Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան
10
Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է Պատերազմ Արցախում
Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի

Զինված ուժեր եմ ստեղծել, որոնք ազատագրել են Ղարաբաղը, երկիր պաշտպանել 30 տարի, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Ո՞վ է ընդհանրապես ղեկավարում Հայաստանը, ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է, թե՞ ոչ՝ հատկապես ՊՆ-ն»,-168.am-ի հետ զրույցում նման կերպ արտահայտվեց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակին, Հայաստանի դիմումին ՀԱՊԿ-ին և այսօր հայտնի դարձած տեղեկությանը, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

Գեներալ Տեր-Գրիգորյանցը նշեց. «Այս ի՞նչ է եղել մեր զորքի հետ, սա ի՞նչ է… սա վրդովեցնող է: Ինչո՞ւ են ընդհանրապես ադրբեջանցիների մուտք թույլ տալիս մեր տարածք, սա խախտում է, չէ՞, բանակն է պատասխանատու երկրի անվտանգության համար, որտե՞ղ է ՊՆ-ն, ինչպե՞ս են նրանք պաշտպանությունը կազմակերպել, ինչպե՞ս են սահմանը պահում: Ես գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, ես վրդովված եմ, ամոթալի է, ամոթալի»:

Նրա խոսքով՝ նման իրավիճակ է, որովհետև սխալ են պայմանավորվել, սխալ են կազմակերպել, սխալ են հստակեցրել սահմանը, իսկ Ալիևը լկտի է, նրան որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկում, նրան ռազմական տրիբունալը պետք է դատի, սակայն նման բան տեղի չի ունենա, «նա իրեն լկտի է դրսևորում, ծաղրում է հայերին, ծաղրում է Հայաստանը, նա իրեն պահում է փողոցային խուլիգանի նման հեռուստացույցով բռունցքով գոռում է «Փաշինյա՜ն», և մարսում է»»:

Իսկ հայկական կողմը, Տեր-Գրիգորյանցի տպավորությամբ, որևէ միջոց չի ձեռնարկում, հայ զինվորները չեն պատերազմում, կանգնած են, իսկ ադրբեջանցիները մտել, գերեվարել են մեր զինվորին:

«Ինչպե՞ս է ստացվել: Ի՞նչ զինվորներ են նրանք: Ես բանակ եմ ստեղծել, Զինված ուժեր, որոնք հաղթել են, ազատագրել Ղարաբաղը, երկիր են պաշտպանել 30 տարի, իսկ հիմա ջախջախել են այդ բանակը, չգիտեմ, թե ինչ են արել, իշխանության են եկել սրիկա մարդիկ, անկառավարելի, անկազմակերպ, չնվիրված․․․ այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ եք անում: Ի՞նչ եք անում, ես վրդովված եմ»,- ասաց գեներալը:

Նա զարմանում է նաև, թե ինչպես է ղեկավարում Պաշտպանության նախարարը, հրամանատարությունը, ղեկավարությունը, ինչպե՞ս են նրանք պաշտպանություն, պահպանություն կազմակերպում:

«Ինչպե՞ս է ստացվում, որ զինվորը նստում է նստարանին, նրան մոտենում է ադրբեջանցի զինվորը և ասում՝ «դու գերեվարվել ես»: Ի՞նչ է՝ այդպես լինո՞ւմ է ընդհանրապես: Մեր զինվորները հերոսներ են, հերոսաբար են կռվել, ինչպե՞ս է սա թույլ տրվել, այնտեղ սահմաններ կան, չէ՞, «արգելակներ», ո՞վ է ընդհանրապես ղեկավարում Հայաստանը, ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է, թե՞ ոչ, հատկապես ՊՆ-ն: Բոլոր գեներալներին, սպաներին հանեցին պաշտոններից, երևի թե էլ մարդ չկա՝ ղեկավարի: Ուրեմն հեռացրեք բանակը, եթե չեք կարողանում ղեկավարել: Սա է իմ կարծիքը»,- բարկացած նշեց գեներալ Տեր-Գրիգորյանցը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու մասին հարցին՝ ռուսաստանաբնակ հայ գեներալն ասաց, որ այս գործում հիմարներ չկան:

