Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը կանչվել են հարցաքննության. փաստաբան
Դիտել նաև
Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում
«Դուք Սամվել Կարապետյանից էլ, Գագիկ Ծառուկյանից էլ, Ռոբերտ Քոչարյանից էլ թույլ եք»․ Արծվիկ Մինասյան
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը
Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը
18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան
Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը կանչվել են հարցաքննության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«ՀՅԴ գերագույն մարմինը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ։
Այդ հրավերին արձագանքեցին բազմաթիվ քաղաքացիներ։
Եվ օ՜ հրաշք։
Այսօր՝ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության են կանչվել ՀՅԴ անկյունաքարային դեմքերը՝
Իշխան Սաղաթելյանը,
Արծվիկ Մինասյանը,
Գեղամ Մանուկյանը,
Տարոն Տոնոյանը,
Գերասիմ Վարդանյանը»,- գրել է Գալստյանը:

