Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան
25
Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան «Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Մեր ճանճերի տիրակալը Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները

Հայաստանը կարող է կորցնել «խաղաղ ատոմ» զարգացնող երկրի բարձր ռազմավարական կարգավիճակը՝ բոլոր աշխարհաքաղաքական հետևանքներով

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայկական ատոմակայանը 141 օրով կանգնեցրեց աշխատանքը։ Սա զուտ էներգետիկ համակարգին վերաբերող տեղային խնդիր չէ։ Եթե վերլուծելով գնում ենք, հասնում ենք Հյուսիս-Հարավ ու Արեւելք-Արեւմուտք լոգիստիկ միջանցքների միջեւ մրցակցությանը։ Եթե մի փոքր է՛լ ավելի ուշադիր ենք լինում, ուրվագծվում է մոդուլյար ու ավանդական ատոմակայանների տարբերության պատկերը եւ, ըստ այդմ, արտերկրից մեզ թելադրվող տարբերակը, բայց մեր ճիշտ ընտրության անհրաժեշտությունը։

Բանն այն է, որ, ըստ Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանի, մոդուլային ատոմակայաններն ի զորու են լուծելու զուտ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր, մինչդեռ ռազմավարական տեսանկյունից դրանց նշանակությունը հավասարվում է զրոյի: Եթե մենք պլանավորում ենք որոշակի դերակատարում ստանձնել տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ շուկաներում՝ հանդես գալով ոչ թե որպես ներկրող, այլ արտահանող, ապա համեմատաբար էժան ու կայուն գեներացիա ապահովող ԱԷԿ-ի առկայությունն առավել քան կարեւոր է: Այլապես իր ամբողջ իմաստն է կորցնում Հյուսիս-Հարավ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը:

Մեր բոլոր հարեւանները, բացի Վրաստանից, կամ զարգացնում են, կամ էլ ձգտում են զարգացնել «խաղաղ ատոմը»: Միջուկային էներգետիկայի զարգացումը ռազմավարական անհրաժեշտություն է համարում Թուրքիան, նույն տրամաբանությամբ է իր էներգետիկ քաղաքականությունն իրականացնում Թեհրանը: Միաժամանակ, Բաքուն բանակցություններ է նախաձեռնել Մոսկվայի հետ՝ Ադրբեջանում առաջին ԱԷԿ-ը կառուցելու նպատակով: Այս պարագայում ավանդական միջուկային հզորությունների բացակայությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է կորցնել «խաղաղ ատոմ» զարգացնող երկրի բարձր ռազմավարական կարգավիճակը՝ բոլոր աշխարհաքաղաքական հետեւանքներով: Ուրեմն՝ ինչ անել… »։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>