Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Կատարի Պետությունում պաշտոնական այցով գտնվող  Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նշելով, որ ուրախ է Կատարի Պետությունում նորակազմ, փոքրաթիվ, բայց ամրակուռ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորության համար, Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել, որ ապրելով և արարելով Կատարում, հայկական համայնքն իր ներդրումն է բերում այդ երկրի զարգացման գործին՝ փորձելով պահպանել հայկականությունն ու հայեցի ոգին: Այս գործում, Նախագահ Սարգսյանը կարևորել է «Մեսրոպյան» մեկօրյա վարժարանի դերակատարությունը:

Նման պայմաններում, ըստ Սերժ Սարգսյանի, նորովի է արժևորվում Ծոցի արաբական երկրներում հայկական համայնքների գոյությունն ու բարգավաճումը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-կատարական երկկողմ հարաբերություններում կա մեծ չիրացված ներուժ, և տեղի հայկական համայնքի աջակցությամբ պետք է ջանքեր գործադրել նոր բովանդակություն հաղորդելու այդ հարաբերություններին:

Իր ողջույնի խոսքում Հանրապետության Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումները և կարգավորման գործընթացում ներկայումս առկա մտահոգությունները: «Այսօր էլ ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ գնահատելով խաղաղության արժեքը, մենք երբեք չենք երկնչի միասնական բռունցք դառնալու և տեր կանգնելու արցախահայության արդարացի պահանջին, ինչպես դա արել ենք քառորդ դար առաջ, ինչպես դա արեցինք անցյալ տարվա ապրիլին»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Վստահ եմ՝ բոլորդ հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ոգևորվելով մեր յուրաքանչյուր ձեռքբերումով և տխրելով մեր ձախողումների համար: Եվ այսօր կարծում եմ՝ բոլորդ հպարտ եք, որ տևական ժամանակ մեր երկրում իրականացվող բարեփոխումները տվեցին իրենց սպասված արդյունքը: Խոսքս, իհարկե, վերջին խորհրդարանական ընտրությունների մասին է, որ արժանացան բոլոր միջազգային կառույցների դրական գնահատականին: Բայց սա ամենևին էլ վերջակետ չէ: Ինչպես ես բազմիցս հայտարարել եմ, սա մի նոր սկիզբ է, որ ավելի պարտավորեցնող է: Մենք նոր եռանդով ենք լծվելու մեր երկրում բարեփոխումների իրականացմանը՝ այս գործընթացում ապավինելով նաև ձեր ներուժին, ձեր իմացությանը, ձեր տաղանդին: Չէ՞ որ մեր նպատակը նույնն է՝ հզոր և կայուն Հայաստան ունենալը: Ինչպես պատմության բոլոր փուլերում, այսօր էլ հայ ժողովրդի հարատևման ու զարգացման կարևորագույն երաշխիքը մեր միասնականությունն է:

Ուրեմն, եկե՛ք մեր բոլոր ջանքերը, ուժն ու եռանդը, կարողություններն ու տաղանդը ներդնենք զարգացնելու և հզորացնելու Հայոց պետությունը՝ ոչ միայն հայ մնալով ու գալիք սերունդներին հայ դաստիարակելով, ոչ միայն ազգանվեր ու հայանպաստ գործունեություն ծավալելով, այլև տնտեսական ծրագրեր նախաձեռնելով և իրականացնելով՝ նույնիսկ առօրեական ծրագրեր, նույնիսկ փոքրիկ ծրագրեր:

Եկե՛ք միասին հարթենք հայ ժողովրդի հավերժության ուղին»,-Կատարի հայկական համայնքի հետ հանդիպմանն ասել է  Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>