Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան
10
Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է Պատերազմ Արցախում
Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի

Փաշինյանը ՀՀ-ի գլխին այնպիսի մակարդակի պատմական խնդիրներ է բերել, որ նույնիսկ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն միասին վերցրած դրանք չեն կարող մաքրել․ Տրոֆիմչուկ

ՀԱՊԿ-ին ուղղված կոչերն այլևս չեն գործում, և այստեղ խնդիրը Մոսկվան չէ, ինչպես դա թվում է Երևանում ինչ-որ մեկին, խնդիրն այն է, որ ինչպես Ղազախստանը, այնպես էլ Բելառուսը չեն կարող ներքաշվել Ադրբեջանի հետ պատերազմի կամ անգամ առճակատման մեջ: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տարածաշրջանային և անվտանգային հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ադրբեջանական զորքի ՀՀ տարածքում տեղակայումից և այսօր արդեն նրանց կողմից հայ զինծառայողների գերեվարումից հետո եղած ՀՀ իշխանությունների բարձրացրած դժգոհություններին ՀԱՊԿ-ի ոչ արագ արձագանքման հետ կապված։

«Բացի այդ, Մինսկն այժմ ունի այլ կարգի խնդիրներ: Նաև բոլորը լսեցին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովային, որն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանի թեման, որպես այդպիսին, չի վերաբերում ղարաբաղյան խնդրին»,–ասաց նա:

Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով, որպես փորձագետ, ինքը չի հասկանում, թե ինչու է ՀԱՊԿ-ն այդքան զոհաբերում իր հեղինակությունը: «Ռազմաքաղաքական կազմակերպությունում չի կարող կողմնակի ֆիզիկական անձ լինել, հակառակ դեպքում նրանք կդադարեն հաշվի առնել և լուրջ վերաբերվել: Եվ սա այլևս Հայաստանի խորհրդարանում քննարկումների հարց չէ, դա մեր համատեղ պաշտպանության հարցն է, որն ապագայում, և դրանում կասկած չկա, ավելի լուրջ մարտահրավերների ու հարվածների կենթարկվի»,-ասաց նա։

Ըստ նրա՝ չհայտարարված ղարաբաղյան պատերազմը, որը դեռևս պաշտոնական «երրորդ ղարաբաղյան» պատերազմ չէ, շարունակվում է այն պատճառով, որ հետպատերազմյան կարգավորման կարևորագույն մանրամասները նշված չեն նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրում:

«Բացի դրանից, հայ-ադրբեջանական սահմանին հստակություն չկա, և Մոսկվան չի կարող այս հարցը վերցնել իր վրա, քանի որ նման սահմանները որոշվում են հենց այն պետությունների կողմից, որոնք ուղղակիորեն շահագրգռված են դրանում: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ասես, ինքն իրեն կտրեց բոլոր գործընթացներից: Հետևաբար, գործընթացը զարգանում է քաոսային ռեժիմով, ուստի զինվորները, ցավոք սրտի, կմահանան ու կվերանան»,-ասաց նա։

Բացի դրանից, ըստ նրա՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ պարզվեց՝ Հայաստանը իրականում չունի իր բանակը, բացառությամբ առանձին զինծառայողների և ստորաբաժանումների: «Եվ սա շատ մեծ «անակնկալ» է ամբողջ հայ հասարակության համար, որն իրականում բախվում է ժողովրդական աշխարհազոր ստեղծելու անհրաժեշտության խնդրին»,-ասաց նա։

Անդրադառնալով նրան, թե ինչ դիրքորոշում Ռուսաստանը կարող է ունենալ վերջին զարգացումների ֆոնին, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց՝ իրենց երկիրը, ինչպես միշտ, հավատարիմ է իր դիրքորոշմանը, ավանդույթին և կողմերին կոչ է անելու բոլոր խնդիրները, այդ թվում՝ դեմարկացիայի և դելիմիտացայի, լուծել խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտության և բանակցությունների միջոցով:

