Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Քոչարյան Անդոն պարտվեց «Հրապարակին»

raparak.am-ը գրում է. «Դեռեւս 2019 թվականի մարտին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ամենավարկաբեկված պատգամավորներից մեկը՝ Քոչարյան Անդոն (անձնագրային անունը` Անդրանիկ Քոչարյան), դատի էր տվել «Հրապարակ» օրաթերթին՝ փետրվարի 12-ին հրապարակված «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» վերտառությամբ նյութի համար, որի հեղինակը Գյումրի քաղաքի բնակիչ, հասարակական գործիչ, ազատ լրագրող Հասմիկ Մեքոնյանն է, ում Գյումրիում բոլորն են ճանաչում։ Այս տխրահռչակ գործչին թվացել էր, թե իր նոր կարգավիճակը՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, մոռացնել է տվել իր անցյալը, եւ Գյումրիում էլ ջնջվել են իր թողած հետքերը, եւ Հասմիկ Մելքոնյանի հոդվածը զայրացրել էր նրան, ու որոշել էր դատական կարգով պաշտպանել իր «արատավորված պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը»։ Բայց որոշել էր ոչ թե Հասմիկ Մելքոնյանի դեմ հայց ներկայացնել, այլ՝ «Հրապարակի»՝ ապագայում իր դեմ հոդվածները կանխելու պարզունակ մտադրությամբ։

Ինչեւէ, մոտ 2 տարի տեւած դատական քաշքշուկներից, բողոքարկումներից հետո, ի վերջո, նախ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի, ապա վերաքննիչ դատարանը մերժեցին Անդրանիկ Քոչարյանի հայցը։ 2020 թ․ հունիսի 16-ի վճռի մեջ գրված է․ «Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի հայցն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ՝ Հասմիկ Մելքոնյան՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, մերժել»:

Իսկ նկարագրական մասում ուղղակի ապտակ են հասցրել ԱԺ հանձնաժողովի նախագահին եւ նրա փաստաբանին՝ բացահայտելով, որ անգրագետ հայց է ներկայացված։ Բայց Ա․ Քոչարյանը չբավարարվեց այդ վճռով՝ նախ վերաքննիչ բողոք ներկայացրին, որը եւս չի բավարարվել, ապա՝ վճռաբեկ բողոք։

Եվ ի վերջո հասան նրան, որ «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ն. Կարապետյանի, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին վճռել է հայցվոր Անդրանիկ Քոչարյանի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել եւ հայցվոր Անդրանիկ Քոչարյանից հօգուտ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի բռնագանձել 40․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»։ Վճռաբեկ դատարանում եւս Քոչարյան Անդոն հաջողության չի հասել, ապա այս վճիռը հայտնվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, որտեղից մենք գրություն ենք ստացել, որ սկսվել է դատական վարույթ՝ Քոչարյանի՝ «Հրապարակ» օրաթերթին հասանելիք գումարը վճարելու վերաբերյալ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>