ադրբեջանցինե­րը նորից առաջ գան, այդպես չի լի­նում: Եվ, ի վերջո, հանուն ինչի մենք պետք է հետ քաշվենք մեր դիրքե­րից, և հանուն ինչի ադրբեջանցի­ները պետք է իրենց սահմանից հետ քաշվեն, իսկապես անհասկանալի է: Ինքը միշտ է ասում, որ պետք է գանք այնպիսի պայմանի, որը շա­հավետ լինի և՛ Ադրբեջանի, և՛ Հա­յաստանի, ոչ վաղ անցյալում՝ նաև Արցախի համար, իսկ հիմա միայն առաջին երկուսի, որ հետագայում սահմանները ճշգրտենք, բայց պետք է հասկանա, որ հակառակ կողմը՝ Ադրբեջանը, այդպես չի մտածում, իրենք մտածում են միայն ու միայն, բացառապես իրենց շահերի մա­սին, թքած ունեն մեր վրա և որտեղ կանգնեն, այնտեղ էլ մնալու են, և հետագայում դեմարկացիայի, դելիմիտացիայի ժամանակ մենք խնդիրներ ենք ունենալու իրենց հետ շպրտելու: Ես չգիտեմ՝ ինքն ինչի վրա է հենվում նման հայտարարություն անելիս:

-Իսկ գուցե դրսից մարդկանց է բերում՝ թեկուզ մեր ինքնիշխա­նությունը սահմանափակելու գնով, որ կարողանա սաստել Ադրբեջանի նկրտումները:

-Ամեն մի երկիր ինքն է պահում իր սահմանը, ամեն տանտեր տան պարիսպներն ինքն է դնում և պաշտպա­նում: Եթե դու ուզում ես տանդ քնես, բայց ուրիշը գա քո տան պարիսպը պաշտպանի, այդպես չի լինում: Այս իշխանությունը, իսկապես, վեց ամիս քնած է եղել և չի կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը: Դեռ ավելին ասեմ՝ լավ, ինչ-որ տեղ սխալ են գործել Սև լճի տարածքում, բայց այդ սխալ գործած տեղը մինչ կանգնեցնեին, բանակցություններ վարեին միջազգային առումով, մնա­ցած տեղերն արագ փակել է պետք, ինչը չեն անում: Ամեն օր մենք մի նոր միջադեպի մասին ենք լսում՝ առաջ գալ, մեր զինվորին սպանել, վեց հոգի գերեվարել, սա ինչ բան է: Այս իրավի­ճակում ես խորհուրդ կտայի փակել մնացած տեղերը, ապա միջազգային և ռազմական միջոցներ ձեռնարկել՝ մեր երկրի սահմանները պաշտպանելու համար»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>