Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Ի՞նչը կարող է վճռո­րոշ լի­նել առա­ջի­կա ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում

«Փաստ» թերթը գրում է. «Կիրակի պարզ դարձավ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե, իհարկե, դրանք կայանան) մասնակցելու է նաև ՀԱԿ-ը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այսպիսով, արձանագրենք, որ այս ընտրություններին մասնակցելու են Հայաստանի նախկին երեք նախագահները: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը, կարծես, ցուցակում չի լինելու և հայտարարել է, որ բարձր պաշտոններում ավարտել է իր ծառայությունը, սակայն, որպես ՀՀԿ նախագահ, բնականաբար, անմիջական մասնակցություն ունենալու է:

Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գլխավորելու են իրենց ուժերի ցուցակները: Սա լավ է, թե վատ, ճաշակի հարց է: Սակայն, ուզենք, թե չուզենք, պետք է արձանագրենք, որ երեք նախագահների մասնակցությունը առանձնահատուկ բովանդակություն ու որակ է հաղորդելու ընտրություններին: Իհարկե, այստեղ կան նաև որոշ նրբերանգներ, մասնավորաբար ՀԱԿ-ի մասով: Լևոն Տեր-Պետրոսյանի՝ համագումարյան խոսքը իրեն բնորոշ դիվանագիտական, վերլուծական միտքն ուներ, շատերը նույնիսկ նոր բառ սովորեցին: Միևնույն ժամանակ, հարուստ էր հակաքարոզչության բուռն էլեմենտներով, ու, ամենայն հավանականությամբ, նրա ղեկավարած ուժը այդպես է անցկացնելու քարոզարշավը, ինչը զարմանալի չի լինի, քանզի հենց Տեր-Պետրոսյանն է հասարակությանը պառակտելու, «ղարաբաղցիներ-հայաստանցիներ» ջրբաժան մտցնելու, «ով մեզ հետ չէ, դավաճան է» վտանգավորագույն թեզը շրջանառության մեջ դնելու, այլոց հնարավոր ու անհնար մեղադրանքներ ներկայացնելու և այդ ֆոնին սուրբ երևալու գործելաոճի «կնքահայրը» (այս անգամ էլ Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում էր ցույց տալու, թե իրենից հետո 23 տարի երկրում միայն վատն է եղել): Գործելաոճ, որը տարիների ընթացքում հրաշալի յուրացրեց ու կատարելագործեց Նիկոլ Փաշինյանը:

Այդուամենայնիվ, ՀԱԿ-ի մասնակցությունը վստահաբար կարևոր նշանակություն կարող է ունենալ հետագա զարգացումների առումով: Հասկանալի է, որ առաջին նախագահի առաջին ու հիմնական թիրախը եղել ու մնում է Ռոբերտ Քոչարյանը, նրա պայքարը Քոչարյանի դեմ է, ու այդպես եղել է 1998 թվականից այս կողմ: Ավելին, նույնիսկ ինքն է խոստովանում, որ իր առաջարկը՝ միավորվել երեք նախագահներով, նպատակ է ունեցել լուծել երկու խնդիր. «Մի կողմից՝ խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից` բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին»: Ներկա վիճակում թիրախավորել Փաշինյանի դեմ պայքարողներին նշանակում է ուղղակի աջակցել Փաշինյանին, որ ուժի կողմից էլ դա լինի, և այս դեպքում ձեռքի հետ Նիկոլ Փաշինյանին քննադատելը դառնում է մի տեսակ արհեստական, եթե նույնիսկ առերևույթ փորձել ես տարանջատվել Նիկոլից՝ իբր նրա «կնքահայրը» չես, կամ փոշմանել ես, որ այդպիսին ես եղել:

Սակայն նույնիսկ այդ դեպքում պարզ է, որ Տեր-Պետրոսյանին ձայն են տալու իր կողմնակիցներն ու ՀԱԿ համակիրները, որոնք շատ չեն, և նրանք, որոնք դեմ են երկրորդ ու երրորդ նախագահներին, բայց ուրախ կլինեին ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին: Ակնհայտ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին ձայն տալ պատրաստվող որևէ մեկը չի կարող հանկարծ մտքափոխվել ու ձայն տալ ՀԱԿ-ին: Նույն հաջողությամբ դժվար է պատկերացնել մի «լևոնականի», որ կարող է հանկարծ քվե տալ երկրորդ ու երրորդ նախագահներին կամ նրանց ղեկավարած ուժերին: Այսինքն, ՀԱԿ-ի քվեները, կրկնենք, բացի երդվյալ ՀԱԿ-ականներից ու ՀԱԿ համակիրներից, նրանք են լինելու, որոնք գուցե ընդդեմ երկրորդի ու երրորդի ի վերջո ձայն տային Նիկոլ Փաշինյանին, կամ նրանք, որոնք սկզբունքորեն դեմ են թե՛ գործող իշխանությանը, թե՛ նախկին երկու իշխանություններին: Այսինքն, ՀԱԿ-ի մասնակցությունն առաջին հերթին նպատակ ունի վերցնել այն քվեները, որոնք կարող էին Նիկոլ Փաշինյանից «փախչել», սակայն գնալ այնպիսի ուժերի, որոնք նշյալ միջանկյալ գոտում են, բայց ընտրություններից հետո վստահաբար կոալիցիոն կառավարություն չեն կազմի Նիկոլի հետ և թույլ չեն տա, որ նա վերարտադրվի:

Իսկ ՀԱԿ-ը դա կարող է անել, թեկուզ միայն նրա համար, որ թույլ չտա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իշխանություն: Բայց, ինչպես ցույց է տվել ժամանակը, անտարակույս մեծ ինտելեկտի տեր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հաշվարկները հաճախ սխալ են լինում, և նա, անկախ տարբեր հաշվարկներից ու պլաններից, կամա թե ակամա, կարող է խփել Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական «դագաղի» վերջին մեխը հենց վերը նշված պատճառներով ու հաշվարկներով: Ընդ որում, կապ չունի՝ ինքը ցանկանում է դա, թե ոչ: Այսուամենայնիվ, կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հասցեին քննադատությունների, նույնիսկ անվանարկումների ու որակումների պակաս չի եղել: Սակայն այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին ընտրություններին մասնակցելու մասին, բնական սուր արձագանքներից զատ, զարմանալիորեն շատ էր նաև ոգևորությունը:

Դեռ շատ առիթ կլինի մանրամասնել այս ֆենոմենը, սակայն գոնե առաջին հայացքից, կարծես, ժողովրդական հայտնի խոսքի հետ գործ ունենք. «Մինչև չգա հետինը, չի հիշվի նախկինը»: Այս դեպքում, անկախ նախկին երեք նախագահների ունեցած թերություններից ու բացթողումներից, հասարակության գերակշիռ մասի համար նրանք այսօր փրկօղակ են ընկալվում: Երեք նախագահները միմյանցից շատ տարբեր են թե՛ իրենց տեսակով, թե՛ իրենց կառավարման մոդելով, թե՛ շատ հարցերում սկզբունքային մոտեցումներով: Բայց, որքան էլ տարօրինակ է, նրանք նաև որոշակի ընդհանրություններ ունեն, ու սա դժվար է չընդունել՝ անկախ նրանից, թե որ նախագահին ով ինչպես է վերաբերվում: Նախ՝ երեք նախագահները խորհրդանշում են հաղթանակ, արժանապատվություն, ապահովություն, անվտանգություն, պետականակերտություն: Երկրորդ՝ նրանց թիմերում մեծամասնություն են կազմում ինտելեկտուալները, որոնց ՕԳԳ-ն երկրի ու պետության համար բավականին մեծ է, կրկնենք՝ անկախ թերություններից ու սխալներից:

Երրորդ՝ երբևէ որևէ հայ վատ չի զգացել նրանից, որ իր երկիրը դրսում ներկայացրել են երեք նախագահները: Նույնիսկ ընդհակառակը: Այս ցանկը կարելի է լրացնել: Սակայն կարևորն այն է, որ հանրությունը, քննադատելով նրանց, այսօր կանգնած է մի իրավիճակի առջև, երբ նախկին նույնիսկ ամենամեծ սխալները ոչինչ են թվում այն ամենի հետ, ինչ մեր երկրի հետ արեց Նիկոլ Փաշինյանը: Առավել ևս, որ պարզվեց՝ ժամանակի հետ «նախկինների» հետ կապված շատ թեմաներ պարզապես կա՛մ կեղծ էին, կա՛մ ուռճացված: Ցավոք, հաճախ հենց «լևոնականների», այդ թվում՝ Փաշինյանի ձեռամբ: Արդեն երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հետևողականորեն ոչնչացնում է երեսուն տարվա բոլոր ձեռքբերումները, խորհրդանշում ճիշտ հակառակը այն ամենի, ինչը նշեցինք վերևում:

Այսօր մենք ունենք Արցախի մեծ մասի կորուստ, հազարավոր զոհեր, գնալով խորացող վտանգ՝ կախված Հայաստան աշխարհի վրա, ձախողում ու ավերում բոլոր ոլորտներում: Եվ բնական է, որ հանրության մեծ մասին ոգևորում է ինտելեկտուալիզմը, հաղթանակը, արժանապատվությունը, անվտանգությունը, ապահովությունը, ինքնիշխանությունը, այլ ոչ հակառակը: Եվ հենց այս հանգամանքն էլ կարող է վճռորոշ լինել առաջիկա արտահերթ ընտրություններում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>