Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան
Դիտել նաև
Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի մի մասը
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի պարտադիր ապահովագրություն
Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին
Վրաստանը մարել է ՀՀ-ի, ՌԴ-ի և այլ երկրների նկատմամբ երկարամյա պարտքը
Վրաստանում կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:

