Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան «Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան
24
«Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Պատերազմ Արցախում
Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Փաշինյանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ ԱՄՆ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն համաձայնագրի շրջանակներում «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման. ՀԱՊԿ Հայաստանի ռազմավարական ընտրությունը կարևոր է Ռուսաստանի համար․ Պեսկով Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում «Մայր Հայաստանը» ՄԻՊ-ի գրասենյակի մոտ վաղը ակցիա կիրականացնի՝ ի պաշտպանություն կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան «Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել «7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով «Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. «5-րդ ալիքի» բացառիկ հարցազրույցը՝ Իրանից Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ իրենց Փաշինյանին սատարելու համար․ Politico ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Հայտնաբերվել է հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ

Ինֆեռնո․ իր իշխանավարության օրոք բոլոր աճերից ամենաշատը գերեզմանների ավելացում արձանագրածն ավերը շարունակելու հայտ է ներկայացնում

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում սպասվող ընտրությունների ու Եռաբլուրի միջև կա ուղիղ կապ։ Հայաստանում անցկացվելու են ընտրություններ, որովհետև Եռաբլուրի պանթեոնում այլևս տեղ չկա։

Ընտրություններն Արցախի սահմանների հետքաշման ու Եռաբլուրի անսահմանության մեծացման հետևանք են։ Ու քանի որ դա այդպես է, որքան էլ անպարկեշտ, սակայն գոյության իրավունք ունի հարցը՝ ո՞ւմ կընտրեին Եռաբլուրում հանգչող տղաները, եթե Եռաբլուրի սահմանները չլինեին այնքան անծայրածիր, որքան այսօր են։

Հարցը, իհարկե, հռետորական է, գուցե փիլիսոփայական, բայց այդ հարցի պատասխանը պետք է ստանան բոլոր նրանք, ովքեր հանդգնում են մասնակցել ընտրություններին։ Բոլորից առաջ, սակայն, այդ հարցն իրեն պետք է ուղղի և պատասխանը պետք է փորձի գտնել ընտրությունների կազմակերպիչն ու իշխանության պահպանման հավակնորդը։ Այդ հարցի պատասխանն է իրականում որոշելու ընտրությունների լեգիտիմությունը, ոչ թե ընտրատեղամասում պտտվող քվեների հաշվարկը։ Որովհետև Հայաստանում ու Արցախում տեղի ունեցած աղետից հետո ընտրությունը պետք է կայանա ոչ թե տեղամասերում, այլ առաջին հերթին՝ Եռաբլուրում, որտեղ մերժվածը չպետք է կարողանա մոտ գնալ իշխանությանն անգամ այն դեպքում, եթե ստանա ողջերի քվեների հարյուր տոկոսն ամենաթափանցիկ ու ազատ ընտրություններում։

Հայաստանն ապրում է մահվան մեջ, լուսավոր երիտասարդների անձայն, բայց մշտական ներկայությամբ։ Ու ողջերից քվե ակնկալողը դրանից առաջ նախ պետք է արժանանա այդ անաղմուկ ներկայության ձայներին, որոնք էլեկտորալ ու տոկոսաբաշխիչ ձայներ չեն։

Սա քաղաքականության կանոն չէ, սա մարդկայնության ու ամենապարզ բարոյականության օրենք է, որին չենթարկվողի պարտությունն ընտրությունում հաղթանակի բացակայությունը չէ։ Դա նույնիսկ պարտություն չէ, այլ պատիժ, դատավճիռ, որը լսելի է լինելու միայն դրա հասցեատիրոջը, լսելի է լինելու կամ արդեն իսկ է՛ շատ բարձր՝ գերեզմանային լռության պայմաններում։

Պատերազմներում զոհվում են ոչ միայն մարդիկ։ Պատերազմը սպանում է նաև ապրողների մարդկայնությունն ու ողջերի բարոյականությունը։ Հենց սպանված բարոյականության չխնկարկվող հուշարձանն է այն իրողությունը, որ իր իշխանավարության օրոք բոլոր աճերից ամենաշատը գերեզմանների ավելացում արձանագրածն ավերը շարունակելու հայտ է ներկայացնում։

Իրականում դա վանդալիզմի եզակի ու սատանայական դրսևորում է Եռաբլուրի նկատմամբ։ Բայց այդ դրսևորումն ընդունվել է ի գիտություն, որովհետև հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող որևէ միջազգային կազմակերպություն չի արձանագրում ու չի դատապարտում դրանց բարոյական պղծումը, հատկապես որ, պղծողը պարբերաբար հարգանքի տուրք է մատուցում հուշարձանին՝ կազմակերպելով խոնարհումի ծիսական ներկայացումներ։

Առաջիկա ընտրությունները լեգիտիմ չեն կարող լինել, եթե անգամ դրանք անցկացվեն թաղանթային թափանցիկության ու տիեզերական արդարության պայմաններում։

Դրանք կազմակերպում է մեկը, ում մերժումն արտահայտվում է ոչ թե փողոցներում, այլ Եռաբլուրում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>