Ադրբեջանը շարունակում է զինվել․ հիմնական մատակարարը Թուրքիան է
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը հայտնվել է Թուրքիայից սպառազինություններ գնող երկրների ցանկի երկրորդ հորիզոնականում։ ԱԱդրբեջանը ձեռք է բերել ավելի քան 117,315 միլիոն դոլարի սպառազինություններ, որոնք 13,3 անգամ գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները։ Նշենք, որ Թուրքիան նշված ժամանակահատվածի համար վաճառել է 949,744 միլիոն դոլարի զենք զինամթերք եւ սպառազինություններ։
Թուրքիայից սպառազինությունների խոշոր գնորդներ են նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որը նշված ժամանակահատվածում ձեռք է բերել ավելի քան 90,2 միլիոն դոլարի սպառազինություն, Բանգլադեշը՝ 57,82 միլիոն դոլարի սպառազինության ձեռք բերմամբ եւ Գերմանիան՝ ավելի քան 50 միլիոն դոլարի սպառազինությունների ձեռքբերմամբ։
Աղբյուր՝ «Հրապարակ»