«Հիմնական խնդիրն այն է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև որ սահմանները պետք է հիմք ընդունվեն: Յուրաքանչյուր կողմն առավելագույնն է ուզում: Եվ սա բնական է: Իրոք, բոլոր նման հակամարտություններում դա տեղի է ունենում, ներառյալ, օրինակ, տաջիկ-ղրղզականի դեպքում: Ռուսաստանը չի կարող սահման գցել որոշակի գյուղերի, բակերի և ծառերի միջև: Նա նաև ի վիճակի չէ ստեղծել հայկական նոր բանակ: Ռուսաստանը Հայաստանին նվիրեց ժամանակակից զենք և անվճար՝ որպես ռազմաքաղաքական դաշնակից, որը չգիտես ինչու չօգտագործվեց, երբ պետք էր: Դեռ ամբողջությամբ պարզ չէ, թե ինչու այսօր էլ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում Ղարաբաղը: Լռության մատնված շատ փաստեր կան, որոնք թույլ չեն տալիս համարժեք գնահատել կատարվածը: Այս հավասարման մեջ չափազանց շատ անհայտներ կան ինձ համար: Բայց այս բոլոր անհայտությունները չեն կարող կապվել Ռուսաստանի հետ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, կալանավորվածներին և այլն, ապա, ըստ Տրոֆիմչուկի, այս պարագայում էլ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միանշանակ է. փոխանակման կամ վերադարձի մասին բանակցություններ: «Ոչ ոք չի կարող և չի էլ ուզում պատերազմ թույլ տալ գերեվարված զինվորների պատճառով»,-ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է ՀԱՊԿ-ի աշխտանքից և հայտարարել, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հարցով դիմելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Տրոֆիմչուկը նշեց, թե դա վարչապետի պաշտոնակատարի կողմից թեստ էր, որով ցանկանում է ակտիվացնել Ռուսաստանին և նույնիսկ ինչ-որ տեղ վախեցնել նրան:

«Բայց Հայաստանը դեռ ինքնիշխան պետություն է, և իրավունք ունի դիմել ցանկացած մարմնի, կառույցի և միջազգային ինստիտուտի: Եթե Երևանը ցանկանում է դիմել ՄԱԿ-ին, ապա թող դիմի `ինչո՞ւ այդ մասին մեծ տեղեկատվական աղմուկ բարձրացնել: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ին ուղղված դիմումը կարող է քիչ բան փոխել, քանի որ Ղարաբաղում քաղաքական դասավորությունն արդեն էապես փոխվել է, այնտեղ ի հայտ են եկել ռուս խաղաղապահներ և շատ այլ նորամուծություններ, որոնք պետք է հաշվի առնեն նույնիսկ ՄԱԿ-ում»,-ասաց նա։

Եթե Փաշինյանը, ըստ նրա, գաղտնի ապավինում է նրան, որ ՄԱԿ-ի հովանու ներքո Ղարաբաղում ռազմական բաղադրիչ կլինի, ապա նա պետք է ուղղակիորեն հայտարարի, որ այլևս չի ցանկանում կապ ունենալ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի խաղաղապահների հետ: «Այսինքն՝ նա այդ ժամանակ ստիպված կլինի շիտակ ասել՝ ես այլևս չեմ ուզում ՀԱՊԿ-ը, ուզում եմ ՆԱՏՕ-ն: Դե, ՄԱԿ-ը նույնպես։ Ի՞նչ անել դրա հետ»,-ասաց նա։

Եթե խոսում ենք, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասին, ապա ըստ Տրոֆիմչուկի, Ռուսաստանը նույնպես այնտեղ է, և Փաշինյանը պետք է իմանա այդ մասին: «Այսպիսով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և պարզապես ՄԱԿ-ը որոշակիորեն տարբերվում են որպես Փաշինյանի կոչի հասցեատերեր: Բայց ամեն դեպքում ՄԱԿ-ին դիմելը Փաշինյանի համար (այս դեպքում ոչ Հայաստանի համար) կնշանակի, որ նա անցել է որոշակի գիծ, որից հետո դժվար թե դիրքերը բարելավվեն: Ես արդեն նշեցի վերը նշված պատճառներով, և ոչ բոլորովին այն պատճառով, որ դա դուր չի գա Մոսկվային: Պարզապես իրերի ընթացքի պատճառով»,-ասաց նա։

Դիտարկմանը, ինչպես իրականում կարող են ընկալվել Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ում, Գրիգորի Տրոֆիմչուկը պատասխանեց՝ ՀԱՊԿ-ը ոչ մի կապ չունի ՄԱԿ-ի հետ, ուստի տեղի ունեցածի վերաբերյալ դիրքորոշումը կձևավորվի կազմակերպության ներսում։

«Սակայն արդեն հիմա ՀԱՊԿ-ը կարող է հասկանալ, որ Փաշինյանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ իրականում գործի մեջ քիչ բան է փոխում: Բայց եթե Փաշինյանն անմիջապես դիմեր ՆԱՏՕ-ին, ապա, թերևս, ՀԱՊԿ-ը այլ եզրակացություններ կաներ: Իսկ այսպես, անգամ եթե ՄԱԿ դիմի, ինչպես «Սպորտլոտո»–ի երգում է ասվում, դա ոչ ոք չի արգելում: Փաշինյանը Հայաստանի գլխին այնպիսի մակարդակի պատմական խնդիրներ է բերել, որ նույնիսկ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն միասին վերցրած դրանք չեն կարող մաքրել: Փնտրեք «տղային»: Մի բան հաստատ է. ՀԱՊԿ-ի ներսում, ըստ երեւույթին, նույնիսկ 2018-ի ընթացքում հասկացել են, որ Փաշինյանի գործոնը անվտանգության սպառնալիք է ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի համար»,-ասաց նա:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>