ԲՀԿ-ն չի մասնակցի վարչապետի ընտրության նիստին
Դիտել նաև
Ինչո՞ւ ամերիկացիները զոհաբերեցին քրդերին
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Դանիել Իոաննիսյանը, Տեր Արամն ու ադրբեջանցի Փաշազադեն հանդես են գալիս մեկ միասնական դիրքորոշմամբ
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Ինչ են իրականում ստորագրել Ալիևը, Փաշինյանը և Թրամփը Սպիտակ տանը
Այսօր՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստ, որով խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի: Բայց քանի որ պայմանավորվածություն կա, որ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, հետևաբար, վարչապետի ընտրության առաջին փուլը կձախողվի, եթե անակնկալներ չմատուցվեն, իհարկե:
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ նիստին չի մասնակցելու ԲՀԿ խմբակցությունը: Ասացին` խմբակցությամբ որոշում ունեն անգամ շենք չգալու: Տեղեկություն կար, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցի նիստին, սակայն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Hraparak.am-ին ասաց, որ իրենք նման որոշում չունեն, այսինքն` նիստին կմասնակցեն: Նա նաև հայտնեց, որ իրենց կողմից թեկնածուի առաջադրում չի լինելու:

