Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
25
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին

Թուրքերի հետ համակեցության քարոզիչը գործուղվել է Սյունիք

Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով բարեկամանալու ջատագով, նիկոլական խունտայի՝ այդ գծով արբանյակ,  «Հայոց պատմություն»«Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն»«Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը Սյունիքում է: Նրա գրառումներից ու հրապարակած լուսանկարներից տեղեկանում ենք, որ ակտիվորեն աշխատում է տեղի երիտասարդության հետ, Կապանը 2021-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակելու առիթով շնորհավորել է կապանցի երիտասարդներին: 

2020 թ. ամռանը տեղի ունեցած թեժ քննարկումներում մանրամասն ներկայացրել ենք, թե ով է իրականում Լիլիթ Մկրտչյանը, ինչ հայացքների տեր է, ինչ գաղափարներ է դավանում և ապագային միտված ինչպիսի վտանգներ է պարունակում նրա հակազգային ու հակապետական գործունեությունը: 

Եվս մեկ անգամ հիշեցնենք ու փաստենք՝ Լիլիթ Մկրտչյանը, հայտնի թուրքապաշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամության մոլի ջատագով և իշխանության առանցքային «գաղափարախոս» Մարիա Կարապետյանը և նրանց ծնող ու սնող այլ անձինք թուրք գործընկերների հետ իրականացրած բազմաթիվ ծրագրերի ու դրամաշնորհների  միջոցով տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի հայոց պատմության դասագրքերում վերանան թշնամական կերպարները, այսինքն՝ թուրքերը և ադրբեջանցիները չներկայացվեն որպես ջարդարարներ: 

Օրինակ՝ թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 եվրո), նպատակ է հետապնդվել «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարին և ներկայիս պատմական գործընթացներինինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում»:

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներումքննադատություն և այլընտրանքներ» «Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները: Անգլերենով հրատարակված գրքերին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ: Դրանք հակահայկական, հակազգային որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի հարցազրույցներն ու մեկնաբանություններն  այդ մասին):

Ակներև է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով (անգամ՝ Արցախը հանձնելու և 5000 հայորդիների սպանդի դեպքում աչք չթարթելով) հարաբերություններ հաստատելու՝ իշխանական մոլեգնող տենդի պայմաններում ամենախնդրահարույց վայրը Սյունիքն է: Այստեղ է, որ հայ ազգն ամենաշատն է դիմադրում, այստեղ է, որ թուրք-ադրբեջանական օրակարգերի սպասարկու փաշինյանական խունտան ունի ամենաշատ պրոբլեմները, այստեղից է, որ կարող է բռնկվել ընդվզման նոր ալիք ու տապալել բարոյապես վաղուց գոյություն չունեցող իշխանական բուրգը: Վերջապես՝ ամենաշատը Սյունիքում կարիք կա քարոզելու, մարդկանց, հատկապես՝ երիտասարդության ուղեղները լվանալու, թե թուրքը, որ կանգնած է մի քանի մետր այն կողմ և լավագույն զենքերն ուղղել է այս կողմ, բարի մարդ է, պետք է սովորել ապրել նրա հետ, նրա կողքին «համակեցորեն», «համակեցաբար» և «համակեցությամբ», որ Սյունիքի ու Կապանի երիտասարդությունը պետք է  ոչ թե զինվի ու պաշտպանի սեփական հայրենիքն ու արժանապատվությունը՝ պատրաստվելով ազատագրել դավաճանաբար հանձնված հայրենիքը, այլ պետք է «զինվի» համակեցությամբ՝ մարտահրավեր նետելով ու սպանելով իր մեջ առկա թշնամու կերպարը: Բնականաբար, այդ թշնամու կերպարի ստեղծման «մեղավորները» հայ պատմաբանների ստեղծած «Հայոց պատմության» դասագրքերն են, որոնց բովանդակազրկման ու նորովի շարադրման գործն էլ ստանձնել է հենց Լիլիթ Մկրտչյանը՝ Հրանուշ Խառատյանի ու իշխանական-սորոսական վերնախավի անմիջական կամ գաղափարական աջակցությամբ ու վերահսկողությամբ: 

Երբ ամռանը գրում էինք այս մասին, շատերը չէին հավատում՝ «մի՞թե» հարցադրմամբ փոքր-ինչ թերահավատորեն վերաբերվելով այդ հակապետական անձանց ու երևույթներին: Հետո եղավ պատերազմը, բացահայտվեցին համազգային դավաճանության առավել հրեշավոր դեմքեր ու դեպքեր, և մարդիկ սթափվեցին: Այժմ կրկին շատերը թմբիրի մեջ են, և Լիլիթ Մկրտչյանի նմանների գործուղումը Սյունիքի մարզ կարող են դիտել որպես հերթական Վարդավառների և ինչ-որ ցուցահանդեսների կազմակերպում: Բնականաբար, իշխանական – դավաճանական շրջանակները լավ են հասկանում, որ չպայքարելու, չզինվելու և թշնամու հետ համակեցության քարոզը պետք է լինի աննկատ, սահուն և անցնցում, և հենց դրանով է պայմանավորված գառան մորթի հագած գայլերի ընտրությունն ու գործուղումը Սյունիք: 

Նիկոլական խունտան լավ է հասկանում, որ Սյունիքին սահմանակից Որոտանն (Կուբաթլուն) ու Կովսականը (Զանգելանը) հանձնված կարելի է համարել միայն այն ժամանակ, երբ Սյունիքի երիտասարդությունը հաշտվի այդ մտքի հետ, երբ վերանա հայկական պահանջատիրությունը, իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Սյունիքի երիտասարդությունն առաջնորդվի լիլիթմկրտչյանական ու մարիակարապետյանական թուրքահաշտ գաղափարներով: 

Լիլիթ Մկրտչյանը գործուղվել է Սյունիք, որպեսզի հայ երիտասարդության շրջանում գաղափարապես լեգիտիմացնի Փաշինյանի հայրենադավ խունտայի՝ հայրենիքի հանձնման իրողությունը: 

Աղբյուր՝ Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>