Վեդիում անչափահաս երեխաների բռնաբարության դեպքը կոծկելուց հետո պաշտոնանկություններ են եղել ՀՀ–ին ներքաշում են հակառուսական գծի մեջ․ երևանյան գագաթնաժողովը «շոու» էր. Զախարովա (տեսանյութ) Մակրոնի, Նիկոլի և Զելենսկու սադրանքն՝ ընդդեմ Հայաստանի և Ռուսաստանի․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
7
Նրանք չեն ներկայացնում «Մայր Հայաստանը» և այլևս որևէ կապ չունեն մեր հետ․ Մանուկ Սուքիասյան Շենգավիթում քանդում են ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Հայաստանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը․ ՌԴ ԱԳՆ Հաստատապես գալու է սեփական արարքների համար հանրությանը հաշիվ տալու ժամանակը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Այսօր դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ Ծառուկյան Փաշինյանը կրկին մեծ պատերազմ է բերելու Հայաստանի գլխին. Թուրքիայում լայնորեն մեկնաբանում են Մակրոնի արկածները Հայաստանում Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Կիևում գտնվող դեսպանատներից շուտափույթ տարհանել դիվանագիտական անձնակազմերը Ի պատասխան Անդրանիկ Թևանյանի դեմ վայրահաչոցի (տեսանյութ) ԼԳԲՏ համայնքն աջակցում է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վեդիում անչափահաս երեխաների բռնաբարության դեպքը կոծկելուց հետո պաշտոնանկություններ են եղել Երթևեկության փոփոխություններ Դրոյի, Ֆուչիկի և Նելսոն Ստեփանյան փողոցներում Նրանք չեն ներկայացնում «Մայր Հայաստանը» և այլևս որևէ կապ չունեն մեր հետ․ Մանուկ Սուքիասյան ՀՀ–ին ներքաշում են հակառուսական գծի մեջ․ երևանյան գագաթնաժողովը «շոու» էր. Զախարովա (տեսանյութ) Ստի աչքերը կլոր են (տեսանյութ) Մակրոնի, Նիկոլի և Զելենսկու սադրանքն՝ ընդդեմ Հայաստանի և Ռուսաստանի․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Շենգավիթում քանդում են ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Հայաստանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը․ ՌԴ ԱԳՆ Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել գինու համտեսի միջազգային մրցույթի համար Պատմությունը դաժան է վարվում նրանց հետ,ովքեր չեն յուրացնում նրա դասերը. հիշեցում, թե ինչպես 1920-1921թթ. Ֆրանսիան «փուռը տվեց» Կիլիկիայի հայերին Դուք ձեր աչքի գերանը թողել եք, ուրիշի աչքի փուշն եք ուզում հանել. Գրիգոր Իսկանդարյանը ՔՊ-ին (տեսանյութ) Դուք հակառուսական չեք, դուք բախտախնդիր ավանտյուրիստներ եք, ովքեր երկիրը տանում են փորձությունների. Սուքիասյան (տեսանյութ) Հաստատապես գալու է սեփական արարքների համար հանրությանը հաշիվ տալու ժամանակը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Այսօր դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ Ծառուկյան Արդարության դեֆիցիտից մինչև արտագաղթ․ ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը. Հրաչյա Ռոստոմյան Հերթական ստերը «ՔՊ»-ից (տեսանյութ) Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան Փաշինյանը չի մեկնի Մոսկվա «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Կապանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա Փաշինյանը կրկին մեծ պատերազմ է բերելու Հայաստանի գլխին. Թուրքիայում լայնորեն մեկնաբանում են Մակրոնի արկածները Հայաստանում Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 24 ժամ ջուր չի լինի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը «8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու Uեռшկան բռնnւթյшն ենթարկված անչափահաս քույրերը հետազոտվել են, uաhմռկեցnւցիչ փաստեր ունենք. Փաստաբան Ընտրությունները հայ ժողովրդի որոշումն են լինելու, ոչ թե Փարիզի, Մոսկվայի կամ Բրյուսելի․ Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Կիևում գտնվող դեսպանատներից շուտափույթ տարհանել դիվանագիտական անձնակազմերը

Ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ ղեկավարությանը. Օնիկ Գասպարյանը սթափության կոչ է անում

Պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են և կարող են անդառնալի վնաս հասցնել պետության անվտանգությանը։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։

«Ես հասկանում եմ, որ հասարակությանը չափազանց հետաքրքրում են պատերազմի ընթացքի և ելքի հետ կապված բազմաթիվ հարցեր, ու մեր ազգն իրավունք ունի ստանալ մարտական գործողությունների անհաջողությունների պատճառները պարզաբանող պատասխաններ։ Բայց պետք է հստակ արձանագրենք, պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են և կարող են անդառնալի վնաս հասցնել մեր պետության անվտանգությանը, քանի որ օպերացիաների նախապատրաստման և վարման,նրանց համակողմանի ապահովումների կազմակերպման հետ կապված հարցերը պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն է»,– նշել է Գասպարյանը։

Նրա համոզմամբ` հրապարակային քննարկումները լայն հնարավորություն են տալիս մեր թշնամիներին՝ գնահատել պետության և զինված ուժերի իրական ներուժը, կանխատեսել պատերազմում կրած կորուստների վերականգման ժամկետները և բացահայտել մարտունակության հետ կապված բազմաթիվ այլ հարցեր։

«Ես գտնում եմ, որ պատերազմին վերաբերող հարցերին պետք է մոտենալ սառնասրտորեն` բացառելով զգացմունքային մոտեցումները, երբ տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ՝ այդ թվում պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, ռազմական գործողությունների տարբեր դրվագների վերաբերյալ տեղեկատվություն կամ նույնիսկ վերլուծություն են ներկայացնում՝ հիմնվելով ոչ ստույգ, հաճախ նաև սուբյեկտիվ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, դրանով իսկ, հասարակությանը մոլորեցնելով, կրքեր բորբոքում՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին»,– նշել է նա։

Օնիկ Գասպարյանը բոլորին սթափության կոչ է անում` հորդորելով կանգ առնել ու հանուն անձնական շահերի ի լուր աշխարհի չբարձրաձայնել երկրի գաղտնիքները` միաժամանակ զգուշացնելով, որ այդկերպ նրանք չեն նպաստում ծանր ճգնաժամից դուրս գալուն և պետության կայունացմանը:

«Իհարկե, թերությունները, բացթողումները և սխալները պարտադիր պետք է քննարկվեն, բայց փակ ռեժիմով և համապատասխան հարթակներում՝ մասնավորապես ԶՈւ ԳՇ–ում»,– նշում է Գասպարյանը։

Նա նաև հայտնում է, որ մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո այդ կառույցում սկսվել են պատերազմի վերլուծության աշխատանքները, որոնցում ընդգրկված են եղել լավագույն մասնագետները: Քննարկումներին պարբերաբար մասնակցել են նաև պահեստազորի սպաներ, ռազմարդյունաբերական ոլորտի պաշտոնյաներ: Գասպարյանը հուսով է, որ սեղմ ժամկետներում աշխատանքները կավարտվեն, ու կունենանք պատերազմի ընթացքի և ելքի հետ կապված բոլոր հարցերի ամբողջական և օբյեկտիվ պատասխանները:

Գասպարյանը հայտնում է նաև, որ դեռևս 2020թ–ի նոյեմբերի 17-ի իր հայտարարության մեջ շեշտել է, որ պատասխանատվություն է կրում ԶՈւ-ի հաջողությունների և անհաջողությունների համար:

«Չկա մեկը, ով կարող է ԶՈւ ղեկավար կազմին մեղադրել պատասխանատվությունից խուսափելու և մեղքն այլ անձանց վրա բարդելու մեջ: Մենք շահագրգռված ենք բազմակողմանի վերլուծությունների արդյունքում (քննիչ հանձնաժողովներ, քրեական գործեր) օբյեկտիվորեն ի հայտ բերել անհաջողությունների պատճառները և պատասխանատուներին ու նաև պատրաստ ենք պատասխանատվություն կրել մեր գործունեության համար, բայց նաև ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ քաղաքական ղեկավարությանը»,– նշում է Գասպարյանը։

ԳՇ նախկին պետն արձանագրում է, որ պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է, այլև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտների։ Ու թեև պատերազմները վարում են պետությունները, բայց պետք է պատրաստ լինել պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար:

ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակն այսօր հրապարակել էր Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>