Արցախի դպրոցներում «Վերջին զանգ»-ի արարողություն չի լինելու
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Արցախի հանրակրթական դպրոցներում, պատերազմի հետևանքներով պայմանավորված, այս «Վերջին զանգ»-ի արարողություն չի նախատեսվում:
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է.
«Հանրակրթական բոլոր դպրոցները տեղյակ են, որ «Վերջին զանգ»-ի արարողությունները կատարվելու են միայն դասասենյակներում՝ ավելի համեստ տարբերակով, շնորհավորելով շրջանավարտներին և բարի երթ մաղթելով դեպի նոր կյանք: Մենք պարտավոր ենք հարգել և հիշել մեր անմահ հերոսների հիշատակը և զերծ մնալ տոնական միջոցառումներից»:

