Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան
25
Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան Պատերազմ Արցախում
Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում խուզարկություններ են․ փաստաբան Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. Սպուտնիկ «Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն «Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն» «Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն» Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան Քննչական կոմիտեն և ոստիկանությունը մամուլի միջոցով «ռազմբորկի» մեջ են, ով՝ ում ա ծեծել․ Գեղամ Մանուկյան Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Քոչարյանը՝ Փաշինյանին ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»․ Մեդվեդև

Ազգային ժողովի 6-րդ գումարման նախագահը Արա Բաբլոյանն է (ելույթ)

Այսօր ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստում խորհրդարանի ղեկավար ընտրվեց ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արա Բաբլոյանը:

Ընտրությունների արդյունքները ներկայացրեց Ազգային ժողովի Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ընտրված ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը. «Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Արա Բաբլոյան՝ «կողմ» 88, «դեմ»՝ 12: Էդմոն Մարուքյան՝ «կողմ»՝ 12, «դեմ»՝ 88»:

Հիշեցնենք՝ նորընտիր Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ էին առաջադրվել հանրապետական Արա Բաբլոյանը և «Ելք» կուսակցությունների դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:

Արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Արա Բաբլոյանն անցավ խորհրդարանի նախագահի պարտականությունների կատարմանը: 

***

Արա Բաբլոյանի ելույթն ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ

«Հարգելի՛ նախագահող, Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ, շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ Նախագահին, Հանրապետական կուսակցության իմ գործընկերներին նման վստահության համար: Այդ վստահությունը ստիպում է ինձ մեր երկրի զարգացման անցումային այս փուլում լինել առավել պատասխանատու: Շատ լավ գիտակցում եմ եւ համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման անցնելու քաղաքական որոշման ու դրա իրագործման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ոչ միայն կառավարման համակարգի ճիշտ ընտրությամբ, այլեւ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, տքնաջան ու հետեւողական աշխատանքով:
Հարգելի՛ գործընկերներ, մենք լսեցինք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն Ազգային ժողովին եւ մեր ժողովրդին. համապարփակ եւ հստակ ծրագիր: Սրանք զուտ խոսքեր չէին, այլ ուղղակի ուղեցույց մեր ապագա անելիքների առումով:

Որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածու՝ այժմ համառոտ կներկայացնեմ իմ տեսլականի առանցքային դրույթները:

Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինչպես գիտենք, պատկանում է ժողովրդին, որն էլ իր քվեով ձեւավորեց այս Ազգային ժողովը: Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը՝ պաշտոնավարմանս ընթացքում մշտապես ղեկավարվելու եմ այն գիտակցմամբ, որ ես հանրության քվեով ձեւավորված Ազգային ժողովի նախագահ եմ, ինչը բազմապատկելու է պարտավորվածությանս աստիճանը: Ելնելով այս համոզմունքից՝ վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր պետության եւ ժողովրդի շահերից:

Ասածս ավելի է ամրապնդվում, երբ դիտարկում ենք Ազգային ժողովի վերջին ընտրությունները: Բոլորիս համար փաստ է, որ այս ընտրությունները մյուս բոլոր ընտրություններից տարբերվեցին բարձր կազմակերպվածությամբ, խախտումների հնարավոր նվազեցմամբ ու կեղծիքների բացակայությամբ: Այդ ամենին մեզ հաջողվեց հասնել միասնական աշխատանքի արդյունքում, իշխանության եւ ընդդիմության քաղաքական բարձր կամքի դրեւորմամբ եւ համատեղ աշխատանքով: Վստահեցնում եմ, որ համատեղ աշխատանքի այսպիսի օրինակներն ավելանալու են: Վստահեցնում եմ նաեւ, որ անելու եմ հնարավորը, որպեսզի իշխանություն եւ ընդդիմություն համագործակցությունն առավել ամրապնդվի, որն էլ միտված է լինելու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին:

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, ուստի իմ տեսլականը, բոլոր ծրագրերս ու գործողություններս չեն կարող տարբերվել այս սկզբունքներից:

Որպես ինքնիշխան պետության Ազգային ժողովի նախագահ՝ նպաստելու եմ երկրի ներսում պետական իշխանության գերակայությանը, իսկ արտաքին հարաբերություններում՝ լիարժեք անկախությանը:

Որպես սոցիալական պետության Ազգային ժողովի նախագահ՝ անհրաժեշտ եմ համարում սոցիալական քաղաքականության ռազմավարության մշակումն ու իրագործումը: Դրանում անհրաժեշտ եմ դիտարկում քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ակտիվ ներգրավվումը:

Առանցքային եմ համարում բիզնեսի ազատականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովումը: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ կառավարության, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի նախաձեռնած տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի բարենպաստ իրագործման համար օրենսդիր մարմնում կստեղծվեն լիարժեք պայմաններ:

Իրավական պետության ամբողջ գործունեությունը հիմնված է իրավունքի գերակայության վրա, որի գլխավոր նպատակը մարդու իրավունքների պահպանումն է: Նոր խորհրդարանում օրենսդիրներիս ջանքերը պետք է միտված լինեն իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը:

Սիրելի՛ գործընկերներ, որպես հայ մարդու՝ ինձ համար պետության հզորացման առանցքային երեք բաղադրիչներ կան՝ անվտանգություն, առողջություն եւ կրթվածություն:

Մենք պարտավոր ենք ապահովել մեր երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունը, ապահովել պետական իշխանությունը, ամրացնել մեր սահմանները, հզորացնել մեր բանակն ու պետությունը: Այս համատեքստում ուշադրության է արժանի «Ազգ-բանակ» հայեցակարգը: Այս առումով մենք պարզապես պարտավոր ենք հզորացնել եւ զարգացնել մեր զինված ուժերի պաշտպանական կարողությունները:

Հարգելի՛ գործընկերներ, Ազգային ժողովի գործունեության կարեւոր ոլորտներից է խորհրդարանական դիվանագիտությունը: Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք մեր մասնագիտական, իմացական, մարդկային, դիվանագիտական ողջ ներուժը, տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ միջազգային հարթակներում մեր պետական ու ազգային շահը պաշտպանելու համար: Այս ոլորտում հաջողություններ գրանցելու համար մենք պարտավոր ենք առավել ակտիվ աշխատել մի շարք միջազգային եւ միջխորհրդարանական կառույցներում, որոնցից են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Միջխորհրդարանական միությունը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը եւ մի շարք այլ կառույցներ: Առաջարկում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել պատգամավորների գործունեությանը միջխորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի մակարդակում:

Կարեւոր եմ համարում Սփյուռքի հետ մեր ակտիվ համագործակցությունը:

Հարգելի՛ խորհրդարան, ամփոփելով ելույթս, եւս մեկ անգամ խորին երախտագիտությունս եմ հայտնում վստահության համար»:

Zham.am 

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>