Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Երբ Ալիևն ասում է, որ առանց տանկերի գրավելու է Երևանն ու Սևանը, նա չի կատակում, եթե, իհարկե, Փաշինյանը մնա իշխանության

44-օրյա պատերազմում հաղթելուց հետո Ալիեւն իր ժողովրդին ասում է, որ «Ադրբեջանի հաջորդ նպատակը կլինի հայկական պետականությունը»: Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ Սյունիքը, Սևանը և Երևանը «հինավուրց ադրբեջանական տարածքներ են»: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ սրանք պարզապես ակադեմիական վարժանքներ չեն: Այսպես կոչված Աքսորյալ Արևմտյան Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես նաև Աքսորյալ Արևմտյան Ադրբեջանի կառավարությունն արդեն սկսել են գործել Թուրքիայում: Ադրբեջանցիները ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքն են անվանում «Արևմտյան Ադրբեջան»:

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ներկա փուլում այս նախագիծը հնարավոր չէ իրականացնել, քանի որ Հայաստանը դեռ ֆորմալ պետություն է, այն ճանաչված է ՄԱԿ-ի կողմից: Հայերն ապրում են այս տարածքում, և որ ամենակարևորն է, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի մի շարք անվտանգային պայմանագրեր: Հաշվի առնելով վերոհիշյալ բոլորը՝ Ալիևը և Էրդողանը հասկանում են, որ անհնար է լուծել այդ խնդիրը ուժով, ուստի նրանք պետք է Հայաստանում ձևավորեն «5-րդ շարասյուն», որը պետք է դառնա հենարան Փաշինյանի համար և առաջին փուլում ներսից ոչնչացնել հայկական պետականությունը: Որպեսզի բարոյալքված Ժողովուրդը լքի իր հայրենիքը, և Ռուսաստանը հասկանա, որ անհուսալի պետությանը հավերժ աջակցելն իմաստ չունի: Այս համատեքստում է, որ Ալիևը և Էրդողանը հայտարարում են Հայաստանի հետ սահմաններ բացելու, բաց կոմունիկացիաների ստեղծման պատրաստակամության մասին, ինչը կամրապնդի «5-րդ շարասյան» դիրքերը Հայաստանում և կհիմնավորի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու տրամաբանությանը:

Ավելին, վերջերս տարածվել էր մի վարկած, ըստ որի ընտրություններից առաջ Էրդողանը կայցելի Ղարաբաղ և Շուշիից կհայտարարի Հայաստանի հետ սահմանի բացման մասին: Այսպիսով, Էրդողանը կփորձի Փաշինյանին մեծ նվեր մատուցել ընտրություններից առաջ:

Փաշինյանն էլ իր հերթին նվեր է մատուցում Թուրքիային և Ադրբեջանին՝ նշելով, որ Հայաստանը կանոնավոր ​​բանակի կարիք չունի: ճիշտ է, նա դա չի հայտարարում բաց տեքստով և հրապարակավ, սակայն, փաստացիորեն, նա հենց այդպիսի առաջարկ է անում՝ ասելով, որ բանակի զոկարոչը պետք է իրականացվի ոչ թե կանոնավոր և 2 տարի ժամկետով, այլ պետք է իրականացվի 5 տարին մեկ՝ 3-ամսյա վարձավճարների տրամաբանությամբ:

Ցանկացած ռազմական փորձագետ կհաստատի, որ Փաշինյանի այս առաջարկը նշանակում է հայկական բանակի կազմալուծում և ոչնչացում, որն արդեն իսկ գտնվում է բարոյապես և հոգեպես բարդ իրավիճակում: Բայց որպեսզի Փաշինյանի այս առաջարկը հնարավոր լինի իրականացնել, նախևառաջ անհրաժեշտ էր 18 տարեկան երեխաներին տանել սպանդի Բայրաքթարների տակ, որպեսզի հայ ժողովրդի մեջ առաջանա բանակի հանդեպ մետաֆիզիկական վախ, այն՝ ինչն արդեն տեղի է ունեցել այսօր: Դրանից հետո ժողովրդին հրամցնել բանակը ոչնչացնելու գաղափարը` տեխնիկական խնդիր է:

Ոչ մի թուրքական ազդեցության գործակալ, եթե նա լիներ հայկական պետության ղեկավարի պաշտոնում, չէր համարձակվի նման առաջարկով հանդես գալ, և այն, ինչ այսօր Փաշինյանն անում է հայ ժողովրդի հետ, համեմատելի է Թալեաթ Փաշայի և Ջեմալ Փաշայի գործողությունների հետ: Տարբերությունն այն է, որ Թալեաթն ու նրա ընկերները ամեն ինչ արեցին բաց եղանակով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այդ ամենը անում է թաքնված ճանապարհով:

 Սա՛ է իրականությունը

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>