Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում

Նիկոլի ընտրազանգվածը կտրուկ պակասել է, բայց փաստ է, որ նիկոլականությունը՝ սուտը, դեմագոգիան, պոպուլիզմն ու ոչ կոմպետենտությունը, դեռ սպառում ունեն․ Լիլիթ Գալստյան

Պատերազմից հետո մեր իրականության, թերևս, ամենածանր հետևություններից մեկն այն է, որ մեր հասարակության մի զգալի մաս չի գիտակցում կորստի խորությունը, աղետի ողջ մասշտաբը, չի ուզում առերեսվել, թե նիկոլականությունն ինչ ազգային ողբերգություն բերեց հայ ժողովիդի գլխին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին։

«Սա չի խոսում կայուն ընտրազանգվածի մասին, սա ապազգային, անպատասխանատու ու անտարբեր հասարակության համախտանիշ է։ Հիշո՞ւմ եք Նիկոլի ավտոբուսներով Հանրապետության հրապարակում հայտված մարզային ուսուցիչներին, որ բանակի ելակը որպես ձեռքբերում էին ներկայացնում՝ փորձելով շրջանցել զոհերի ու կորուստների իրողությունը։ Ես մերժում եմ հասկանալ այս տեսակին, սա ինքնին աղետ է, արժեհամակարգային ու բարոյական աղետ։ Ու Հայաստանի վերականգնումը պետք է սկսել այս չարիքը մաքրելով, քաղաքացի կրթելով ու կերտելով։ Քաղաքացիական այս որակներով Հայաստանն ապագա չունի, սա ընտրազանգված չէ, սա մանկուրտացում է, երկրի ապապետականացման ամենակարճ ճանապարհը ․․․ Իհարկե, Նիկոլի ընտրազանգվածը կտրուկ պակասել է, բայց փաստ է, որ նիկոլականությունը՝ սուտը, դեմագոգիան, պոպուլիզմն ու ոչ կոմպետենտությունը դեռ սպառում ունեն»,–ասաց նա։

Լիլիթ Գալստյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը միևնույն է նախկիններից չի դադարելու կառչել, նրա ներկայում ոչ մի ստեղծարարություն ու ձեռքբերում չկա։ «Նիկոլի ներկան պարտությունն ու աղետն են, պետականության կոլապսը ու նա շարունակել ու հասարակությանը մոլորեցնել դեռ անցյալի հրեշայնացմամբ ու լափամանի մասին մաշված ու սպառված խոսույթով։ Նա հասարակությանը փորձելու է գեներացնել դարձյալ ատելության էներգիայով ու բացասական սելեկցիայի մոդելով, ինչն իր ձեռագիրն է․ մերժել ու քանդել, ինչպես քանդեցին իրենց ճանապարհին ամեն բան»,–ասաց նա»

Ինչ վերաբերում է իրենց քարոզարշավին, ապա նա ասաց․«Մենք նիկոլի ու նիկոլականության քաղաքական գնահատականը տվել ենք արդեն տևական ժամանակ․ մեր քարոզարշավն ու մեր վարքագիծը կառուցելու ենք Հայաստանի վաղվա օրը, Հայաստանի արժանապատիվ խաղաղությունը, զարգացումն ու անվտանգությունը երաշխավորող մեր ծրագրերի ու տեսլականների ներկայացմամբ։ Նիկոլականության զրոյականությունն ապացուցելու կարիք չկա։ Բայց քաղաքացու հետ պետք է աշխատել, բացատրել, մոլորվածներին հույս ներշնչել, ցրել համատարած քաոսն ու անհուսության զգացումը, խաղաղություն բերել մեր պառակտված հասարակությանը»։

Նա նշեց, որ ամենավատ սպասումները պետք է ունենալ, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, քանի որ դա կլինի Հայաստանի վերջնական տապալումը։ «Մեր պայքարը երկու ընտրանքի պայքար է՝ պետականություն ունենալու և չունենալու։ Հայաստանի քաղաքացին սա պիտի հասկանա»,–ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>