Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան
2
Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը․ «Հրապարակ» ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան «Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին

Կալանավորվել է ոստիկանության նախկին պաշտոնյան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պաշտոնեական դիրքի չարաշահման և խարդախության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին պետը, ով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով զգալի չափերով գումար է հափշտակել:

Այսպես, հիշյալ քրեական գործի քննությամբ պարզվել է, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ին անհրաժեշտ է եղել վերականգնել կորցրած զինվորական գրքույկը, որի համար դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի աշխատակցին, ով տարբեր պատճառաբանություններով ձգձգել է փաստաթղթի տրամադրումը և, իբր, գործընթացն արագացնելու համար Ա. Ղ.-ից կաշառք է պահանջել: Ընդ որում, ՊՆ աշխատակցի կողմից կաշառք ստանալու պահանջը ներկայացվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հ. Վ.-ի ներկայությամբ, ով, ի պաշտոնե պարտավոր լինելով կանխել հանցանքն ու բացահայտել հանցագործության դեպքը, ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ. մասնավորապես, չի կանխել Ա. Ղ.-ի կողմից կաշառք տալը և թաքցրել է իր ներկայությամբ կատարված հանցագործությունը` այդ մասին չտեղեկացնելով իր վերադասին կամ պետական այլ իրավասու մարմնի: Ավելին, չարաշահելով Ա. Ղ.-ի վստահությունը և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արագ անձնագրավորելու պատրվակով նրանից պարբերաբար տարբեր չափերի գումարներ է պահանջել և ստացած 121.000 ՀՀ դրամը խաբեությամբ հափշտակել: Սակայն խոստումը կատարելու ուղղությամբ ոստիկանության հիշյալ պաշտոնյան ոչ մի գործողություն և վճարում չի կատարել` հափշտակած գումարը ծախսելով իր անձնական կարիքների համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` Հ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>