Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Կայացել է Կարին Տոնոյանի նախաձեռնած «5165» ազգային շարժման անդրանիկ համագումարը

Նորաստեղծ «5165» ազգային շարժումն այսօր՝ ապրիլի 25-ին, անցկացրեց իր անդրանիկ համագումարը, որի ընթացքում ներկայացվեցին շարժման նպատակները և գաղափարախոսությունը։

Արարատ լեռան բարձրությունն անվանում ընտրած շարժումը ազգային ու պետականամետ ծրագրերով ու գաղափարներով լի մարդկանց համար է։ Նպատակն է միասնությամբ կերտել հզոր և կենսունակ Հայաստան։

Խոսելով «5165» շարժման ստեղծման կարևորության և նպատակների մասին` շարժման հիմնադիր Կարին Տոնոյանն իր բացման խոսքում մասնավորապես ասաց.

«Շարժման նպատակն է համախմբել բոլոր այն նվիրյալներին, բոլոր այն արհեստավարժ հայորդիներին և ՀՀ քաղաքացիներին՝ անկախ ազգային պատկանելիությունից, որոնք շատ լավ հասկանում են այն իրավիճակը, որի մեջ գտնվում է մեր հայրենիքը, որոնք պատրաստ են համախմբելու և մեր երկիրը հանելու այս խորը ճգնաժամից, որոնք ունեն հավատ, կամք՝ վերակերտելու Հայաստանը, որոնք չեն ուզում մնալ առանց հայրենիք և համալրել այն ազգերի շարքը, որոնք կան, բայց հայրենիք չունեն: Մեր երկրի ապագան վտանգված է և մեր պարտքն է կանգնեցնել այդ վտանգը: Մեզ դրել են մի իրավիճակում, որ մենք ստիպված ենք ընտրություն կատարել այնպիսի ուժերի միջև, որոնք երկիրը hասցրել են այս օրին և ուզում են հավատացնել ժողովրդին, որ ուրիշ ուժեր չկան, բայց այդ ուժերը կան: Նրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ իրենց գործն են արել՝ համոզված լինելով, որ հայրենիքին ծառայում են գործ անելով»:

«5165» շարժման գաղափարախոսական հենքերի, ազգային նպատակի և երկրի զարգացման գործում կրթության դերի մասին խոսեց շարժման համահիմնադիր անդամ, միջազգային հարաբերությունների մասնագետ, ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը: Նրա խոսքով՝ արդեն 30 տարի է, ինչ անկախ պետություն ունենք, սակայն այդպես էլ չենք ձևակերպել մեր ազգային նպատակը, ինչի պատճառով էլ ունենք պառակտված հասարակություն, ձախողված պետություն, գոյութենական շոշափելի սպառնալիք, շարունակվող արտագաղթ, տնտեսական անկում և այլն: Նա հարցադրում արեց՝ ո՞րն է ազգային նպատակը, ով և ինչպե ՞ս է այն ձևակերպում:

««5165» շարժումը հանձն է առնում տալ այս հարցերի պատասխանը, դրանց վերաբերյալ հանրային համաձայնություն ստանալու պարագայում, համախմբել Հայաստանի, Արցախի Հանրապետությունների քաղաքացիներին, այլ պետություններում մեր ազգակիցներին այդ նպատակի շուրջ և կերտել ազգային հզոր ու կենսունակ պետություն կառուցելու ուղին: Մեր պատկերացմամբ հայոց ազգային նպատակն է կերտել այնպիսի պետություն, որը կլինի միջազգային իրավունքի այնպիսի դերակատար, որն ունակ է իր ազգային շահերի ներքո ապահովել իր քաղաքացիների անվտանգության և զարգացման նպատակները, երաշխավորել մրցունակ պետություն դառնալու առաջնահերթությունը: Այնպիսի պետություն, որը հայանպաստ դիրքերից կհասնի Արցախի հիմնահարցի լուծմանը՝ ապահովելով այնտեղի բնակչության անկախության իրավունքը: Պետություն, որն ունակ կլինի արդյունավետ հակակշռել Թուրքիայից եկող գոյութենական սպառնալիքներին՝ ունենալով վերջինիս զսպման ռազմական և դիվանագիտական գործուն մեխանիզմներ, այնպիսի պետություն, որը հայերի ոտնահարված իրավունքները և արդարությունը վերականգնելու երկարաժամկետ ռազմավարություն մշակելու և իրականացնելու հնարավորություն կունենա»,-նշեց Մենուա Սողոմոնյանը:

Շարժման համահիմնադիր Հովհաննես Ղազարյանն էլ անդրադարձավ պետական մտածողության և արդյունավետ կառավարման հիմնահարցերին։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ «5165» շարժման անկյունաքարը համերաշխությունն ու համախմբումն է, ինչը վերականգնման համար իրական հիմքեր ստեղծելու գրավականն է: Համախմբումն անհրաժեշտ է համազգային խնդիրներ լուծելու համար: Նա շեշտեց, որ արդյունավետ կառավարման գլխավոր նախապայմանը սեփական ես-ը մի կողմ դնելն է:

ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը` հանդիսանալով շարժման հիմնադիր անդամ, շեշտեց, որ շարժումն անհրաժեշտությունից է ծնվել, նա երբեք անձամբ չի ցանկացել մտնել քաղաքականություն, բայց հիմա մշակույթը քիչ է, քանի որ մեր երկիրն ուզում են խլել մեզնից։

«Մեր երկիրը, որն ունի նման մշակույթ, իրավունք չունի չունենալ առանձին մշակույթի նախարարություն։ Հատկապես հիմա, երբ ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել շատ մշակութային կոթողներ։ Դարեր շարունակ մեր մշակույթը՝ պետականության դեր ստանձնած, պահել է մեզ, իսկ այժմ մենք պետք է պահենք մեր մշակույթը։ Բոլոր խնդիրներին պետք է հասցեական մոտեցում և լուծում գտնենք։ Մյուս կարևոր հարցը հայրենադարձությունն է։ Մենք, որպես պետություն, նեղացրել ենք մեր սփյուռքին։ Պետք է փոխենք մեր վերաբերմունքը մեր աշխարհասփյուռ հայրենակիցների նկատմամբ։ Սփյուռքը դրամի քսակ չէ, այն միայն հայրենիքը ծանր պայմաններում փրկելու օղակ չէ։ Սփյուռքը փորձում է իր հնարավորության սահմաններում օգնել իր հայրենիքին։ Սփյուռքահայը այլևս դիտորդ չպիտի լինի. նա պետք է հայրենիքում տուն ունենա։ Մենք պարտավոր ենք պետական երաշխավորություն և արտոնություններ ստեղծել բոլոր հայրենադարձների համար։ Հարկավոր է մշակել հատուկ նախագծեր, օրինակ՝ նոր ավաններ կառուցելով լուծել բնակեցման հարցը,տարածքներ շատ ունենք, արտոնյալ պայմաններ ստեղծենք տնտեսական գործունեություն ծավալելու համար»,- հավելեց Արսեն Գրիգորյանը։

Հաջորդիվ ՀՀ սահմանադրաիրավական հիմնախնդիրներին անդրադարձ եղավ.թեմայի շուրջ ելույթ ունեցավ իրավաբան, տնտեսագետ Վարդան Քալանթարյանը։

Հատկապես 2020-ի ընթացքում տարբեր մարտահրավերների ու խնդիրների առաջ կանգնած առողջապահական ոլորտի մասին խոսեց շարժման հիմնադիր անդամ, բժիշկ Գևորգ Թամամյանը։

Պետության կայուն և ամուր հիմքը զարգացած տնտեսությունն է, ոլորտի խոչընտոդները և հնարավորությունները ներկայացրեց տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ «5165» շարժումն իր գործունեության մեկնարկն ազդարարեց 22.04.21-ին, ինչի մասին շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված տեսաուղերձում հայտնեց «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության տնօրեն, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը: Շարժմանը կարող է միանալ յուրաքանչյուր անհատ, ով ունի նոր ու կառուցողական գաղափարներ, կիսում է նաև շարժման գաղափարները, ընդունում է շարժման դրույթները: Անդամակցությունն իրականացվում է երկու ձևաչափով՝ շարժման անդամ և աջակից:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>