«Ինչպե՞ս ես դու դիմում, պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ին, եթե դու ինքդ չես կարող կազմակերպել սեփական սահմանդ: Ցանկանում եք, որպեսզի ինչ-որ մեկը՝ ռուսները, ղազախները, թուրքմենները, ուզբեկները գան, Ձեր սահմանը պաշտպանե՞ն, հիմարներ չկան, նույնիսկ ամոթալի է: Եթե պատերազմ լիներ, ապա դա այլ հարց, ուժերը չէին բավականացնի, կգային-կաջակցեին, բայց այստեղ պատերազմ չկա, անվտանգության համար պատասխանատու է ԶՈՒ-ն ու ՊՆ ղեկավարը: Այդ մարդն ընդհանրապես գաղափար ունի՞՝ ինչ է նշանակում՝ անվտանգություն, նա ընդհանրապես կառավարո՞ւմ է ԶՈՒ-ն, նա խնդիր դնո՞ւմ է, նա գիտի՞, թե որտեղ են կանգնած զորքերը, որտե՞ղ են հրամանատարները, դիվիզիաների հրամանատարները, ստորաբաժանումները, ի՞նչ է կատարվում ընդհանրապես: Մինչ այս դեպքը՝ նախկին գերիներին ևս չեն վերադարձրել, այդ մարդիկ ինչպե՞ս էին գերի ընկել, նրանց ճիշտ հրամաններ չէին տվել, որպեսզի ճիշտ պահի նրանք վերադառնային ելման դիրքեր: Զարմանալի բաներ են տեղի ունենում Հայաստանում»,- ասաց գեներալը:

Նա նշեց, որ իր սիրտը պարզապես ցավում է: «Ձեզ մոտ այս բարդակների պատճառով Կոմանդոսը նույնիսկ մահացավ, սիրտը չդիմացավ: Ես իմ ընկերների հետ ստեղծել եմ Զինված ուժեր, մենք ազատագրել ենք Ղարաբաղը, և 30 տարի լիարժեքորեն Հայաստանին ոչ մեկը չի մոտեցել , նկատե՞լ եք, թե՞ ոչ: Ես ՀՀ տարածքում Ռուսաստանի անկլավ եմ ստեղծել, տեղակայել եմ 107-րդ մարտական դիվիզիան, ստեղծել եմ բազա, քանի որ մենք, Ռուսաստանից բացի, այլ դաշնակից չունենք: Մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է»,- նման կարծիք հայտնեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Նա վրդովմունքով հիշեց ՌԴ դեսպանատան մոտ ՀՀ-ից ռուսական բազան դուրս բերելու պահանջով ակցիաները: «Իսկ «Սասնա ծռերը» և մնացած սրիկաները դուրս են գալիս ՌԴ դեսպանատան դեմ և ասում են. «ռուսներ, Ձեր բազայով գնացեք այստեղից»: 3 դոլարով ծախվածներ, անպիտան մարդիկ, իսկ իշխանությունները նրանց պատասխանատվության չեն ենթարկում: Միակ դաշնակցին, հզոր միջուկային տերությանն արդեն մեջքով եք շրջվում, ի՞նչ է, Ալիևը հիմա՞ր է, ի՞նչ է: Նա տեսնում է, որ շրջապատում բոլորը թշնամի են հայերի համար, իսկ Ռուսաստանը միակ դաշնակիցն է, ՀՀ-ն թքում է այդ ուղղությամբ, ու Ալիևը գալիս է Հայաստանի ուղղությամբ, որն էլ իր հերթին՝ պաշտպանվել չի կարողանում»,-աշխարհաքաղաքական իրավիճակը կարճ այսպես նկարագրեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Եվ եզրափակելով իր խոսքը՝ նա նշեց. «Այս ի՞նչ ժողովուրդ ենք մենք, այս ինչպիսի՞ ղեկավարներ են գալիս իշխանության»:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>