Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է
25
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան

Սյունիքի մարզպետը կառավարության հայելին է. երկու կեղծիք մեկ օրում. «Փաստինֆո»-ն հրապարակում է ձայնագրությունը

Սյունիքի մարզպետ, Գորիս քաղաքի նախկին զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը ադրբեջանական զինուժի առաջխաղացման եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու վերաբերյալ տարածել է կեղծ տեղեկատվություն՝ ի վնաս Հայաստանի ազգային անվտանգության ու ազգային շահի։

Այսպես՝ հակառակորդի առաջխաղացման մասին ահազանգերից հետո «Փաստինֆո»-ն մայիսի 12-ին կապ է հաստատել Պողոսյանի հետ՝ խնդրելով որպես մարզպետ, պաշտոնատար անձ, տեղեկատվություն տրամադրել ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ահազանգերի վերաբերյալ։ Ժամը 13։30-14։00-ի սահմաններում հաջողվել է նրա հետ հեռախոսակապ հաստատել, որի ժամանակ վերջինս հայտարարել է . մեջբերում ենք. «ՀՀ պետական սահմանի որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»։

Ավելին, ընդգծել է, թե ադրբեջանցիները եկել են դիտակետ դնելու եւ մոլորվել՝ նշելով, որ այդ պահին գնում է Սեւ լիճ։

Ավելի ուշ պաշտոնական այլ մարմիններ պաշտոնապես հաստատեցին, որ իրականում տեղի է ունեցել ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ, որի կապակցությամբ երեկ երեկոյան անգամ հրավիրվեց անվտանգության խորհրդի նիստ։

Սյունիքի մարզպետը պաշտոնապես կեղծ տեղեկատվություն տարածելու, ադրբեջանական շահերից բխող մեկնաբանություն տալու համար ներողություն խնդրելու փոխարեն՝ մայիսի 12-ի ուշ երեկոյան փորձեց «Փաստինֆո»-ին մեղադրել իր խոսքերը աղավաղելու մեջ։

Մասնավորապես՝ Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքան էջում մայիսի 12-ին՝ ժամը 22.00-ին որպես հերքում տեղադրվեց մի հայտարարություն, թե Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը որեւէ լրատվամիջոցի հետ զրույցում չի ասել, թե «հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է»։

Մարզպետարանից հայտնում են, որ նա առավոտից գտնվել է Սեւ լճի տարածքում ու օրվա վերջում նաեւ հայտարարել է, որ «ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են», հետեւաբար Պողոսյանը չէր կարող հակասել ինքն իրեն, կամ, առավել եւս, երկարամյա զինվորականի փորձով հայտարարել, թե հակառակորդը մոլորվել է։

Հայտարարում ենք, որ Մ.Պողոսյանը ոչ միայն կարող էր, այլեւ իրեն թույլ է տվել պետական պաշտոնյային եւ գնդապետին ոչ հարիր նման վարքագիծ։

Եթե պաշտոնյաների համար իրենց խոսքը որեւէ արժեք չունի եւ կարող են առանց փաստերը ճշտելու հանդես գալ սեփական երկրի շահերին հակասող հայտարարությամբ, ապա «Փաստինֆո»-ն պատասխանատվությամբ է մոտենում հատկապես պատերազմական իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ճշգրտությանը՝ առաջնահերթություն տալով պաշտոնական մեկնաբանություններին։ Այլ հարց է, որ պաշտոնական լրահոսը շատ դեպքերում իր մեջ պարունակում է կեղծ տեղեկատվություն։ «Փաստինֆո»-ի խմբագրությունը պահպանել է Մ.Պողոսյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը եւ կից հրապարակում ենք այն։

Պահանջում ենք, որ Սյունիքի մարզպետը պաշտոնապես ներողություն խնդրի նախ՝ կեղծ տեղեկատվություն տարածելու, ապա նաեւ՝ «Փաստինֆո-ի բարի համբավը արատավորելու փորձի համար։

Նման վարքագիծը հարիր չէ պետական պաշտոնյային։

Միաժամանակ՝ առաջարկում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ քննարկման առարկա դարձնել նրա գործողությունները։

Իր երկրի ազգային շահը չգնահատող եւ ընդհանրապես, որեւէ այլ երկրում նման վարքագիծ դրսեւորած պաշտոնյան արդեն վաղուց ազատված կլիներ պաշտոնից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>