Ձերբակալվել են կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը և վարչական շրջանի գլխավոր մասնագետը
Դիտել նաև
«Wildberries»-ից գնած հուշանվեր թղթադրամներով վճարել են հեղուկ գազի դիմաց. ամուսինները ձերբակալվել են
Ձերբակալվել է 9 անձ, 3-ը՝ Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ․ Հակակոռուպցիոն կոմիտե
Բյուրեղավանի փոխքաղաքապետը և ավագանու անդամը ծեծել են իրար․ կան ձերբակալվածներ
Ձերբակալվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալը
«Ձերբակալել են Դավիթ Շահնազարյանին և Սևակ Խաչատրյանին». «Ազգային ճակատ»
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Արևիկ Խաչատրյանn նշեց, որ Ազիզյանը ձերբակալվել է 309-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Արման Դավոյանը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։
Միջադեպից հետո թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրեն մոտ 15 հոգով ծեծի են ենթարկել, ըստ որում՝ գլխավոր դերակատարները եղել են Դավոյանն ու Ազիզյանը:

