Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
25
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին

«Գովազդի մասին» օրենքի փոփոխությունը քաղաքացուն մոլախաղից չի փրկելու, իշխանության նպատակն է լրատվամիջոցներին զրկել ֆինանսական եկամուտներից․ Սաթիկ Սեյրանյան

Այդ նախաձեռնության հիմքում իշխանությունները որևէ ազնիվ նպատակ չեն դրել․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի քննարկմանը։

«Տվյալ դեպքում առհասարակ նախարարությունը իշխանությունների ջրաղացին ջուր է լցնում և որևէ կերպ ցանկանում է «սղացնել» այդ օրենքը։ Դա որևէ օգուտ չի տալու քաղաքացուն, որևէ մոլախաղից չի փրկելու, որևէ անչափահասի հեռու չի պահելու մոլախաղերից, ավելին՝ բյուջեին լուրջ վնասներ է հասցնելու։ Մենք նշել ենք, որ իշխանությունների բուն նպատակը լրատվամիջոցներին զրկելն է ֆինանսական եկամուտներից, որը գալիս է գովազդից»,– ասաց նա և նշեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խմբագիրներ, գովազդային բաժինների պատասխանատուներ, բոլորը ներկայացրել են խնդիրները և պարզաբանել, որ օգուտ չի տալու այդ նախագիծը։

«Հայաստանում, ցավոք սրտի, այս իշխանությունների շնորհիվ տնտեսությունը գրեթե զրոյի է ձգտում, տնտեսության մեջ մեծ հաշվով միակ աշխատող բանը մնացել է հանքարդյունաբերությունը, որի ծավալները դարձյալ նվազել են, ինչպես նաև տարբեր տեսակի խաղերը»,–ասաց նա և նշեց, որ այսօր տնտեսությունը չի աշխատում։

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ այս օրենքի ընդունման արդյունքում բյուջեն զրկվելու է եկամուտներից, քանի որ վիճակախաղերով զբաղվող ընկերությունները իրենք իրենց գովազդները տանելու են և այլ երկրների կայքերում են տեղադրելու, արդյունքում բյուջե մուտքեր չեն լինելու։

«Հենց օրենքի նախաձեռնողները և այս իշխանությունները այդ վիճակախաղերով զբաղվող ընկերությունների մոտ ընկերներ են, միգուցե բաժնետերեր են, միգուցե իրենց շահառուներն են, իրենց այսպես ասած ֆինանսական քսակներն են հանդիսանում։ Եթե իշխանությունը իսկապես ուզում է, որ Հայաստանի քաղաքացին զերծ մնա վիճակախաղերից, մոլախաղերից, օնլայն կազինոներից, մենք՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, բոլոր ձեռքերով կողմ ենք, բայց պետք է ամբողջությամբ փակել։ Այսինքն՝ Հայաստանում Հայաստանի քաղաքացին հնարավորություն չունենա օնլայն կամ առկա տարբերակով խաղատներից, օնլայն վիճակախաղերից օգտվել։ Եթե իսկապես իրենց նպատակը ազնիվ է, մենք առաջարկում ենք փակել ամբողջությամբ»,–ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>